Մարտ 18, 2011 | Քաղաքներ | Երեւան
Ռուբեն Խաչատրյանի դիտարկմամբ, քանի որ օրինական դաշտում մենք չունենք ոչ մի փաստաթուղթ այն մասին, թե դելֆինները որտեղից, ինչ ճանապարհով են ներմուծվել, քանիսն են եղել, հետաբար՝ եթե դելֆիններից մեկն էլ սատկի, դա ոչ մի տեղ չի արձանագրվի.
Մարտ 18, 2011 | Օդ
Մարտի 17-ին Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը կազմակերպել էր «Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում:
Մարտ 17, 2011 | Միջուկային էներգետիկա
Ազգային անվտանգության խորհրդի կազմում գործող Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը պնդեց, որ Մեծամորի ատոմակայանը ավելի բարձր անվտանգության մակարդակ ունի, քան ճապոնականը:
Մարտ 17, 2011 | Քաղաքներ | Երեւան
«Շուրջ 6 ամիս առաջ, երբ դեռ դելֆինարիումի հիմքն էլ չէին գցել, մենք դիմել ենք եւ բնապահպանության նախարարություն, եւ քաղաքապետարան` փորձելով շրջակա միջավայրի գնահատման ու շինարարության թույլտվության փաստաթղթեր ստանալ: Բայց անընդհատ ինչ-որ անկապ պատասխաններ էին գալիս»
Մարտ 17, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Բնակչությանը իրազեկման նպատակով Հրազդանի Օրհուս կենտրոնի կողմից պատրաստվել են տեղեկատվական թերթիկներ` քաղաքի շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը սպառնացող վտանգների համառոտ նկարագրով: Կենտրոնի կամավորները պատրաստակամություն հայտնեցին բնակչության շրջանում նշված թերթիկների բաժանման և հանքավայրի շահագործման դեմ ստորագրահավաքի կազմակերպման գործում:
Մարտ 17, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար Օգնության ծրագրի մաս է՝ ի պատասխան ՀՀ կառավարության միջազգային օգնության խնդրանքի Նուբարաշենի թունաքիմիկատների եւ այլ թունավոր թափոնների վայրում վնասի վերահսկման գործողությունների վերաբերյալ:
Մարտ 17, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
ԲՊՏ կողմից կայացվել է 960.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել է 22.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս
Մարտ 17, 2011 | Կենսաբազմազանություն
ՀՀ կառավարության N123-Ն որոշումը գայլաորսի թույլատրության մասին իսկական քաոս է առաջացրել:
Մարտ 16, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Աղբյուրների համաձայն` Ռիչարդ Հաուսն իր հետ Կանադայից բերել է մասնագետ Ջորջ Մովերին, ով, ինչպես ենթադրվում է, պետք է զբաղվի Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծով:
Մարտ 16, 2011 | Թափոններ | Արմավիր
Գ. Գրիգորյանի զայրույթը եւ թունաքիմիկատների պահեստը թաքցնելու ցանկությունը տարօրինակ կթվար, եթե նա թաքցնելու հիմնավոր պատճառներ չունենար. չէ՞ որ պահեստում եւ դրա շրջակայքում եղած թունաքիմիկատները կարող են անդրադառնալ նրա ձկնաբուծական տնտեսության հետագա գործունեության վրա:
Մարտ 16, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Եթե Հայաստանում երկրաշարժ լինի, և քամին ռադիոակտիվ նյութերը փչի դեպի Վրաստան, ապա մեր տարածքները ևս կկեղտոտվեն այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Չեռնոբիլում
Մարտ 16, 2011 | Թափոններ
«Դժբախտաբար, հանրապետությունում մոռանում են էկոլոգիայի մասին, երբ խոսք է գնում բիզնեսի և փողերի հետևից ընկնելու մասին»
Մարտ 16, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Նպատակը պարզ է: Այժմ հանքարդյունաբերողներն իրենց արտադրած թափոնների համար պետական հարկեր չեն վճարում, և իշխանական լծակներ ունեցող անձինք ջանք են թափում, որ այդ հարկերը հետագայում նույնպես չվճարվեն: Իսկ դրանք մեծ գումարներ են:
Մարտ 16, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Հատկապես հարվածի տակ կհայտնվեն երեխաները, քանի որ հանքավայրից առնվազն 2 կմ հեռավորության վրա է գտնվում 3 դպրոց: Կ.գ.թ Ջենիֆեր Լայմի փորձագիտական գնահատականի համաձայն /«AUA» հայկական էկոլոգիական կենտրոն/, հանքավայրի շահագործման հետևանքով ծանր մետաղներով կաղտոտվի ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջուր, քանի որ բլուրի մոտ, որտեղ գտնվում է հանքավայրը, կան մի քանի աղբյուրներ, որից օգտվում են հարյուրավոր բնակիչներ:
Մարտ 16, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Արնե Գուզը հավաստիացրել է, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության` մասնավորապես քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում:
Մարտ 15, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Հրազդանի Օրհուս կենտրոնից, Հրազդանում` թիվ 13 դպրոցում, ուսուցիչներից տեղափոխման համաձայնության մասին ստորագրություներ են հավաքել: Օրհուս կենտրոնի կամավորները հարցումներ են անցկացրել ստորագրած մարդկանց շրջանում եւ պարզել, որ մարդիկ այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ստույգ ինչի տակ են նրանք ստորագրում:
Մարտ 15, 2011 | Քաղաքներ | Շիրակ
Գյումրու քաղաքապետարանը մտադիր է տեղափոխել Վարդանանց հրապարակի ու Արագած ճեմափողոցի 11 եղեւնիները` հրապարակի ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները գերիշխող դարձնելու համար:
Մարտ 15, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
«GeoProMining Gold» ընկերության հաղորդագրության հետ կապված`«ԷկոլԼուր»-ը հարցում է ուղարկում ՀՀ բնապահպանության նախարարությանը: «GeoProMining Gold» ընկերությունը մեկնաբանել է «ԷկոԼուր»-ի նյութն այն մասին, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ ընկերությունը Սոտք գյուղի տարածքում` Սեւանի ավազանում, սկսել է ջարդող և մանրացնող սարքի տեղադրման աշխատանքները: