Հունիս 08, 2010 | Քաղաքներ
Գյումրիի մի շարք քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ բողոք-դիմում են ներկայացրել նախագահ Ս.Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանին, վարչապետ Տ.Սարգսյանին, Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին և Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանին:
Հունիս 08, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հունիսի 5-ը` Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, Երեւանում տոնեցին բոլորը` եւկառավարությունը, եւ հասարակական կազմակերպությունները: Նախարարությունների անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մեկնեցին մաքրելու Հրազդանի կիրճը: Սա առաջին դեպքն է, երբ նմանատիպ միջոցառմանը մասնակցեցին երկրի առաջին դեմքերը:
Հունիս 07, 2010 | SOS
Հայաստանի ջերմոցային տնտեսություններում աճեցվող համարյա բոլոր բանջարեղեններում առողջության համար վտանգավոր նյութերի` մասնավորապես, նիտրատների և թունաքիմիկատների պարունակությունը գերազանցում է թույլարտելի սահմանը: «Ուրբաթ» ակումբում այդպիսի հայտարարություն է կատարել Հայաստանի սպառողների ազգային միությանն առընթեր գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը:
Հունիս 04, 2010 | SOS
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, գիտնական Արտաշես Զիրոյանը Գեղարքունիքի մարզի զարգացման, այստեղ աշխատատեղերի ստեղծման մասին ծրագիր է մշակել, բայց այն մնացել է թղթի վրա:
Հունիս 04, 2010 | SOS
«ԷկոԼուր»-ը շնորհավորում է բոլորի հունիսի 5-ը` Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:
Հունիս 04, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2010թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 144,5 մլն խորանարդ մետր։
Հունիս 03, 2010 | Քաղաքներ
Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, Գյումրու քաղաքապետարանը կանաչ գոտիներից մեկը՝ Ոսկու շուկայի հարեւանությամբ գտնվող Արագած փողոցի 300,0 քմ տարածքը 99 տարով վարձակալության է հանձնել քաղաքացի Արտյոմ Անտիկյանին:
Հունիս 03, 2010 | Քաղաքներ
Ապրիլի 20-ին՝ «Կանաչ դպրոց» եւ «Կանաչ ավտոբուս» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ, շարունակում է «Կանաչ սերունդ- 2010» քարոզարշավը, որի շրջանակներում Վանաձորում «Կանաչ դպրոց» ծրագիրն է իրականացվում:
Հունիս 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի կապույտ լեռների ծերպերին դիմափոշու հաստ շերտի պես նստել է մշուշը: Գյուղի սկզբնամասում քարերի արանքից աճում են սպիտակ թերթիկներով երիցուկները, որոնք, արդեն 3 գարուն է` աննկատ են մնում տեղի բնակիչների համար: Գյուղի հանդիպակաց սարերի միջեւ տարբերությունը մեկն է` մի տեղ գյուղի բնակիչները բոխի են փնտրում, մյուսում` ռուսներն են ուրան փնտրում...
Հունիս 02, 2010 | Կենսաբազմազանություն
Վերջերս տեղի ունեցավ ՀՀ Կարմիր գրքի շնորհանդեսը, նշվեց գրքում գրանցված վտանգված տեսակների քանակի ավելացման մասին: Սակայն փաստը մնում է այն, որ ամեն ինչի մասին խոսվում է, բարձրաձայնվում է, արձանագրվում է, բայց խոսքը գործի չի վերածվում:
Հունիս 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Առավոտը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին հարցրեց` ինչպե՞ս է վերաբերվում ուրանի հանքի շահագործմանը: Մարզպետն ասաց, որ մեր բարձրացրած հարցը մասնագիտական է. «Քաջարանի պղնձամոլիբդենայի կոմբինատի վնասները կան, ժողովուրդը արդեն համակերպված է դրան: Եթե ուրանը տեղում չի մշակվելու, դա ոչ մի վնաս չի կարող պատճառել, իսկ այն նախատեսված չի, որ տեղում մշակվի, այլ որպես հանքաքար` տեղափոխվելու է ուրիշ տեղ»:
Հունիս 02, 2010 | Քաղաքներ
Հունիսի մեկին Ուսանողական այգում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում: Նշենք, որ այն կազմակերպել է Facebook սոցիալական ցանցում «Մենք ենք այս քաղաքի տերը» ստեղծված խումբը:
Հունիս 02, 2010 | Ջուր
Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնը շահագրգիռ կողմերի համար հանդիպում է կազմակերպել «Քուռ-Արաքս գետերի ավազանների անդրսահմանային ինտեգրացված կառավարման հնարավորությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Հունիս 02, 2010 | Ջուր
Լոռիում օրերս անցկացված ստուգայցերի ընթացքում բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության (ԲՊՏ) ընդերքի վերահսկողության բաժնի աշխատակիցներն արձանագրել են մթնոլորտային օդի եւ գետաջրերի նավթամիացություններով աղտոտման դեպքեր:
Հունիս 02, 2010 | Միջուկային էներգետիկա
Սյունիքի լեռներն ասես թրով կտրած լինեն: Նրանք վեր են խոյանում հպարտ ու խրոխտ`մեջք մեջքի տված: Միջազգային նշանակության միակ ճանապարհը, որ տանում է դեպի Իրան, անցնում է հենց այս լեռների խորհրդավոր ոլորաններով: Այդպիսի մի ոլորան անցնելուց հետո հայտնվում է լեռներով ու անտառներով գրկախառնված Լեռնաձոր գյուղը: Այստեղ տներն ասես կախված են լեռների լանջերից:
Հունիս 02, 2010 | Անտառ
Հենց այսպես կարելի է կոչել այն ամենը, ինչին ես ականատես եմ եղել այսպես կոչված Արզաքան-Մեղրաձոր պետական արգելավայրի տարածքում: Անտառապատ տարածքում, որը ձգվում է գ. Հանքավան տանող մայրուղու երկայնքով, տեղի են ունենում մասսայական ապօրինի ծառահատումներ
Հունիս 01, 2010 | Կենսաբազմազանություն
Քաջահավը Հայաստանի կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է և սովորաբար հանդիպում է ճահճուտներում։ «Սևան» ազգային պարկի Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքին հարող տարածքում, այնտեղ, որտեղ հիմնանորոգվում է Երևան-Գավառ մայրուղին, այս օրերին քաջահավերի մի սակավաթիվ երամի կերակրավայր է դարձել։ Օգտվելով մարդկանց նկատմամբ այդ թռչունների հանդուրժողականությունից՝ երեկոյան ժամերին նրանց անխնա վերացնում են հրազենով։
Հունիս 01, 2010 | Կենսաբազմազանություն
Մայիսի 31-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Բնօգտագործումն ու բնապահպանությունը Հայաստանում. Էկոլոգիական հիմնախնդիրներ» թեմայով հանրապետական միջբուհական գիտաժողովը: