Նորություններ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՋՈՒՐՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ ԿՏԱՐԱԾՎԻ 3 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՈՒՄ ԵՎ ԿՄՆԱ ԱՅՆՏԵՂ 30 ՏԱՐԻ
Ապրիլ 08, 2011 | Միջուկային էներգետիկա
Ֆրանսիական գիտահետազոտական ինստիտուտը հայտարարել է, որ որոշ նյութեր կարող են մնալ Խաղաղ օվիկանոսում, իսկ մյուսները, ամենայն հավանականությամբ, կմնան ծովի հատակին:
Ապրիլ 08, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
Ապրիլի 6-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի հարակից ոսկու հանքի էլեկտրաենթակայանում:
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ապրիլ 07, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Սյունիք
Դժբախտ դեպքի նպաստող հանգամանքներն են մարդկանց և հանքի շարժակազմի անվտանգ երթևեկության ներքին ընթացակարգի խախտումը և ընթացակարգերի ոչ պատշաճ կատարման նկատմամբ հանդուրժողականությունը:
ԹԱՓՈՆԱԿՈՒՏԱԿԻՉԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆՏԱՆԻՔ Է ԱՊՐՈՒՄ
Ապրիլ 07, 2011 | Թափոններ | Լոռի
Բնակիչները տեղեկացված չեն թափոնակուտակիչի վտանգներին, որի արդյունքում էլ նրանք ոչ միայն ազատ ելումուտ ունեն այնտեղ, այլև նրա հարևանությամբ իրենց համար ստեղծել են ամառանոցներ: Թափոնակուտակիչի շրջապատում արածում են շրջակա թաղամասերի բնակիչների անասունները, իսկ հարևան լանջերին մենք հանդիպեցինք նաև մեղվի փեթակների:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԼՃԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ« ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԵՎԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԹԵՐԱԿՂԶՈՒՄ
Ապրիլ 07, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը եւ սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՑ« ԱՆԳԱՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ. ՆԱԽԱՐԱՐ
Ապրիլ 07, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայից հրաժարվելու հետ կապված որոշ երկրների առաջարկներին ու խորհուրդներին, ապա չեմ կարծում, որ անգամ ճապոնիայի դեպքերը կբերեն դրան: Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից: Պետք է մի բան հաշվի առնել` ճապոնական «Ֆուկուսիամայում» առաջացած խնդիրները ոչ թե երկրաշարժի հետեւանք էին, այլ ցունամիի:
Ապրիլ 07, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Երևանի քաղաքապետարանը ապրիլի 9-ը և 16-ը հայտարարում է համաքաղաքային ծառատունկի և բարի ավանդույթ դարձած շաբաթօրյակի օրեր: Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է և, միաժամանակ, բոլորիս պարտականությունը:
ԱԲՈՎՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Ապրիլ 07, 2011 | Կենսաբազմազանություն | Երեւան
Մեր տեղեկություններով, Կենդանաբանական այգու նոր տնօրեն է նշանակվել «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը
«FORTUNE OIL» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՎ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱԱՊԵՏԻ ՀԵՏ
Ապրիլ 07, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Ապրիլի 6-ին չինական «Fortune Oil» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Կոտայիք մարզպետ Կավալենկո Շահգալդյանի եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ:
Ապրիլ 07, 2011 | Միջուկային էներգետիկա
Հայաստանում մինչեւ սեպտեմբեր նախատեսվում է կազմակերպել «Միջուկային եւ/կամ ճառագայթաակտիվ (ռադիացիոն) վթարների հետ կապված արտակարգ իրավիճակների կառավարման օրենսդրական հիմքեր» անվամբ կոնֆերանս։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Ապրիլ 06, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Երեւան
Մենք այլեւս չենք ուզում հանդուրժել շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների նկատմամբ իշխանությունների որդեգրած գիշատիչ քաղաքականությունը:
ՄԱԳԱՏԷ. ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՆԵԼ ԱՏՈՄԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
Ապրիլ 06, 2011 | Միջուկային էներգետիկա
Ընդհանուր առմամբ, ՄԱԳԱՏԷ-ն դժգոհություն է հայտնել վթարի հետեւանքների վերացման ուղղությամբ ճապոնական կառավարության գործողություններից` նշելով, որ աշխատանքների արագությունը շատ ցածր մակարդակի վրա է:
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏՆ ԱՎԵԼԻ Է ՓՈՔՐԱՑԵԼ
Ապրիլ 06, 2011 | Օդ
Երկրի մթնոլորտի վերին շերտերում օզոնի շերտի քայքայումը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով հասել է ռեկորդային մակարդակի։
ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ` ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլ 06, 2011 | Անտառ
Մենք պահանջում ենք դադարեցնել Հայաստանի անտառների ոչնչացումը: Պաշտոնական տվյալներն այն մասին, որ մեր անտառային տարածքները ոչ միայն չեն կրճատվել, այլ նույնիսկ ավելացել են, չեն համապատասխանում իրականությանը:
ՀԱՅՐԵՆԻ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՎԱԶԻ ՀԱՆՔ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԱՐԱՔՍԻ ՀՈՒՆԻ ՀՈՂԵՐԸ
Ապրիլ 06, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Արարատ
Օրեր առաջ, Արարատի մարզի Արաքսի գետահովիտ այցից հետո կտրուկ վատացել է Արաքսի գետի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի ինքնազգացողությունը։ Դա տեղի է ունեցել, երբ հանձնաժողովի նախագահը տեսել է, թե ինչպես են մեր հայրենի բիզնեսմենները սկսել որպես ավազի հանք շահագործել Արաքսի հունի հողերը՝ անվերականգնելի վնաս հասցնելով շրջակա միջավայրին, նաեւ ստեղծելով գետի հունի փոխվելու եւ հեղեղումների լուրջ վտանգ։
Ապրիլ 06, 2011 | Կենսաբազմազանություն
Տարեկան համաշխարհային օվկիանոս է լցվում 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի զգալի մասը պլաստիկե տոպրակներն ու շշերն են: Կենդանիները, սխալմամբ այն սնունդ համարելով, ուտում են: Դրա հետևանքով ամեն տարի սատկում է 1 մլն թռչուն, 100 հազար ծովային կաթնասուն և հազարավոր ձկնատեսակներ:
Ապրիլ 06, 2011 | Քաղաքներ | Երեւան
Մարտի 5-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` Երեւանի Ավան վարչական շրջանում կանաչապատ տարածքի վրա շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգի առնչությամբ: