Նորություններ

«Global Gold»-ին «գցել է» միջազգային «կլասի» խարդախ
Ապրիլ 28, 2011 at 16:21 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ընկերությունը մեղադրում է պետռեգիստրին՝ ապօրինի կարգով հայաստանյան ընկերության 100 տոկոս բաժնեմասը «Կալդերա ռեսուրսիզի» անունով գրանցելու մեջ: Հետագայում «Կալդերա ռեսուրսիզի» ներկայացուցիչ է հանդիսացել Ազատ Վարդանյանը, որն այդպես էլ դատական ոչ մի նիստի ներկա չի եղել:
Որսորդություն կազմակերպելու մասին գովազդները կե՞ղծ են
Ապրիլ 28, 2011 at 15:55 | Պաշտոնական աղբյուրներ
Դա կեղծիք է, որովհետեւ մենք` անձամբ ես, անցած տարի կապվել եմ այդ կայքի հետ' որպես քաղաքացի հանդես գալով, փորձել եմ իրենց ցանկացած պահանջներին համաձայնվել` օտար լեզվով խոսելով: Միջոցառում ենք իրականացրել եւ հասկացել ենք, որ չկա նման բան:
Ծառատունկ Շիրակի մարզում
Ապրիլ 28, 2011 at 15:41 | Անտառ | Շիրակ
Մեկուկես հեկտար տարածքի վրա տնկվել է շուրջ 2 հազար ծառ` հացենի, կաղնի եւ սալորենի:
Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Ապրիլ 28, 2011 at 15:33 | Սևան | Գեղարքունիք
ապրիլի 27-ի դրությամբ` Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 12 սանտիմետր բարձրության վրա, ինչը 33 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին
Ապրիլ 28, 2011 at 15:20 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպես գիտեք, մենք Անվտանգության խորհրդում մոտակա երեք տարիների համար հաստատել ենք մաքսային և հարկային բարեփոխումների ծրագիր, և ես ցանկացա անձամբ հավաստիացնել խոշոր ձեռնարկությունների սեփականատերերին, ղեկավարներին, որ մեր նպատակները լուրջ են
Քննարկվեց Բնապահպանության նախարարության ծառայությունների որակի բարձրացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը
Ապրիլ 28, 2011 at 14:13 | Պաշտոնական աղբյուրներ
Նախարարը կարևորեց նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքներիը:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը լիարժեքորեն կշահագործվի արդեն 2013 թվականի երկրորդ կեսին
Ապրիլ 28, 2011 at 11:53 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը լիարժեքորեն կշահագործվի արդեն 2013 թվականի երկրորդ կեսին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքների մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Վալեքս գրուպի» կազմի մեջ մտնող ընկերությունների ղեկավար Վալերի Մեժլումյանը։
Պաշտոնական հերքում. Երվանդ Զախարյանը դելֆինարիայի հետ որեւէ կապ չունի
Ապրիլ 27, 2011 at 15:19 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, իրեն զանգել են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, որի նախագահն է Երվանդ Զախարյանը եւ հայտնեցին, որ Երվանդ Զախարյանը պաշտոնապես հերքում է մամուլում հայտնված եւ հրապարակայնորեն հայտարարված այն լուրերը, թե «Նեմո» դելֆինարիան իրեն է պատկանում:
Հայաստանում ուրանի 34 հանքավայր կա
Ապրիլ 27, 2011 at 14:46 | Միջուկային էներգետիկա
Համաձայն հայ եւ ռուս մասնագետների տվյալների` Հայաստանում հայտնաբերվել են ուրանի 34 հանքավայրեր եւ երեւակումներ (եւ մասնակիորեն թորիում)։
Մոլորակն ընտրում է. աշխարհում մնալու են բարոյական ազգերը. բնապահպաններ
Ապրիլ 27, 2011 at 14:08 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի` բնական ռեսուրսների սպառումը մոլորակի մեծագույն խնդիրն է. «Քաղցրահամ մի շիշ ջուրը շատ երկրներում ավելի թանկ է, քան նավթն ու բենզինը»
Պայթյուն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում
Ապրիլ 27, 2011 at 14:00 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ ապրիլի 26-ին` ժամը 14:40-ի սահմաններում, թթվածնային բալոնի պայթյուն է տեղի ունեցել։
Վարչապետը ծանոթացել է «Արփի լիճ» ազգային պարկում տարվող աշխատանքների ընթացքին
Ապրիլ 27, 2011 at 13:48 | Պաշտոնական աղբյուրներ | Շիրակ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 20-ին Շիրակի մարզի Բերդաշեն համայնքում ծանոթացել է «Արփի լիճ» ազգային պարկի հյուրատան ու վարչական շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին
Կենդանաբանական այգիները մահանում են
Ապրիլ 27, 2011 at 13:28 | Կենսաբազմազանություն | Արմավիր | Կոտայք
Facebook սոցիալական ցանցի` Հրազդանի կենդանաբանական այգուն օգնելու կոչին արձագանքել է երգչուհի Սոնա Շահգելդյանը: