

ԷկոԼուր
ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի վերացման պայմանները: Այս մասին հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում՝ ներկայացնելով հանձնաժողովի 2015թ-ը ամփոփող հաշվետվությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, հանձնաժողովում 2015թ-ին քննարկվել են մասնավորապես հետևյալ հարցերը՝
- Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տեղեկատվության հավաքագրման նպատակով մշտադիտարկումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված խնդիրները
- Արփա-Սևան թունելի հիմնանորոգման կատարման ընթացքը
- «Բլեքստերգ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նավթի և գազի երկրաբանական հետազոտական աշխատանքների նախնական գնահատման հայտը
- Սևանա լճից ոռոգման նպատակով 2015թ-ի ջրի բացթողման հարցը և հավանություն է տվել 170 միլիոն խմ ջրբացթողման հայտին
- «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը
- Սոտքի ոսկու բաց հանքավայրի թափոնների հավաքման խնդիրը
- Կարճաղբյուր համայնքի ավտոմայրուղու ջրածածկվող հատվածի տեղափոխման խնդիրը
- Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը և դրանց վերացման պայմանները
- Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրածածկվող տարածքներում անտառահատման և թափոնների մնացորդների՝ ջրի որակի վրա բացասական ազդեցության և կանխարգելման միջոցառումները
- Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի, այլ ջրային և ցամաքային բույսերի և կենդանիների արհեստական և բնական վերարտադրության տեխնոլոգիական վերակառուցումների խնդիրները:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրին, Ջիլի կոնգլոբրեչիաների հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ հայտին:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 09, 2016 at 14:23
