Հունիս 16, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանի հարավում արգելավայրի շնորհիվ կստեղծվի պահպանվող տարածքների արդյունավետ ցանց: «Խուստուփը կմիավորի Շիկահողի արգելոցը Զանգեզուրի արգելավայրի հետ, ինչը հնարավորություն կստեղծի կենդանիների անարգել միգրացիայի համար»
Հունիս 15, 2010 | Կենսաբազմազանություն
«Խոսրովի անտառ» արգելոցի մեջ մտնող «Գիլան» ագելավայրի շուրջ ստեղծված իրավիճակը սրվում է: Ահազանգն այն մասին, որ արգելոցի սրտում` Գիլանում, կառուցվում են հյուրանոցային օբյեկտներ եւ հատվում են ծառեր, հնչեցրեց կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Հունիսի 12-ին Մարիամի հետ Խոսրով մեկնեց «ԷկոԼուր»-ի խումբը:
Հունիս 10, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանի Հանրապետության բնապահանության նախարարությունում մշակված «Խոսրովի անտառ» պետարգելոցի բարելավման 2010 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն հունիսի վերջին, որոնց իրականացման համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է ավելի քան 6 մլն դրամ:
Հունիս 10, 2010 | Կենսաբազմազանություն
Կարեն Մանվելյանը նշեց. «Շինարարության դադարեցումը, ինչպես նաեւ հատուկ պահպանվող տարածքների վերահսկողության եւ կառավարման մյուս գործառույթներն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Մեր կազմակերպությունը վերահսկում է միայն սեփական ծրագրերը, որոնք ուղղված են հատուկ պահպանվող տարածքների աջակցմանն ու ուժեղացմանը: Մասնավորապես, դա վերաբերում է ռեժիմի ուժեղացմանը, տրանսպորտային միջոցների, դիտարկման տեխնիկական միջոցների` հեռադիտակների, ռացիաների եւ այլնի տրամադրմանը»:
Հունիս 08, 2010 | Կենսաբազմազանություն
Հունիսի 5-ը` Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, Երեւանում տոնեցին բոլորը` եւկառավարությունը, եւ հասարակական կազմակերպությունները: Նախարարությունների անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մեկնեցին մաքրելու Հրազդանի կիրճը: Սա առաջին դեպքն է, երբ նմանատիպ միջոցառմանը մասնակցեցին երկրի առաջին դեմքերը:
Հունիս 02, 2010 | Կենսաբազմազանություն
Վերջերս տեղի ունեցավ ՀՀ Կարմիր գրքի շնորհանդեսը, նշվեց գրքում գրանցված վտանգված տեսակների քանակի ավելացման մասին: Սակայն փաստը մնում է այն, որ ամեն ինչի մասին խոսվում է, բարձրաձայնվում է, արձանագրվում է, բայց խոսքը գործի չի վերածվում:
Հունիս 01, 2010 | Կենսաբազմազանություն
Քաջահավը Հայաստանի կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է և սովորաբար հանդիպում է ճահճուտներում։ «Սևան» ազգային պարկի Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքին հարող տարածքում, այնտեղ, որտեղ հիմնանորոգվում է Երևան-Գավառ մայրուղին, այս օրերին քաջահավերի մի սակավաթիվ երամի կերակրավայր է դարձել։ Օգտվելով մարդկանց նկատմամբ այդ թռչունների հանդուրժողականությունից՝ երեկոյան ժամերին նրանց անխնա վերացնում են հրազենով։
Մայիս 31, 2010 at 06:15 | Կենսաբազմազանություն
2010 թվականի մայիսի 15-ին, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում մեկնարկեց Հայաստանի Թռչունների Պահպմանման Միության (BirdLife Հայաստանում) կողմից կազմակերպած «Կռունկ` խաղաղության թռչուն» խորագրով փառատոնը:
Մայիս 26, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացել է ստուգել տեղեկատվությունն այն մասին, որ Շակալ մականունով Ռազմական ոստիկանության աշխատակիցը երեք տարվա ընթացքում սպանել է երեք ընձառյուծի: Հիշեցնենք, որ որսագողության այդ դեպքերի մասին հաղորդել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մայիս 26, 2010 | Կենսաբազմազանություն
Մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրը Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Փրկենք ընձառյուծին» ակցիան, որը կազմակերպել էին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) կազմակերպությունը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Մայիս 21, 2010 at 17:01 | Կենսաբազմազանություն
Մայիսի 22-ին ամբողջ աշխարհում նշում են կենսաբազմազանության միջազգային օրը: Ավանդաբար այն նշվում է նաև Հայաստանում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը 2010 թվականը հայտարարել է «Կենսաբազմազանության միջազգային տարի», ապա պարզ է դառնում, թե ինչու շաբաթ օրը Երևանում և երկրի այլ շրջաններում տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն, որոնց կմասնակցեն մեր հասարակության ամենալայն շերտերի ներկայացուցիչները, և ամենակարևորը` երեխաները:
Մայիս 20, 2010 at 09:30 | Կենսաբազմազանություն
«Արմատ» ակումբում տեղի ունեցավ Հայաստանում որսագողության մասին մամուլի ասուլիս: Հրապարակված հոդվածները կարդացեք ներքևում:
Մայիս 14, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ Բնապահպանության նախարարությունը ներկայացրեց նոր Կարմիր Գիրքը, որի մեջ ներառվել է 452 տեսակ բարձրակարգ բույսեր` 40 տեսակ սնկեր, 153 տեսակ ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանիներ:
Մայիս 14, 2010 | Կենսաբազմազանություն
Աշխարհի առաջնորդները ձախողեցին 2002-ին ստեղծված փաստաթղթի տրամադրումը, ըստ որի մինչ 2010 թվականը պետք է նվազեցվեր համաշխարհային մակարդակով կենսաբազմազանության կորուստը: Այս բացահայտումները արդյունք են հեղինակավոր «Science» ամսագրում վերջերս տպագրված հոդվածի, որում ներկայացված է առաջին գնահատականը, թե ինչպես 2002-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայում (ԿԲԿ) առաջադրված թիրախները չեն իրականացվել:
Մայիս 13, 2010 | Կենսաբազմազանություն
Շիրակի մարզի Աշոցքի շրջանում 2.2 մլն եվրո բյուջեով «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ներդրումային նախագիծը ոչ միայն էկոլոգիական, այլ նաև սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն ունի:
Մայիս 12, 2010 | Կենսաբազմազանություն
«Հայաստանի` Ջավախքի բարձրավանդակում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում այսօր Շիրակի մարզում տեղի ունեցավ «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի հիմնարկեքի արարողությունը: Աշոցքի տարածաշրջանում` Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանագծին գտնվող ազգային պարկը համարվում է մի քանի բուսատեսակների և գարեցկու իժի արեալը:
Մայիս 12, 2010 | Կենսաբազմազանություն
Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն:
Մայիս 05, 2010 | Կենսաբազմազանություն
«Հայելի» ակումբը հրավիրել էր պետական կառույցների եւ էկոլոգիական հասարակայնության ներկայացուցիչներին թեժ թեմայի` որսագողության քննարկմանը: Խնդիրը սերտորեն կապված է հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի, երկրում էկոտուրիզմի զարգացման եւ վայրի բնության պահպանման այլ ակտուալ հարցերի հետ: