Ապրիլ 21, 2008 | Թեղուտ | Լոռի
Ի պաշտպանության Թեղուտի անտառի, որի տարածքում սկսել է պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, ապրիլի 14-ին երիտասարդ էկո-ակտիվիստների մի խումբ կազմակերպել էր հեծանվարշավ:
Ապրիլ 08, 2008 | Թեղուտ | Լոռի
Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի յուրացման դիմաց Armenian Copper Progamme (ACP) ընկերությունն առաջարկում է 1 քմ դիմաց 35 դրամ ծիծաղելի փոխհատուցում: Թեղուտ այցելած էկոլոգիական կազմակերպությունների խմբին այդ մասին պատմել են Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները:
Ապրիլ 08, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի | Երեւան
Երևանում և Վանաձորում էկոլոգները շարունակում են դիտել բենզոլի կուտակման թույլատրելի առավելագույն չափի 1,5 անգամ բարձրացում:
Ապրիլ 08, 2008 | Թեղուտ | Լոռի
Հայաստանի Բնապահպանության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է փաստաթուղթ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում անտառահատման ընթացքին հետևելու և անտառի վերականգնման աշխատանքների մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Ապրիլ 02, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Ջի Էմ Մաղարոե ՓԲԸ-ն գործարար Գագիկ Ծառուկյանի` երեք տասնյակն անցնող ընկերություններից մեկն է: Ընկերության միակ բաժնետերը Գ. Ծառուկյանն է: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն այս ընկերությանը 2006 թ. մարտին տվել է Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի նկատմամբ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա:
Հունվար 21, 2008 | Թեղուտ | Լոռի
Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը նամակ է հղել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, որում պահանջում է հրապարակավ հայտնել իրենց հստակ դիրքորոշումը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը ՙլրջորեն վտանգում է Հայաստանի Հանրապետության բնակչության առողջական վիճակը և զգալիորեն վատթարացնում մեր երկրի էկոլոգիական իրավիճակը՚:
Հունվար 11, 2008 | Թեղուտ | Լոռի
Հայաստանի բնապահպանների հավաստմամբ` ավարտված տարում կայացվեց Հայաստանի անտառների մահվան դատավճիռը:
Դեկտեմբեր 17, 2007 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Էյ Սի Փի» ՓԲԸ-ին պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ըստ հավանականության, կփակվի 2008թ.: Չնայած գործարանի 1100 աշխատակիցներից միայն 630-ն են Ալավերդի քաղաքի բնակիչներ, միեւնույնն է, գործարանի փակումը խիստ մտահոգում է ալավերդցիներին:
Դեկտեմբեր 07, 2007 | Թեղուտ | Լոռի
Լոռու մարզում «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ի պղնձի ծրագիրն առաջ է բերել տեղի բնակիչների դժգոհությունը, որոնց կարծիքով` հանքի շահագործումն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում:
Դեկտեմբեր 01, 2007 | Օդ | Լոռի | Շիրակ | Երեւան
ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն Հայաստանի մայրաքաղաքում օզոնի ամսեկան կոնցենտրացիան ընթացիկ տարվա հոկտեմբերին նվազել է 1,5 անգամ:
Նոյեմբեր 20, 2007 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
2011թ. Armenian Copper Progamme (ACP) մետալուրգիական ընկերությունը Հայաստանի հյուսիսում կսկսի շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Այս մասին լրագրողներին Ազգային ժողովում հայտնեց «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը:
Նոյեմբեր 13, 2007 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակահարմարության առնչությամբ բնապահպանների բողոքները չպետք է նմանվեն դեմագոգիայի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը`պատասխանելով ACP ընկերության կողմից Լոռու մարզում գտնվող հանքի շահագործման նախագիծը կազմելիս բնապահպանական նորմերի պահպանման վերաբերյալ հարցին:
Նոյեմբեր 05, 2007 | Թեղուտ | Լոռի
Պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը դարձավ իրողություն: Նոյեմբերի 3-ին Թեղուտ գյուղում «Վալլեքս գրուպե-ը հանդիսավոր կերպով ազդարարեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի կառուցման շինարարության մեկնարկը: Արարողությանը մասնակցում էր վարչապետ Սերժ Սարգսյանը:
Սեպտեմբեր 03, 2007 | Պաշտոնական աղբյուրներ | Կոտայք | Լոռի | Շիրակ | Երեւան
ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն ընթացիկ տարվա հուլիսին Երևանի, Գյումրիի, Հրազդանի, Ալավերդու եվ Վանաձորի մթնոլորտում գրանցվել է փոշու եվ մի շարք թունավոր միացությունների կոոնցենտրացիայի նորմայից բարձր ցուցանիշ:
Օգոստոս 22, 2007 at 06:07 | Թեղուտ | Լոռի
1,5 հազար միջազգային և տեղական կազմակերպութուն է արձագանքել տագնապի ակցիային`հանուն Լոռու մարզի Թեղուտի անտառի փրկության: Այդ մասին ‘ԱրմԻնֆո’-ի թղթակցին հաղորդել են ՙԷկոլուր՚ հասարակական կազմակերպությունում:
Հուլիս 06, 2007 | Թեղուտ | Լոռի
Երկու լրատվական ակումբների ներկայացուցիչները՝ տնտեսական եվ էկո լրագրողները, բողոքում են հանրապետության բանապահպանության նորանշանակ նախարարի՝ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործողությունների դեմ:
Նոյեմբեր 00, 0000 | Անտառ | Լոռի
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը այլևս հրաժարվում է գնալ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունք՝ ցուցմունք տալու: