Հունվար 21, 2008 | Թեղուտ | Լոռի
Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը նամակ է հղել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, որում պահանջում է հրապարակավ հայտնել իրենց հստակ դիրքորոշումը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը ՙլրջորեն վտանգում է Հայաստանի Հանրապետության բնակչության առողջական վիճակը և զգալիորեն վատթարացնում մեր երկրի էկոլոգիական իրավիճակը՚:
Հունվար 11, 2008 | Թեղուտ | Լոռի
Հայաստանի բնապահպանների հավաստմամբ` ավարտված տարում կայացվեց Հայաստանի անտառների մահվան դատավճիռը:
Դեկտեմբեր 26, 2007 | Միջուկային էներգետիկա | Սյունիք
2008թ. Հայաստանում կսկսվեն ուրանի հանքավայրի որոնման աշխատանքները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությւնյանը՝ պատասխանելով ՙԱրմԻնֆո՚-ի թղթակցի հարցին:
Դեկտեմբեր 17, 2007 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Էյ Սի Փի» ՓԲԸ-ին պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ըստ հավանականության, կփակվի 2008թ.: Չնայած գործարանի 1100 աշխատակիցներից միայն 630-ն են Ալավերդի քաղաքի բնակիչներ, միեւնույնն է, գործարանի փակումը խիստ մտահոգում է ալավերդցիներին:
Դեկտեմբեր 07, 2007 | Թեղուտ | Լոռի
Լոռու մարզում «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ի պղնձի ծրագիրն առաջ է բերել տեղի բնակիչների դժգոհությունը, որոնց կարծիքով` հանքի շահագործումն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում:
Դեկտեմբեր 01, 2007 | Օդ | Լոռի | Շիրակ | Երեւան
ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն Հայաստանի մայրաքաղաքում օզոնի ամսեկան կոնցենտրացիան ընթացիկ տարվա հոկտեմբերին նվազել է 1,5 անգամ:
Նոյեմբեր 20, 2007 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
2011թ. Armenian Copper Progamme (ACP) մետալուրգիական ընկերությունը Հայաստանի հյուսիսում կսկսի շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Այս մասին լրագրողներին Ազգային ժողովում հայտնեց «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը:
Նոյեմբեր 13, 2007 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակահարմարության առնչությամբ բնապահպանների բողոքները չպետք է նմանվեն դեմագոգիայի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը`պատասխանելով ACP ընկերության կողմից Լոռու մարզում գտնվող հանքի շահագործման նախագիծը կազմելիս բնապահպանական նորմերի պահպանման վերաբերյալ հարցին:
Նոյեմբեր 05, 2007 | Թեղուտ | Լոռի
Պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը դարձավ իրողություն: Նոյեմբերի 3-ին Թեղուտ գյուղում «Վալլեքս գրուպե-ը հանդիսավոր կերպով ազդարարեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի կառուցման շինարարության մեկնարկը: Արարողությանը մասնակցում էր վարչապետ Սերժ Սարգսյանը:
Հոկտեմբեր 22, 2007 | Անտառ
67 տարեկան Յուրա Ղիասյանը կնոջ` Նադյայի հետ ապրում է Տավուշի մարզի Դիտավան գյուղի իրենց երկհարկանի տանը: Երկու աղջիկներն ամուսնացել են եւ մեկնել Ռուսաստան, որդին էլ է նրանց հետեւից տեղափոխվել Ռուսաստան, այնտեղ աշխատում է եւ օգնում ծնողներին:
Սեպտեմբեր 05, 2007 | Կենսաբազմազանություն
Բույսերի շուկան կարծես թե վերջին տարիներին աշխուժացել է հանրապետությունում, հատկապես Երեւանում։
Սեպտեմբեր 03, 2007 | Պաշտոնական աղբյուրներ | Կոտայք | Լոռի | Շիրակ | Երեւան
ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների համաձայն ընթացիկ տարվա հուլիսին Երևանի, Գյումրիի, Հրազդանի, Ալավերդու եվ Վանաձորի մթնոլորտում գրանցվել է փոշու եվ մի շարք թունավոր միացությունների կոոնցենտրացիայի նորմայից բարձր ցուցանիշ:
Սեպտեմբեր 03, 2007 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը /ԶՊՄԿ/ նախատեսում է Քաջարանի հանքավայրում հանքաքարի վերամշակման հզորությունը հասցնել տարեկան մինչև 35 մլն տոննայի: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Քաջարանի քաղաքապետ Վարդան ևորգյանը, կոմբինատն արդեն անցել է բնապահպանական փորձաքննություն`ստանալով Արծվանիկի հանքամնացուկների պահեստարանի ընդլայնման թույլտվություն:
Օգոստոս 30, 2007 | Անտառ
ԱրմԻնֆո տեղեկատվական գործակալությունն անցկացրեց իր սեփական հետաքննությունն անօրինական անտառահատումների եվ Հայաստանի Լոռու, Տավուշի եվ Սյունիքի մարզերից արժեքավոր ծառատեսակների բնափայտի արտահանման վերաբերյալ:
Օգոստոս 22, 2007 at 06:07 | Թեղուտ | Լոռի
1,5 հազար միջազգային և տեղական կազմակերպութուն է արձագանքել տագնապի ակցիային`հանուն Լոռու մարզի Թեղուտի անտառի փրկության: Այդ մասին ‘ԱրմԻնֆո’-ի թղթակցին հաղորդել են ՙԷկոլուր՚ հասարակական կազմակերպությունում:
Հուլիս 16, 2007 | Անտառ
Հայաստանի անտառային տնտեսության և փայտամշակման արդյունաբերության ոլոտում ԵԱՀԿ պատվերով անցկացված տնտեսական հետազոտությունները հայտնաբերել են անտառահատումների ամենամյա ծավալների պաշտոնական և իրական ցուցանիշների տասնապատիկ տարբերություն:
Հուլիս 06, 2007 | Թեղուտ | Լոռի
Երկու լրատվական ակումբների ներկայացուցիչները՝ տնտեսական եվ էկո լրագրողները, բողոքում են հանրապետության բանապահպանության նորանշանակ նախարարի՝ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործողությունների դեմ:
Հուլիս 05, 2007 | Կենսաբազմազանություն
Աշխարհի 25 առանձնացված տարածաշրջաններից Կովկասը նույնպես համարվում է թեժ կետերից՝ իր կենդանական աշխարհի 500 ներկայացուցիչներով եւ բուսական 3500 տեսակներով։