Հուլիս 30, 2010 | Թեղուտ
ՀՀ Վճռաբեկ դատարանը հուլիսի 30-ին հետաձգեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի`ՀՀ կառավարության եւ «ACP» ընկերության դեմ ուղղված հայցի դատական նիստը:
Հուլիս 29, 2010 | Թեղուտ
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ ռուսական «ՎՏԲ» բանկի միջոցով ցանկացած գործարք իրականացնելուց, որը փորձում է այդպիսի ֆինանսավորմամբ արհամարհել Հայաստանի ժողովրդին եւ նրա կենսական շահը:
Հուլիս 28, 2010 | Թեղուտ
Ոստիկաններն ուժով ցրեցին ռուսական ՎՏԲ բանկի մոտ Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած բողոքի ակցիան: Հրմշտոց սկսվեց, երբ ակցիայի մասնակիցները նստեցին բանկի աստիճաններին, եւ բանկի մուտքը փավկեց:
Հուլիս 20, 2010 | Թեղուտ
«Էկոդար» հասարակական կազմակերպությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել` ընդդեմ Վարչական դատարանի կայացրած որոշման, որով մերժվել էր Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումը պահանջող հայցադիմումը: Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ:
Հունիս 16, 2010 | Թեղուտ
«Թեղուտ» ՓԲԸ-ում ակտիվացել են շինարարական աշխատանքները, ավելացել աշխատատեղերի թիվը: Ընկերության գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ օբյեկտներ են կառուցվում, ընթացքի մեջ են շինարարական եւ հողային աշխատանքները:
Հունիս 15, 2010 | Թեղուտ
ՀՀ կառավարության պաշտոնական կայքից բացակայում է «Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ՀՀ կառավարության N1279-Ն որոշումը, որն ընդունվել է 2007թ. նոյեմբերի 1-ին:
Հունիս 09, 2010 | Թեղուտ
Հիմա մենք ամսեկան արտադրում ենք 550-600 տոննա պղինձ: Անցած տարի ձեռնարկությունը աշխատել է շահույթով: Աուդիտը դեռ չի ավարտվել, որպեսզի կարողանանք հաստատված շահույթի թիվը հրապարակել, բայց ընդհանուր առմամբ վնասաբեր չի եղել ընկերության գործունեությունը:
Մայիս 07, 2010 | Թեղուտ
Ուսանողները հատկապես վրդովվեցին այն իրողությունից, որ հանքի շահագործման տարածքում 15 պատմամշակութային հուշարձան կա, որոնց մի մասը պետք է տեղափոխվի այլ վայր: Դրանց թվում է և 10-12-րդ դարերի հիմքի վրա 17-18-րդ դարերում կառուցված Բովեր եկեղեցին: «Հայաստանում պատմամշակութային հուշարձանները շատ են, և եթե դրանք անհրաժեշտության դեպքում չտեղափոխենք, այս երկրում տնտեսական գործունեություն անհնար կլինի իրականացնել»,- հարցն ամփոփեց «Վալլեքս գրուպի» նախագահի ռեֆերենտ Վահրամ Ավագյանը:
Մայիս 05, 2010 | Թեղուտ
2010 թ. մայիսի 1-2-ը «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական շրջայցը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում և ծառատունկ` հարակից տարածքներում:
Ապրիլ 30, 2010 | Թեղուտ
Վտանգված անտառի մոտ բնակվող և դրա բարիքներն իր բիզնեսի համար օգտագործող մի գործարար այլընտրանքային ծրագիր է մշակել, որն ըստ նրա` կպաշտպանի երկրի կանաչ տարածքները:
Ապրիլ 28, 2010 | Թեղուտ
Թեղուտի հանքավայրը շահագործող ACP ընկերությունն այս տարի «ՎՏԲ» բանկից կստանա ֆինանսավորումը։ «ՎՏԲ» բանկը մոտ 300 մլն դոլոր է հատկացնելու ACP-ին։
Ապրիլ 23, 2010 | Թեղուտ
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն պայմանագիրն են կնքել, ըստ որի, «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում եղած հուշարձանները պետք է պահպանվեն, ուսումնասիրվեն:
Ապրիլ 08, 2010 | Թեղուտ
«Թեղուտ» ՓԲԸ-ում գարնանն ավելի են ակտիվացել շինարարական աշխատանքները, ավելացել է աշխատատեղերի թիվը:
Ապրիլ 06, 2010 | Թեղուտ
Ի՞նչ մենք կտեսնենք մենք Թեղուտում, երբ «Vallex Group» ընկերությունը հեռանա: Նույնիսկ այն թեղուտցիները, ովքեր ծրագրի վառ կողմնակիցներն են, չկարողացան այդ հարցին հստակ պատասխանել:
Մարտ 31, 2010 | Թեղուտ
ՀՀ կառավարության այս որոշումն առաջացրեց բնապահպանների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կազմակերպությունների, Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչների մի մասի դժգոհությունը եւ դարձավ դատական վեճերի պատճառ:
Մարտ 25, 2010 | Թեղուտ
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն Թեղուտի վերաբերյալ իր որոշումը կկայացնի 2010թ. հունիսին կամ սեպտեմբերին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սոնա Այվազյանը:
Մարտ 24, 2010 | Թեղուտ
Ինչպես եւ ակնկալվում էր, Թեղուտի հայցի վերաբերյալ ՀՀ Վարչական դատարանի` արագացված դատավարության ընթացակարգի կիրառման որոշումից հետո մարտի 24-ին դատավոր Արծրուն Միրզոյանը մերժեց հայցը:
Մարտ 23, 2010 | Թեղուտ
ՀՀ Վարչական դատարանում ռեկորդային արագ ժամանակամիջոցում ավարտվեց ՀՀ կառավարության դեմ «Էկոդար» էկոլոգիական հասարակական կազմակերպության հայցի դատական գործընթացը: