Նորություններ

Դեկտեմբեր 15, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանը, 2008թ. ընկերությանը տրված Պետական բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունն անվավեր է ճանաչվել փաստաթղթում նշված ժամկետի ավարտի պատճառով:
Դեկտեմբեր 15, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանցի բնապահպանները հույս են հայտնում, որ Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները նոր մակարդակով կքննարկվեն Դանիայի մայրաքաղաքում ընթացող բնապահպանական համաժողովի ավարտից հետո:
ՍԵՎԱՆԻ ՍԻՐԱՀԱՐՆ ՈՒ ՎՆԱՍԱՏՈՒՆ
Դեկտեմբեր 11, 2009 | Սևան
Մեզ հասած տեղեկություններով` Արամ Հարությունյանի սերը Սեւանի նկատմամբ իրոք մեծ է: Հենց այս տարածքի հաշվին է Արամ Հարությունյանը բարեկարգել իր ֆինանսական պայմանները: Այժմ նա Սեւանի կղզու հիանալի հատվածում հյուրանոցառեստորանային համալիր ունի` եղբոր անունով:
ԿԱՅՔԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ ՉԷ՞
Դեկտեմբեր 10, 2009 | Կենսաբազմազանություն
Վերջերս «Էկոլուր» կայքը տեղադրեց մի հրապարակում, որտեղ ասվում էր. «Գովազդային հայտարարություններին զուգահեռ բնապահանության նախարարություն են ստացվում տնտեսություններ կազմակերպելու հայտեր, որոնք զբաղվելու են այդ կենդանիների պոպուլյացիայի պահպանմամբ, օրինակ` կերակրմամբ»: Մենք էլ փորձեցինք բնապահպանության նախարարությունից ճշտել, թե քանի որսորդական տնտեսության հայտ է ստացվել նախարարություն եւ քանիսն է արդեն գործում:
Դեկտեմբեր 10, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Շահումյան ավանի սեփականատերերի նոր հայցն ընդդեմ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի»: Այս անգամ ևս գործը դատավոր Անահիտ Թումանյանի վարույթում է, իսկ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 25-ին։
Դեկտեմբեր 10, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության Շահումյանի հանքի երկու տեղամասերի խոր փորման հաստոցավարներն ու օգնականները դիմում են ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետային ու Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին: Նրանք դժգոհ են իրենց վարձատրությունից եւ որոշել են գործադուլ անել:
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՈՒԺԸ
Դեկտեմբեր 10, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ պետական բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը կորցրել է ուժը:
Դեկտեմբեր 09, 2009 | Անտառ
Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապետ Հովիկ Զալինյանն անձամբ պետք է պահպաներ անտառը, սակայն ապօրինի անտառահատում էր կազմակերպել` բանվորներին յուրաքանչյուր խորանարդի դիմաց վճարելով 5000 դրամ։
Դեկտեմբեր 09, 2009 | Միջուկային էներգետիկա
Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը ամբողջությամբ կհամապատասխանի սեյսմիկ պաշտպանության նորմերին, այս մասին «Նովոստի» մամուլի կենտրոնում հայտարարեց ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՑ ՄԻՆՉԵՒ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Դեկտեմբեր 09, 2009 | Սևան
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով Սեւանա լճում արդյունաբերական ձկնորսությունն արգելվում է դեկտեմբերի 7-ից մինչեւ հունվարի 15-ը:
ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍԻ 80 ԴԵՊՔ՝ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Դեկտեմբեր 09, 2009 | Կենսաբազմազանություն
2009թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է կենդանական աշխարհի պահպանության խախտման` որսագողության 80 դեպք, որից 4-ի համար հարուցվել է քրեական գործ:
Դեկտեմբեր 09, 2009 | Կենսաբազմազանություն
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի շուրջ բարձրացած աղմուկից հետո հարուցված քրեական գործը Էրեբունու քննչական վարչությունից տեղափոխվել է Երեւան քաղաքի գլխավոր վարչություն: Այժմ քաղաքի գլխավոր դատախազն է վերահսկում գործի քննությունը:
Դեկտեմբեր 08, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հարավկովկասյան երկաթուղին եւ GeoProMining ընկերությունների խումբը Երեւանում ստորագրեցին ռազմավարական համագործակցության և գործընկերության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Շեվշեկ Շայդուլլին եւ GeoProMining-ի նախագահ Ռոման Խուդոլին:
Դեկտեմբեր 08, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
2009թ. նոյեմբերին VTB բանկը (Հայաստան) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար բացեց վերականգնվող վարկային գիծ` 4 միլիոն դոլլարի չափով
ԱԷԿ-Ի ՆՈՐ ԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբեր 08, 2009 | Միջուկային էներգետիկա
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ին հավանության արժանացրեց հայ-ռուսական համատեղ ընկերություն ստեղծելու որոշումը, որը զբաղվելու է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցմամբ:
«ԱԶԱՏԱՄԱՐՏ» ԿՈՄԻՏԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ՝ ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ՄԻԱՎՈՐՎԵԼ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Դեկտեմբեր 08, 2009 | Միջուկային էներգետիկա
«Մենք դեմ չենք մեր երկրի տնտեսական զարգացմանը, այլ երկրների հետ համագործակցության ծավալների ընդլայնմանը, երկրագնդի վրա ավելի հաստատուն տեղ գրավելուն: Մենք ուզում ենք տեղեկանալ, թե այդ ամենը ինչ է արժենալու մեզ համար:...
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ
Դեկտեմբեր 08, 2009 | Ջուր
«Կիսելով բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունը, առաջարկում եմ, որպես առաջին քայլ,համատեղ անցկացնել փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրություն/հասարակական մոնիտորինգ/ եւ դրանց արդյունքների հիման վրա նախանշել հետագա քայլերը եւ գործողությունները»,- նշված է«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության թիվ 5/04.1/1583.09 նամակում: