Նորություններ

117 քաղաքացի Ուսանողական այգու գործով դիմում է Սահմանադրական դատարան
Մայիս 11, 2011 at 12:45 | Քաղաքներ | Երեւան
Ամեն ինչից բարձր համարելով Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը և սեփական հանրային տարածքին տեր լինելու իրավունքը, անցնելով ՀՀ վարչական դատարանի բոլոր ատյաններով' այժմ ՀՀ Սահմանադրական դատարան ենք փոխանցում 117 քաղաքացու, այդ թվում' հայտնի մտավորականների համատեղ դատական հայցը։
Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Արզաքանցյանը ոսկի են արդյունահանելու. նրանց շահը գերակա է
Մայիս 10, 2011 at 14:17 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա է ստացել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասում:
Ծառահատումներ չեն եղել
Մայիս 10, 2011 at 12:47 | Կենսաբազմազանություն | Սյունիք
Հայաստանի հարավում գտնվող «Շիկահող» պետարգելոցում այս տարվա ընթացքում ապօրինի ծառահատման դեպք չի արձանագրվել:
Սեւանը «մահվան ճանապա՞րհ»
Մայիս 10, 2011 at 12:35 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Գ. Մկրտչյանի ասելով, եթե երկաթի հանքի շահագործումը աղտոտի օդը, իհարկե, հանքը կազդի Ծաղկաձորի զբոսաշրջության վրա:
Ձկան փոխարեն Զանգեզուրի կոմբինատի կոնցենտրատ
Մայիս 10, 2011 at 11:59 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրեց պոչերի արտահոսքերի Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում: Պոչերը ողողեցին կիրճը եւ կուտակվեցին հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը
Պարզվում է, որ դեռ 2007թ. գիտնականները հաշվել են ուրանի պաշարները` մոտ 100 հազար տոննա
Մայիս 06, 2011 at 14:36 | Միջուկային էներգետիկա
Պարզվում է, որ Լեռնաձոր գյուղի հարեւանությամբ գտնվող Փխրուտի հանքավայրը, որն ընտրվել էր ուրանի հետախուզման աշխատանքների համար, հեռանկարային է, բայց ոչ ամենամեծը:
Տնկարաններ՝ տնամերձերում
Մայիս 06, 2011 at 14:25 | Սևան | Գեղարքունիք
Տնկարանը սեփականաշնորհվել ու լուծարվել է: Տեղում մասնավոր մի անձ սեփական տնկարան է հիմնել, իսկ տնկարանի մասնագետներն իրենց տնամերձ հողամասերում են տնկիներ աճեցնում
Կենսագազի հավաքման եւ այրման կառույցը նվիրեցին Երեւանին
Մայիս 06, 2011 at 12:41 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Կառավարության մայիսի 5-ի որոշմամբ ՀՀ սեփականությունը հանդիսացող, որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակչի տարածքում
Ծառատունկ Տավուշի մարզում
Մայիս 05, 2011 at 16:26 | Անտառ | Տավուշ
Մայիսի 2-ին Իջեւանի Օրհուս կենտրոնը նախաձեռնել էր ծառատունկ Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի 10-րդ կիլոմետրին, նոսրացող ծառուղին վերականգնելու, ինչպես նաեւ մեծացնելու համար:
Կառավարությունը կատարելագործում է ընդերքօգտագործման ոլորտում տեղեկատվության պահպանման և տրամադրման գործընթացը
Մայիս 05, 2011 at 15:56 | Պաշտոնական աղբյուրներ
Մայիսի 5-ին գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որոնց արդյունքում ակնկալվում է կատարելագործել ընդերքօգտագործման ոլորտում տեղեկատվության պահպանման և տրամադրման գործընթացը, ինչն իր հերթին կնպաստի ընդերքի արդյունավետ և լիարժեք օգտագործմանը
59 միլիոն դրամ գյուղնախարարությանը` էրեբունու անտառպետության 51 հա տարածքի ոռոգման համակարգի ստեղծման եւ ցանկապատման աշխատանքների համար
Մայիս 05, 2011 at 15:16 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
ՀՀ կառավարության մայիսի 5-ի որոշմամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրով ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 59 միլիոն դրամ։
«Էյ Թի ՓԻ» ԲՀ-ն իրականացնում է կայուն զարգացման նոր ծրագրեր
Մայիս 05, 2011 at 13:06 | Անտառ
2010 թ-ին մենք շարունակեցինք նույն ոգով և տնկեցինք ավելի քան 66,000 ծառ Հայաստանի 177 համայնքներում: Համայնքային ծառատունկ ծրագրի հաջողությունը մեծ հաշվով պայմանավորված է տվյալ համայնքի ներգրավվածությամբ և նվիրվածությամբ: