Նորություններ

ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Դեկտեմբեր 08, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
2010 թվականի առաջին տաս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ:
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ՄԶԳ ՋՐԱՅԻՆ ԹԻՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբեր 07, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ընդգծելով ոլորտի կենսական նշանակությունը` փոխվարչապետը կարեւորեց ջրային պաշարների գնահատումը առաջիկա տարիների համար ջրօգտագործման քաղաքականության որոշման տեսանկյունից: Նա առաջնահերթ համարեց Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների գնահատման հարցը, քանի որ նկատվում է ջրի պաշարների նվազում, ինչը խնդիրներ կարող է առաջացնել դաշտավայրի բնակավայրերը խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու առումով:
ԱԽ ՈՒՐԱՆ, ՈՒՐԱՆ… ՊԱՅՔԱՐԸ ԿԹԵԺԱՆԱ ԱՄԱՆՈՐԻՑ ՀԵՏՈ
Դեկտեմբեր 07, 2010 | Միջուկային էներգետիկա
«Կառավարության կողմից ստորագրահավաքը անտեսելը Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև միջազգային հանրությունը կասկածի տակ կդնեն մեր երկրում ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու կառավարության ձգտումները»
«ՉԵՂԱԾ ՏԵՂԻՑ ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍՔԱՆ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ»
Դեկտեմբեր 07, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Ինձ շատ ճիշտ են ասել` դուշմաններ պետք չեն, պետք է ունենալ այնպիսի ընկերներ, ինչպիսիք Դուք եք, եւ այդ դեպքում Հայաստանում չի լինի ոչ տնտեսություն, ոչ էլ որեւէ բան, եւ Հայաստանն առանց զենքի կարելի է ձեռք բերել»,- թեժացած մթնոլորտում բնապահպանների հասցեին ասաց
ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՆՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻՆ
Դեկտեմբեր 07, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Դեկտեմբերի 3-ին կառավարության թիվ 1 մասնաշենքում տեղի ունեցավ Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի դասական աճուրդ: Ի թիվս այլ հանքավայրերի, աճուրդում ներկայացված էր նաեւ Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը:
ՋՐԻ ԳԻՆ ՈՒՆԵՑՈՂ ՋՈՒՐ
Դեկտեմբեր 07, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
2010 թ. հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ջրի կորուստը կազմել է ցանցին տրված ջրի ընդհանուր ծավալի 84.4%-ը, Երևան քաղաքում` 84.7%-ը:
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆԻ ԲՈԼՈՐ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
Դեկտեմբեր 07, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը 2010թ դեկտեմբերի 9-ից մինչեւ 2011թ հունվարի 20-ը խիստ վերահսկողություն է իրականացնելու ՀՀ մարզերի, համայնքների, ինչպես նաեւ Երեւանի բոլոր շուկաներում:
Դեկտեմբեր 07, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Օրակարգում է այն մարդկանց միջեւ կոնֆլիկտը, ովքեր պատրաստ են երկրի տնտեսության մեջ ներդնել միլիոնավոր դոլլարներ եւ նրանց հետ, ովքեր կոչված են պշտպանել պետության շահերը:
ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ 2011-2013ԹԹ. ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
Դեկտեմբեր 07, 2010 | Միջուկային էներգետիկա
Այս տարվա վերջին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նախատեսում է ավարտել «ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման» աշխատանքները:
ՀԾԿՀ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԹԻՎԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՀԱՍՆԻ 100-Ի
Դեկտեմբեր 06, 2010 | Ջուր
Ներկայումս Հայաստանում գործում է 98 փոքր ՀԷԿ, իսկ տարեվերջին նրանց թիվը կհասնի 100-ի, «Առկա» գործակալությանը հայտնեց Հանրային ծառայություննեի կարգավորման հանձնաժողովի ներդրումային ծրագրերի կառավարման բաժնի պետ Աբգար Բուդաղյանը:
ՀԱՆՐԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ՞... ԿԱՊԱՆՅԱՆ ԴԻՍՈՆԱՆՍ
Դեկտեմբեր 06, 2010 | Միջուկային էներգետիկա
Կապանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած հանրահավաքը, անտարակույս, ուշագրավ իրադարձություն էր ոչ միայն Կապանի կամ Սյունիքի մարզի, այլեւ հանրապետության կյանքում:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
Դեկտեմբեր 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Դեկտեմբերի 5-8-ը լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները եւ կարգելվի մուտքը լիճ: Միայն դեկտեմբերի 28-31-ը լճում կթույլատրվի «կարաս» ձկնատեսակի եւ խեցգետնի որսը, որից հետո մուտքը լիճ կարգելվի մինչեւ հունվարի 20-ը:
Դեկտեմբեր 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Արեգ Գալստյանը շեշտեց Եվրամիության հետ համագործակցության կարևորությունը և նշեց, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ դերակատարություն ունենալ տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության հարցերով համագործակցության հետագա ամրապնդման գործում:
ԱՉՔ ԵՆ ՓԱԿՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Դեկտեմբեր 06, 2010 | Միջուկային էներգետիկա
Մեզ վրդովվեցնում է, որ մեր կարծիքը չեն ուզում հաշվի առնել: Երեկ նորից նամակ եմ ուղարկել բնապահպանության նախարարին, որպեսզի մանարամասներ ներկայացվեն ուրանի ծրագրի ամբողջ գործընթացի վերաբերյալ` սկսած փորձաքննության, լիցենզիայի, մասնագետների փորձի, գիտական հիմքերի եւ այլնի վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄ, ՈՐԸ ՆՄԱՆ ԷՐ ՇՈՒԿԱՅԻ
Դեկտեմբեր 06, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի գյուղապետարանում օրեր առաջ «կռիվ էր ընկել»: Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը ուզում էր՝ իր գյուղի միակ հանքավայրը շահագործվի, իսկ Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը դեմ էր, ու բացատրում էր, որ դրանով խախտվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: