Կենսաբազմազանություն

Հունիս 18, 2009 | Կենսաբազմազանություն
Հայաստանում հաջողությամբ ավարտվեց CEPF-ի ծրագիրը, որն ուղղված էր աջակցելու հատուկ պահպանվող տարածքներին հարակից գյուղական համայնքների ռեսուրսների կայուն օգտագործմանը: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց ծրագրի համակարգող, Հայկական լեռնաշխարհի կենսաբազմազանության պահպանման հիմնադրամի (FBCAH) տնօրեն Արթուր Կարապետյանը, CEPF-ի ծրագրում ներգրավված են եղել 5 գյուղական համայնքներ, որոնք հարակից են «Շիկահող» արգելոցին, «Զանգեզուր» արգելավայրին և «Արևիկ» ազգային պարկին:
Հունիս 05, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը հաջողությամբ հողմացրիվ է արել ՀՀ բնապահպանության նախարարության «ձկնային» առասպելները:
ԹՈՒՐՔ ՀԵՂԻՆԱԿԸ ԱՌԱՋ Է ՔԱՇՈՒՄ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ՝ ԿԱՊՎԱԾ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑՄԱՆ ՀԵՏ
Մայիս 20, 2009 | Կենսաբազմազանություն
«ԷկոԼուր»-ը հրապարակում է Կարեն Ավետիսյանի ուղարկած նյութը: Խմբագրությունը հրավիրում է ծանոթանալու թուրք հեղինակ Յասմին Սիմ էսմենի կարծիքի հետ՝ կապված թռչունների պահպանման հետ, որոնք բույն են դնում հայ-թուրքական սահմանին:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱ՛Ն ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՊԱՇՏՊԱՆԵ՛Ք ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ
Մարտ 23, 2009 | Կենսաբազմազանություն
Թռչունների որսի եռուն շրջան է: Արմաշի ճահճացած տարածքները որսորդների համար հրապուրիչ վայր են: Արդեն որերորդ տարին է, Հայաստանի թռչնաբաններն ահազանգ են հնչեցնում, քանի որ Արմաշում ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներ:
Մարտ 13, 2009 | Կենսաբազմազանություն
Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսուչները Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի ձկնորսության երկու դեպք:
Փետրվար 27, 2009 | Կենսաբազմազանություն
Ինչպես հայտնում են ՀՀ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական բնապահպանական տեսչությունն Արարատի եւ Արմավիրի մարզերի որսահանդակներում հայտնաբերել է ապօրինի ձկնորսության 1, ապօրինի որսորդության 5 դեպք:
ՏԵՍՆԵՍ ՈՒՄ ՍԻՐՏՆ ԷՐ ՎԱՐԱԶԻ ՄԻՍ ՈՒԶԵԼ
Փետրվար 12, 2009 | Կենսաբազմազանություն
Մի քանի օր առաջ տարածվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես է Խոսրովի արգելոցի աշխատակիցը վարազ սպանում: Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այդ առիթով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն:
Հունվար 19, 2009 | Կենսաբազմազանություն
Նախատեսվում է վերականգնել «Վանաձոր» դենդրոպարկը: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն` Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկը վարձակալության է տրվել մրցույթում հաղթող ճանաչված «Սարուխ Սթար» ՍՊԸ-ին:
ԿՌՈՒՆԿՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՀԵՌԱՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ԼՔԵԼՈՎ ԻՐԵՆՑ  ԲՈՒՅՆԸ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Դեկտեմբեր 12, 2008 | Կենսաբազմազանություն
Մինչ Հայաստանում Բնապահպանության նախարարության կողմից սահմանվում են օրինական որսի ժամկետները, որսագողությունը և անօրինական որսը լայն թափ են առնում հանրապետության տարածքում` ոչնչացնելով նույնիսկ այնպիսի թռչնատեսակների, որոնք լայն տարածված են եղել Հայաստանում:
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԵՐԻՆ ՀԱՆԵԼ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻՑ
Դեկտեմբեր 05, 2008 | Կենսաբազմազանություն
Վայոց ձորի մարզպետ, «Սաֆարի ինտերնացիոնալ» մասնավոր ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վարդգես Մաթեւոսյանը կոչ է անում Կարմիր գրքից հանել բեզոարյան այծին:
ՌՈՒՍ ՈՐՐՍՈՐԴԸ ԳՆՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ»
Նոյեմբեր 21, 2008 | Կենսաբազմազանություն
Այն, ինչ տեսանք, արդարացրեց մեր բոլոր սպասումները. 4 օրերի ընթացքում ամեն օր կարելի էր տեսնել հայկական մուֆլոնի ոչ մեծ խմբեր: Կենդանուն Վալերին կարող էր որսալ հենց առաջին օրը, բայց հիշելով, որ հետազոտական աշխատանքները ոչ միայն որս է, չէր շտապում կրակել եւ սպասում էր ուղեկցող մարդու հրամանին: