Ջուր

Հունիս 09, 2010 | Ջուր
Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Քաղցրահամ ջրերի առումով Հայաստանը համարվում է միջին չափով ապահովված երկիր, բայց սա բոլորովին չի նշանակում, թե պետք է պակաս ուշադրություն դարձնել այս ոլորտին։
ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՔՈՒՌ-ԱՐԱՔՍ ԳԵՏԵՐԻ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ»  ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հունիս 02, 2010 | Ջուր
Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնը շահագրգիռ կողմերի համար հանդիպում է կազմակերպել «Քուռ-Արաքս գետերի ավազանների անդրսահմանային ինտեգրացված կառավարման հնարավորությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
ՋՈՒՐԸ ՄԻԱՅՆ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ. ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՋՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
Մայիս 21, 2010 | Ջուր
Այս տարվա մարտից Հայաստանում կոնֆլիտ է գոյացել ձկնաբուծական տնտեսությունների և կառավարության միջև: Վերջինս պահանջում է, որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները փոխեն հողերի կատեգորիան, տեղադրեն ջրաչափեր, վճարեն հարկեր, մի խոսքով` տեղափոխվեն օրինական դաշտ:
ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ՄԻԱՅՆ ԿԵՂՏ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ
Մայիս 18, 2010 | Ջուր
Աէրացիայի մաքրման կայանում կոյուղաջրերի ֆիլտրացումը դեռեւս կատարվում է մեխանիկական եղանակով` այն էլ մասամբ, մինչդեռ անհրաժեշտ պայման է կենսաբանական եւ քիմիական ախտահանումը: 66 հա տարածք զբաղեցնող կայանից այսօր օգտագործվում է ընդամենը 30%-ը, իսկ տարածքի մեծ մասը` տարիներ շարունակ անգործության մատնված սարքերն են:
Մայիս 05, 2010 | Ջուր
Գերմանա-հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակներում գերմանական KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել են նոր պայմանագրեր ծրագրի երկրորդ փուլի՝ 18 միլիոն եվրոյի վարկային եւ 1,5 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցների տրամադրման վերաբերյալ:
ԳԵՏԵՐԸ, ՈՐ ԿԱՄՐՋԵԼՈՒ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ
Ապրիլ 27, 2010 | Ջուր
Սա հրապարակումների շարքից մի հոդված է Եվրոմիության կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերի վերաբերյալ: Հոդվածներում ներկայացվում են մեր տարածաշրջանում իրականացվող նախագծերի վիճակն ու արդյունքները: Այս նյութում անդրադառնում ենք «Կուրի ավազանի անդրսահմանային գետերի կառավարում» ծրագրին:
ԱՐԴՅՈ՞Ք ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՆՉԱՑՆԻ ՄԵՂՐԻՆ, ԹԵ՞ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՍԽԱԼ ԴՈՒՐՍ ԿԳԱ
Ապրիլ 16, 2010 | Ջուր
«Եթե լեռնահանքային արդյունաբերությունը գա մեր գյուղ, ապա գյուղն այնպես կոչնչանա, ինչպես ոչնչացավ Ագարակ գյուղը»: Այս կարծիքը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը:
ՈՂՋԻ ԳԵՏԻ ԱՂՏՈՏՈՒՄՆ ՈՒ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Ապրիլ 08, 2010 | Ջուր
Ողջի գետը դասվում է Հայաստանի ամենակեղտոտ գետերի շարքին, հատկապես այն մասում, որտեղ նրա վրա ազդում են Ողջիի ջրահավաք ավազան մտնող հոսքերը: Առաջին հերթին դա Նորաշենիկ գետն է, որը գտնվում է լեռնահանքային արդյունաբերության ուժեղ ճնշման տակ: Գետի կիրճի տարածքում գտնվում են լեռնահանքային արդյունաբերության օբյեկտներ` Շահումյանի հանքավայրի շահագործումից առաջացած լցակույտեր, դատարկ ապարներ, հանքեր, որոնց պարունակությունը լցվում է գետը:
Մարտ 31, 2010 | Ջուր
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բազմաբնակարան շենքերի մի թաղամաս կա, որտեղ ավելի քան 100 ընտանիք է ապրում: Նուտրաների թաղամաս կոչվող այս տարածքի բնակիչների կյանքը քաոսի վերածվեց չորս տարի առաջ՝ 2006-ին, երբ շահագործման հանձնվեց Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրով վերակառուցված ջրամատակարարման համակարգը:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Մարտ 25, 2010 | Ջուր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աղտոտում է շրջակա միջավայրը եւ անպատասխան թողնում ահազանգերը
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-ԻՑ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
Մարտ 25, 2010 | Ջուր
«Մեր կարծիքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքը Կապան համայնքի ազգաբնակչության կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Մենք կոչ ենք անում Կապանի համայնքապետ Արթուր Աթայանին եւ Կապանի ազգաբնակչությանը` մեզ հետ միասին պայքարեն մաքուր խմելու ջուր ունենալու մեր իրավունքի համար»,- նշված է «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայտարարության մեջ:
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ
Մարտ 24, 2010 | Ջուր
Ըստ կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության` այս ամենն արդեն թույլ է տալիս խոսելու «մարդու իրավունքների ոտնահարման և պետական մարմինների կողմից կոռուպցիոն ռիսկեր պարունակող պաշտոնական դիրքի չարաշահումների մասին»։
Մարտ 24, 2010 | Ջուր
«Բազմաթիվ մետաղներ գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները: Սնդիկի նորման կարտոֆիլի, լոբիի, գազարի, կանաչեղենի դեպքում գերազանցում է 20-51 անգամ»,- ընդգծեց Բելաեւան: Ըստ որոշ տվյալների` Սյունիքում ի տարբերություն մյուս մարզերի, չբերության մակարդակն ավելի բարձր է:
ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՎՃԱՐ ՋՈՒՐԸ, ՓՈԽԱՐԵՆԸ` ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՈՒՐԻՇԻ ՎՃԱՐՈՎԻՆ
Մարտ 18, 2010 | Ջուր | Լոռի
Մինչ այժմ Թեղուտի եւ Շնողի բնակիչները ջրի համար չեն վճարել, քանի որ օգտվել են տեղի լեռների ինքնահոս աղբյուրներից: Սակայն ջրագծի բերվելուց հետո, նրանք ստիպված կլինեն վճարել իրենց օգտագործած ջրի համար: «Ավելի լավ է վճարովի ունենալ, քան ընդհանրապես չունենալ»,- ասաց Հարություն Մելիքսեթյանը: