Նորություններ

Գուգարքի բնակիչներն ահազանգում են. Քարաղացման արտադրամասի փոշին ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը
Հուլիս 12, 2021 at 16:23 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Ա.Ա.Բ.ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ին պատկանող քարաղացման և խճի արտադրամասից փոշու արտանետումներն ու աղմուկը խաթարել են Գուգարք համայնքի բնակիչների բնականոն կյանքը
Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչների օրինակներին հետևելով՝ այլ համայնքներում էլ են բնակիչները մտադիր հայց ներկայացնել հանքարդյունաբերողների  դեմ
Հուլիս 09, 2021 at 16:20 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Ընդլայնվում է հետազոտությունների անցկացման աշխարհագրությունը, տարբեր բնակավայրերից քաղաքացիներ են դիմում նմանատիպ խնդիրներով, նույնիսկ չունենալով հետազոտության արդյունքներ, պատրաստվում են կրկին դիմել դատարաններ տարբեր ընկերությունների դեմ: Եվ սա ոչ միայն Լոռու, այլև՝ Սյունիքի մարզում
Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի բնական էկոհամակարգերի պաշտպանությունը. Նազելի Վարդանյան
Հուլիս 09, 2021 at 15:47 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Պետք է օրենսդրությամբ նախատեսվի հանրային պաշտպանություն բնապահապանական և մարդու առողջությանը վնաս պատճառելու հիմքով առաջացած գործերով, և ապացուցման բեռը դրվի ոչ թե հայցվոր, այլ՝ հակառակ կողմի վրա
«Սագամար» ՓԲԸ-ն վերսկսել է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը
Հուլիս 06, 2021 at 14:30 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
2021թ-ի մարտ ամսին ընկերությունը լեռնակապիտալ և հողային աշխատանքների հետ միաժամանակ սկսել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ, և մինչև 2021թ-ի մարտի 24-ն արդյունահանել է 2135 տոննա հանքաքար
Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի համայնքներում մեկնարկել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը
Հուլիս 01, 2021 at 10:11 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք | Լոռի | Սյունիք
Մեկնարկել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը՝ ուղղված ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի 6 համայքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրմանը
Լոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչներ մաքուր շրջակա միջավայրի իրենց իրավունքը կպաշտպանեն դատարանում
Հունիս 30, 2021 at 11:22 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Հայցերի համար հիմք են ծառայել հանքարդյունաբերական օբյեկտների աղտոտող ազդեցությունը կրող բնակիչներից վերցված, ինչպես նաև հարատև աղտոտման ենթարկվող տարածքներից վերցված հողի, ջրի և մթերքների նմուշների հետազոտությունների արդյունքները
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը Հայաստանում Եվրոպական միության դեսպանը տվեց ԵՄ-ը շրջակա միջավայրի համար. «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» նախագծի մեկնարկը
Հունիս 10, 2021 at 13:38 | Անտառ | Լոռի
Ծրագիրը կներկայացնի քաղաքաշինության կանաչ մոդելներ և կբարձրացնի շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 15 համայնքներում
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Մայիս 19, 2021 at 14:27 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Նախարարի պաշտոնակատարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Արա Խլոյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։
«Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է
Մայիս 19, 2021 at 13:59 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Քրեական գործով պարզվել է, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 դրամ գումար
Ուռուտ բնակավայրը թույլ չտվեց երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ հանրային լսումների անցկացումը
Մայիս 14, 2021 at 14:09 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Ուռուտ բնակավայրում չեն կայացել Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները
Քաղաքացիներին պաշտպանելու մեխանիզմներ չունենալու պարագայում պետք է մոռանալ հանքարդյունաբերական նոր օջախների ստեղծման մասին. Օլեգ Դուլգարյան
Մայիս 11, 2021 at 10:40 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Եթե մենք չունենք այդ մեխանիզմները շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու, մարդկանց առողջությունը գնահատելու, փոխհատուցման կամ ապահովագրության մեխանիզմներ դեռ չկան, պետք է ընդհանրապես մոռանալ մտածել հանքարդյունաբերական նոր օջախների ստեղծման մասին
Թումանյանի տարածաշրջանի ակտիվիստները պետք է օգնեն վերականգնել իրենց տարածքը քիմիական աղտոտվածությունից
Մայիս 10, 2021 at 16:59 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում մեկնարկել է նոր ծրագիր, որի նպատակն է ստեղծել և զարգացնել իրազեկ և ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը կպայքարի լեռնահանքային արդյունաբերության հետևանքով աղտոտված շրջակա միջավայրի վերականգնման համար
«ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն մտադիր է Լոռու Ուռուտի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել
Մայիս 05, 2021 at 16:19 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
«ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն մտադիր է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել
Նախարարությունը մերժել է Լոռու մարզում  «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2»  ՓՀԷԿ-երի կառուցման համար ՋԹ-ի տրամադրումը
Ապրիլ 28, 2021 at 13:25 | Ջուր | Լոռի
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է Լոռու մարզում Ձորագետ գետի վրա «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը
Ծառահատումներ անտառապահների կողմից. Անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանտվության միջոցներ կկիրառվեն
Ապրիլ 21, 2021 at 14:48 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Ապօրինի անտառահատումների դեպքերով անտառների պահպանության և անտառախախտումների կանխարգելման համար իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության փաստերի առթիվ հարուցվել է 22 քրեական գործ