Ապրիլ 07, 2010 | Քաղաքներ
Ազգային գրադարանի հարակից պուրակում գարունը սկսվել է կանաչ տարածքները փոխարինելով սրճարաններով:Պուրակում միմյանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա մարտի 1-ից միաժամանակ սկսվել են 2 սրճարանների շինարարական աշխատանքները:
Ապրիլ 07, 2010 | Քաղաքներ
Ապրիլի 5-ին` ժամը 17-30-ի սահմաններում, «Հետք»-ին Ալավերդու բնակիչներից ահազանգեցին, որ Ալավերդու քարե կամրջի հարեւանությամբ գտնվող պուրակում, Դեբեդի ափին հատվում է մի հսկա բարդի: Մեր այցելության պահին ծառը արդեն հատված էր:
Մարտ 31, 2010 | Քաղաքներ
Պաշտոնական տվյալները փաստում են, որ մայրաքաղաքում օդն աղտոտելու հիմնական մեղավորները ավտոտրանսպորտային միջոցներն են՝ շուրջ 95%:
Մարտ 25, 2010 | Քաղաքներ
Մարտի 23-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Բագրատունյաց 14 շենքի «Նաիրիտ» կուլտուրայի տուն տանող ճանապարհի երկրորդական պլանում գտնվող փոքրիկ այգին ցանկանում են վերածել սրճարանի:
Մարտ 25, 2010 | Քաղաքներ
«Մեր կարծիքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքը Կապան համայնքի ազգաբնակչության կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Մենք կոչ ենք անում Կապանի համայնքապետ Արթուր Աթայանին եւ Կապանի ազգաբնակչությանը` մեզ հետ միասին պայքարեն մաքուր խմելու ջուր ունենալու մեր իրավունքի համար»,- նշված է «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայտարարության մեջ:
Մարտ 22, 2010 | Քաղաքներ
եւանի կանաչ տարածքի զավթման հերթական ահազանգը հնչեց Սպառողների ասոցիացիայից: Ազգային գրադարանի և Ագրարային պետական համալսարանի տարածքում` Վիկտոր Համբարձումյանի արձանի հարևանությամբ գտնվող պուրակում կատարվում է շինարարություն:
Մարտ 16, 2010 | Քաղաքներ
Մի քանի օր է` Կապանին մատակարարվող խմելաջուրը պղտոր է` մուգ հողագույն: Նման երեւույթ միշտ էլ Կապանում արձանագրվել է գարնանը` հորդառատ անձրեւներից հետո:
Մարտ 16, 2010 | Քաղաքներ
Մարտի 14-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում:
Մարտ 16, 2010 | Քաղաքներ
«Դա իրենց սեփականն է, և երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվում: Իրենք սեփականաշնորհել են բակի տարածքը, եթե ծառերը հատեն էլ, մենք իրավասու չենք որևէ բան անել: Կարող է մի քիչ հարգանք ունենան և մի երկու թուփ պակաս կտրեն»
Մարտ 05, 2010 | Քաղաքներ
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` սանիտարական ծառահատումներին և էտման աշխատանքներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված և միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով:
Մարտ 03, 2010 | Քաղաքներ
«Կանաչ Երեւան» ծրագրով Երեւանում այս տարի նախատեսվում է հիմնել շուրջ 125 հա կանաչ տարածք: Աշխատանքները կիրականացվեն Էրեբունի, Աջափնյակ եւ Շենգավիթ վարչական շրջաններում:
Մարտ 02, 2010 | Քաղաքներ
Բաց նամակ-դիմում Երևանի քաղաքապետ պարոն Գ. Բեգլարյանին
Փետրվար 24, 2010 | Քաղաքներ
Ալավերդու առողջապահական կենտրոնին «Հետք»-ի հարցումներից պարզվել է, որ 2009թ.-ի էականորեն վատացել է բնակչության առողջության վիճակը: Այստեղ մասնավորապես աճել են չարորակ ուռուցքային, հոգեկան, սրտանոթային հիվանդությունները:
Փետրվար 17, 2010 | Քաղաքներ
Այս տարվա ընթացքում «Կանաչ Երևան» ծրագրով մայրաքաղաք Երևանում նախատեսվում է հիմնել շուրջ 125 հա կանաչ տարածք:
Փետրվար 16, 2010 | Քաղաքներ
«Աշխարհում 2 քաղաք է, որ հայտնի է իր սմոգով` թունամշուշով, Լոնդոնը և Լոս Անջելեսը, նրանց ես կգումարեի նաև Երևանը»,-այսպիսի հայտարարություն արեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Փետրվար 16, 2010 | Քաղաքներ
Այս տարվա մայիսին Երևանը կմիանա Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքապետերի համաձայնագրին», որով պարտավորվելու է մինչև 2020թ. ածխաթթու գազի արտանետումները կրճատել 20 տոկոսով և ավելի:
Փետրվար 16, 2010 | Քաղաքներ
Խնդիրը վերաբերում է Ջերմուկի ըմպելասրահի լճակի եւ «Օլիմպիա» առողջարանի միջեւ գտնվող ու քաղաքային այգու հատվածը հանդիսացող տարածքին: Այնտեղ բարձրակարգ հյուրանոցի կառուցման ու համաքաղաքային կենտրոնի ստեղծման պատճառաբանությամբ` Ջերմուկի քաղաքապետարանը 29.547 քմ մակերեսով հողամաս է հատկացրել, որն էլ օտարվել է Վայոց Ձորի մարզպետի միջնորդության հիման վրա` լիազոր մարմնի համաձայնությամբ:
Փետրվար 15, 2010 | Քաղաքներ
Ծիծեռնակաբերդի մասին հնչած ահազանգի առաջին պատասխանը (տես «Կոտրած լապտերներ և կտրած ծառեր Ծիծեռնակաբերդում» նյութը, 2010.02.11) Էկոլուրը ստացավ հենց աղբյուրից` «National Geographic Traveler» ամսագրի հրատարակիչ Տիգրան Մանգասարյանից: Նա գրում է.