Թեղուտ

ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
Մարտ 22, 2010 | Թեղուտ
Մարտի 23-ին՝ ժամը 11.00-ին, Թեղուտի պաշտպանության խումբը ՀՀ կառավարության դեմ «Էկոդար» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ ՀՀ Վարչական դատարանի առաջին նիստին համընթաց Վարչական դատարանի մոտ ակցիա եւ միաժամանակ նաեւ հացադուլ է անելու «Հանուն արդարության վերակնգնման»:
ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՎՃԱՐ ՋՈՒՐԸ, ՓՈԽԱՐԵՆԸ` ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՈՒՐԻՇԻ ՎՃԱՐՈՎԻՆ
Մարտ 18, 2010 | Թեղուտ | Լոռի
Մինչ այժմ Թեղուտի եւ Շնողի բնակիչները ջրի համար չեն վճարել, քանի որ օգտվել են տեղի լեռների ինքնահոս աղբյուրներից: Սակայն ջրագծի բերվելուց հետո, նրանք ստիպված կլինեն վճարել իրենց օգտագործած ջրի համար: «Ավելի լավ է վճարովի ունենալ, քան ընդհանրապես չունենալ»,- ասաց Հարություն Մելիքսեթյանը:
ՈՉ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՉԼՍՎԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԹԵՂՈՒՏԻՑ
Մարտ 18, 2010 | Թեղուտ
«Մենք «սեւ» ապագա չենք ցանկանում Թեղուտում: Մեզ պարզ է, թե ինչ ապագա է մեզ սպասվում հանքի փակումից հետո, երբ ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը: Մենք մտադիր ենք իրականացնել համալիր ծրագրեր, որպեսզի կանխարգելենք լուրջ հետեւանքները»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց «Թեղուտը սերունդների համար» ՀԿ-ի նախագահ, ինժեներ-շինարար Ռուբեն Շախկյանը:
Մարտ 16, 2010 | Թեղուտ
Մարտի 18-ին Ժնևում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 27-րդ նիստում կքննարկի Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված հարցերը` հիմք ընդունելով հայաստանյան հասարակական կազմակերպությունների հաղորդումը Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը:
ԿՈՐԵԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՏԵՂՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳՐԻՆ
Մարտ 11, 2010 | Թեղուտ
Հաշվի առնելով այն փաստը, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ «Vallex Group»-ի ներկայացուցիչները, կարելի է եզրակացնել, որ խոսակցություններն այն մասին, թե ընկերությունը Թեղուտի ծրագրի համար ակտիվորեն նոր գործընկեր է փնտրում, հիմնազուրկ չեն:
1 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ 59,2 ԴՐԱՄ. ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Փետրվար 25, 2010 | Թեղուտ
Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Վարդան Վարդանյանը կնոջ եւ երեք երեխաների հետ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հայցելով սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքից զրկելու հետեւանքով հասցված նյութական եւ բարոյական վնասի հատուցումը:
ՌՈՔ ԱՍՏՂ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
Փետրվար 23, 2010 | Թեղուտ
Հայտնի ռոք կատարող Սերժ Թանկյանն աջակցեց Թեղուտի պաշտպանության խմբին, որը դիմել էր նրան` աջակցելու էկոլոգիական շարժմանը` մասնավորապես, ուղղված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ:
«ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՎԵՐ
Փետրվար 19, 2010 | Թեղուտ
«ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՎԵՐ Փետրվարի 20-ին` 19:00-ին, «Փոքր թատրոն»-ում (Աբովյան 11, Աբովյան-Թումանյան խաչմերուկ), տեղի կունենա Տիգրան Պասկևիչյանի «ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ» ֆիլմի շնորհանդեսը:
Փետրվար 15, 2010 | Թեղուտ
2010թ. փետրվարի 11-ին տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շ.Շայդուլինի աշխատանքային այցն Ալավերդի կայարան, որտեղ նա հանդիպեց «Vallex Group» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանի հետ:
«VALLEX GROUP» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՎԱՆՈՒՄ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Փետրվար 11, 2010 | Թեղուտ
«Vallex Group» ընկերությունը ապատեղեկատվություն անվանեց «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին լուրերը: Այս մասին «Vallex Group»-ին հարցում էր արել «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, որին իր հերթին այդ հարցով դիմել էր Թեղուտի պաշտպանության խումբը:
Դեկտեմբեր 02, 2009 | Թեղուտ
Թեղուտում նոյեմբերի 14-ին հանքի շահագործման իրավունքը ստացած «Վալլեքս գրուպ» ընկերության մաս կազմող «Թեղուտ. ՓԲԸ-ն կազմակերպել էր ծառատունկ: Երեւանյան բուհերի մոտ 100 ուսանողների ներգրավվածությամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում, ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, տնկվել է 1000 ծառ:
ԹԵՂՈՒՏԸ ԵՎ ԹԵՂՈՒՏՑԻ ԿՆՈՋ ՆԵՐՔՆԱՇՈՐԸ
Դեկտեմբեր 02, 2009 | Թեղուտ
Նոյեմբերի 28 ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպել էին բնապահպանական հասարակական կազմակերպությունների այց` Թեղուտի ծրագրի հետ կապված` անտառավերականգնման աշխատանքների վայրեր:
««ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊԻ» ԾԱՌԱՏՈՒՆԿԸ PR ԱԿՑԻԱ ԷՐ»
Նոյեմբեր 27, 2009 | Թեղուտ
Թեղուտի պաշտպանության խմբի անդամներ Արփինեն ու Վարդանը մասնակցել են Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս գրուպ» խմբի ընկերությունների կողմից Թեղուտում կազմակերպված ծառատունկին. «Դա PR ակցիա էր իրենց համար, ոչ թե բնապահպանական միջոցառում, ուսանողների մոտ ավելի շատ զվարճանալու տրամադրություն կար, իրար հարցնում էին, թե մեզ ինչու են այստեղ բերել»,- կարծում է Արփինե Գալաֆյանը:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԵԿԱՆԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նոյեմբեր 17, 2009 | Թեղուտ
«Մենք այսօր լուր ստացանք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը»,- հայտարարեց Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Արփինե Գալֆայանը Թեղուտում՝ նոյեմբերի 14-ին:
ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹԵՂՈՒՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ
Նոյեմբեր 06, 2009 | Թեղուտ
2009թ. սեպտեմբերի կեսին Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն ստացել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հաղորդումն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը Թեղուտի պղնձի հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթները: