

ԷկոԼուր
Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման հետ կապված հարցերը բարձրացվեցին մայիսի 14-ին տեղի ունեցած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) «EBRD Projects and Nature Recourses» հատուկ նիստի ժամանակ: Նիստը կազմակերպված էր Թբիլիսիում անցկացված EBRD-ի տարեկան ժողովի շրջանակներում:
Ամուլսարի ծրագիրը, որը ներառում է Հայաստանում ոսկու արդյունահանում բաց շահագործման եղանակով և ցիանային արտադրություն, տեղափոխվել է ակտիվ փուլ: «Lydian International» ընկերությունը խոստանում է 2015 թվականին սկսել շինարարությունը, իսկ 2016 թվականին անցնել ոսկու արտադրությանը: EBRD-ին են պատկանում «Lydian»-ի կանոնադրական կապիտալի 6.9%-ը:
Ընկերության ակտիվներում միայն մեկ ծրագիր կա՝ Ամուլսար: Այլ ծրագրերի մասին ընկերության կայքում ոչ մի տեղեկատվություն չկա: Հասարակությունը և տեղի բնակչությունը, որը գտնվում է Ամուլսարի ծրագրի ազդեցության ներքո, բարձրացնում է իր բողոքի ձայնը, քանի որ ծրագիրը կրում է բարձր ռիսկեր Հայաստանի ռազմավարական ջրային ռեսուրսների, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների համար, սպառնում է Ջերմուկ հանքային առողջարանի բրենդին: Ամենածանր վիճակում հայտվել է Գնդեվազ համայնքը, որտեղ ընկերությունը պատրաստվում է կառուցել ցիանային ֆաբրիկա: Բայց հանրության և տեղի բնակչության ձայնը ոչ ընկերությունը, ոչ ներդրողները չեն ուզում լսել:
«EBRD-ի հարթակում մեկ անգամ չէ, որ այդ ռիսկերը ներկայացվել են: Այդ ռիսկերն իրենց արտացոլումն են գտել EBRD-ի Բողոքների դիտարկման գրասենյակին (РСМ) ուղղված հասարակության, Գնդեվազ համայնքի 210 բնակիչների և Սևանա լճի 41 համայնքների ակտիվիստների երեք բողոքներում: Բոլոր բողոքները մերժվել են: РСМ-ի գնահատողների կողմից բերված մերժման հիմնավորումը, որ բանկը ֆինանսավորում է միայն նախագծի հետազոտական փուլը, ցույց տվեց, որ EBRD-ն՝ ի դեմս РСМ-ի, ցուցաբերում է մտահոգիչ մեկուսացում հանրությունից և տեղի բնակչությունից: Նշենք, որ համանման բողոքներ ուղարկվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակ (САО), որը թեև պատասխանեց, որ IFC-ն նույնպես ֆինանսավորում է հետազոտական փուլը, բայց նշեց, որ IFC-ին հստակ նպատակ ունի ֆինանսավորել Ամուլսարի ծրագիրը, և САО-ն նպատակահարման է համարում սկսել IFC-ի ստանդարտներին և գործընթացներին բողոքների համապատասխանության հետաքննություն:
Մենք կարծում ենք, որ մերժումը հիմնավորված չէ, որ փողերը փոխադարձ փոխարինելի են, և որ մերժումը հակասում է RoP-ի գործընթացներին: Այժմ ես ուզում եմ հիմնավորել, որ ակնհայտ ռիսկերի անտեսումը բերում է կամ կարող է բերել ֆինանսական կորուստների:
1. РСМ-ի գնահատողները իրենց մերժման մեջ հիշատակել են, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լիճը չափազանց հեռու է նախագծի տարածքից և չի կարող հայտնվել նախագծի ազդեցության տակ: Գնահատողները կամայականորեն նեղացրել են ազդեցության շրջանակները՝ ուշադրություն չդարձնելով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախագծի ՇՄԱԳ փաստաթղթին տված դրական եզրակացության վրա: Իսկ եզրակացությունը պարունակում է 6 պարտադիր պայման: Առաջին երկու պայմանների համաձայն` Սևանա լճի ջրհավաք ավազանը հանդիսանում է նախագծի անմիջական ազդեցության գոտի: Սա նշանակում է, որ նախագիծը կարող է կանգնեցվել ցանկացած ժամանակ, ցանկացած ստուգման դեպքում: Եվ որ 41 համայնքների բնակիչները կարող են դատական կարգով պահանջել իրենց համայնքները ներառել ազդեցության գոտու մեջ և դիմել փոխհատուցման համար:
2. ՀՀ Կարմիր գրքում գրացված Potentilla Porphyrantha բուսատեսակի տեղափոխման վերաբերյալ երրորդ պահանջի համար ընկերությունը հայտարարեց, որ հարցը լուծված է և ներկայացրեց ծախսերի ռեեստր 400.000 ֆունտ ստերլինգի չափով: Սակայն լռեց այն մասին, որ այդ ծախսերը ընդամենը բուսատեսակի ուսումնասիրության համար են, այլ ոչ թե տեղափոխման, ընդ որում, նախարարության պահանջի մեջ նշված է, որ նախարարությունը պետք է նախօրոք համաձայնություն տա:
3. Եվ վերջապես տեղի բնակչության փոխհատուցման հարցը: 5-րդ պահանջում նախարարությունը նշում է, որ այդ հարցը պետք է լուծի հենց ընկերությունը: Մեզ հայտնի օրինակներում այդ հարցը լուծվում է կառավարության որոշմամբ: Բայց այստեղ կառավարությանը թողնված է վերահսկողի դերը: Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կոռուպցիայի բարձր մակարդակը` հենց այստեղ պարունակվում են բարձր կոռուպցիոն ռիսկեր և հնարավոր ճնշում ինչպես բնակիչների, այդպես էլ ընկերության վրա: Մենք ունենք տեղեկատվություն Գնդեվազ համայնքից, որ ընկերությունը սկսել է բաժանել փոխհատուցման համար խոստացված գումարների 10 %-ը, ինչը առաջացրել է սուր կոնֆլիկտ:
Այս պահանջների համատեքստում նախագծի վերաբերյալ ցանկացած որոշում կարող է հայտվել վտանգի տակ, քանի որ բարենպաստ ներդրումային միջավայրը Հայաստանում հանքարդյունաբերության համար հասնում է օրենքից հեռու պայմանավորվածությունների մակարդակի: Հետո սկսվում է ճնշում իշխանության կողմից՝ ապահովված օրինական հարաբերությունների բացակայությամբ», - նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը ընդգծեց, որ Ամուլսարի նախագծի վերաբերյալ երկու հասարակական կազմակերպություն և Գնդեվազ համայնքի բնակիչները ներկայացրել են դատական հայց ՀՀ Վարչական դատարան, որտեղ պատասխանող կողմը հանդիսանում է ՀՀ կառավարությունը, ով տրամադրել է անօրինական թույլտվություն Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին:
![]() |
|
|
![]() |
![]() |
![]() |
Մայիս 19, 2015 at 13:31




