

ԷկոԼուր
Լույս է տեսել «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ձեռնարկը: Սույն թվականի հունիսի 21-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ձեռնարկի շնորհանդեսը և համանուն ծրագրի արդյունքների ամոփումը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, փոքր ՀԷԿ-երի, գիտական ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, ներկայացուցիչներ:
Ձեռնարկը ներկայացնում է 48 գետերի և 3 ջրաղբյուրների վրա կառուցված 87 փոքր ՀԷԿ-երի մշտադիտարկման ընդհանուր արդյունքները, հայտնաբերած խնդիրները, գետերի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով, գետերի ձկնաշխարհը, ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առարարկություններ՝ ուղղված ՀՀ բնապահպանության, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ քաղաքաշինության նախարարություններին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, զարգացման բանկերին:
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրն իրականացվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ձեռնարկի հայերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հունիս 24, 2016 at 14:29
