Նորություններ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ՝ S.O.S. ՍԵՎԱՆ ԸՆԴԴԵՄ ՍՈՏՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Ապրիլ 15, 2009 | Սևան
Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները և ազգային անվտանգությունը՝ կոչ ենք անում քաղաքացիական ողջ հասարակությանը ոտքի կանգնել` դադարեցնելու «GEOPROMINING» ընկերության` Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցմանն ուղղված գործունեությունը և միանալու S.O.S. Սևան հասարակական շարժմանը, որի նպատակն է փրկել Կովկասի քաղցրահամ ջրի ամենախոշոր պաշարը:
Ապրիլ 07, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
2009 թվականի առաջին եռամսյակում Armenian Copper Programme (ACP) հայկական մետալուրգիական ընկերությունը ավելացրել է չզտված պղնձի արտադրության ծավալները 6,8%-ով, 1665 տոննայից հասցնելով 1778 տոննայի`անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՏԱՆՈՒՄ Է ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ
Ապրիլ 06, 2009 | Անտառ
«Պատիժներն այնքան են խստացրել` որ գյուղը մտնում ես՝ բնակչության 60%-ը ապօրինի անտառհատման համար դատվածություն ունի: Ով մի հատ չորուկ է քաշ տվել, բերել-վառել է, դրա համար դատում են, իսկ այն մարդկանց, ովքեր մեծ վնաս են պատճառում, դրանք չեն պատժվում: Ամբողջ պատիժն ընկնում է խեղճուկրակ գյուղացու վրա: Ոչ մի գյուղացի չի գնա առողջ ծառ կտրի, որովհետեւ իրենց գիտակցության մեջ նստած է, որ էն ճյուղի վրա որ նստած ես, չպետք է կտրես»,- ասում է «Հայաստանի անտառներ» հկ-ի նախագահ Նազելի Վարդանյանը:
Ապրիլ 06, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հրազդանի Օրհուս կենտրոնն, այնուամենայնիվ, անցկացրեց հասարակական լսումներ Հրազդանում վերամշակող ֆաբրիկայի կառուցման եւ երկաթի հանքավայրերի շահագործման վերաբերյալ:
ՈՍԿՈՒ ՓԱՅԼԸ ԿՈՒՐԱՑՆՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
Ապրիլ 06, 2009 | Սևան
Սոթքում ոսկու մշակման ձեռնարկություն կառուցելու մտադրությունից «Գեոպրոմայնինգ» ընկերությունը ձեռք չի քաշում: Թեեւ հրապակայնորեն ընկերությունն այդ մասին չի հայտարարում, բայց «նախապատրաստական» աշխատանքները, որի մեջ է մտնում նաեւ բնապահպաններից դրական կարծիքներ կորզելը, ակտիվորեն շարունակվում են:
Ապրիլ 03, 2009 | Ջուր
Չափազանց աղտոտվածության պատճառով Քասախ գետն առաջին հայացից կարող է չնկատվել, որովհետև կենցաղային աղբն ու ջրիմուռը «խեղդել» են գետն այնպես, որ ջրի հոսքն անգան չի նկատվում:
Մարտ 31, 2009 | Թեղուտ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մաuին» № 1278-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետը նախատեսում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսության հասցվող վնասի հատուցման ծրագրի իրականացում:
Մարտ 31, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը հունիսից կաշխատի ողջ հզորությամբ, այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ Սյունիքում տեղի ունեցած քննարկումներից հետո մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց GeoProMining խմբի նախագահ Ռոման Խուդոլին:
ՆԱՄԱԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Մարտ 30, 2009 | Սևան
Մեծարգո պարո՛ն Նախագահ, էկոլոգիական հասարակական դաշինքի S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը դիմում է Ձեզ խնդրանքով՝ կանգնեցել «GEOPROMINING» ընկերության նախաձեռնած անօրինական գործունեությունը՝ Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման գործընթացը, ինչը վտանգում է Սեւանա լճի գոյությունը:
ՍԵՎԱՆՈՒՄ «GEOPROMINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ՄԻԱՎՈՐԵՑ ԷԿՈԼՈԳՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Մարտ 30, 2009 | Սևան
Մարտի 27-ին տեղի ունեցավ Սեւանում «GEOPROMINING» ընկերության գործողությունների դեմ ուղղված ակցիան: Ընկերությունը մտադիր է Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել, որի մեջ մտնում են ոսկու արդյունահանման ֆաբրիկան, ցիանիդների եւ թունաքիմիկատների ամբարը, ինչպես նաեւ ցիանային թափոնների պոչամբարը:
Մարտ 27, 2009 | Անտառ
Անտառի անօրինական հատումը անտառային կառավարման պլանների բացակայության արդյունք է: Այս մասին ՀՀ բանապահպանության նախարարությունում՝ մամլո ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «ՀայԱնտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: