Մայիս 15, 2008 | Թեղուտ | Լոռի
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած «Սև ցուլի զոհերը» ֆիլմի շնորհանդեսը, որին հաջորդեց «Հյուսիսային Հայաստանի տեղեկատվական հայելի» ծրագրի շրջանակներում կազմակերպած կլոր սեղանը:
Մայիս 14, 2008 | Թեղուտ | Լոռի
Երեկ տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի արտադրած «Սև ցուլի զոհերը» ֆիլմի շնորհանդեսը, որը ներկայացնում է էկոլոգիապես «թեժ կետեր» համարվող Ալավերդու, Թեղուտի և Ախթալայի հիմնախնդիրները: Ֆիլմին հաջորդեց «Վտանգավոր գոտու կենտրոնում մարդն է» վերնագրով կլոր սեղան, որտեղ մասնակիցները քննարկեցին ֆիլմի առաջ քաշած հիմնախնդիրները:
Մայիս 14, 2008 | Թեղուտ | Լոռի
Թեղուտ եւ Շնող գյուղերի ներկայացուցիչներից շատերը Թեղուտի հանքավայրի շահագործումը համարում են գյուղի բնակչության ապրուստի իրական աղբյուր, իսկ բնապահպանները պնդում են, որ հանքավայրի շահագործումը լուրջ բնապահպանական աղետների է հանգեցնելու
Ապրիլ 30, 2008 | Թեղուտ | Լոռի
Այսօր ՀՀ Ազգային Ժողովի դիմաց բնապահպանական եվ երիտասարդական կազմակերպություններն անցկացրեցին բողոքի ակցիա՝ ուղղված Հայաստանի Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումն սկսելու դեմ:
Ապրիլ 21, 2008 | Թեղուտ | Լոռի
Ի պաշտպանության Թեղուտի անտառի, որի տարածքում սկսել է պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, ապրիլի 14-ին երիտասարդ էկո-ակտիվիստների մի խումբ կազմակերպել էր հեծանվարշավ:
Ապրիլ 08, 2008 | Թեղուտ | Լոռի
Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի յուրացման դիմաց Armenian Copper Progamme (ACP) ընկերությունն առաջարկում է 1 քմ դիմաց 35 դրամ ծիծաղելի փոխհատուցում: Թեղուտ այցելած էկոլոգիական կազմակերպությունների խմբին այդ մասին պատմել են Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները:
Ապրիլ 08, 2008 | Թեղուտ | Լոռի
Հայաստանի Բնապահպանության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է փաստաթուղթ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում անտառահատման ընթացքին հետևելու և անտառի վերականգնման աշխատանքների մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Հունվար 21, 2008 | Թեղուտ | Լոռի
Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը նամակ է հղել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, որում պահանջում է հրապարակավ հայտնել իրենց հստակ դիրքորոշումը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը ՙլրջորեն վտանգում է Հայաստանի Հանրապետության բնակչության առողջական վիճակը և զգալիորեն վատթարացնում մեր երկրի էկոլոգիական իրավիճակը՚:
Հունվար 11, 2008 | Թեղուտ | Լոռի
Հայաստանի բնապահպանների հավաստմամբ` ավարտված տարում կայացվեց Հայաստանի անտառների մահվան դատավճիռը:
Դեկտեմբեր 07, 2007 | Թեղուտ | Լոռի
Լոռու մարզում «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ի պղնձի ծրագիրն առաջ է բերել տեղի բնակիչների դժգոհությունը, որոնց կարծիքով` հանքի շահագործումն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում:
Նոյեմբեր 20, 2007 | Թեղուտ | Լոռի
2011թ. Armenian Copper Progamme (ACP) մետալուրգիական ընկերությունը Հայաստանի հյուսիսում կսկսի շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Այս մասին լրագրողներին Ազգային ժողովում հայտնեց «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը:
Նոյեմբեր 13, 2007 | Թեղուտ | Լոռի
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակահարմարության առնչությամբ բնապահպանների բողոքները չպետք է նմանվեն դեմագոգիայի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը`պատասխանելով ACP ընկերության կողմից Լոռու մարզում գտնվող հանքի շահագործման նախագիծը կազմելիս բնապահպանական նորմերի պահպանման վերաբերյալ հարցին:
Նոյեմբեր 05, 2007 | Թեղուտ | Լոռի
Պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը դարձավ իրողություն: Նոյեմբերի 3-ին Թեղուտ գյուղում «Վալլեքս գրուպե-ը հանդիսավոր կերպով ազդարարեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի կառուցման շինարարության մեկնարկը: Արարողությանը մասնակցում էր վարչապետ Սերժ Սարգսյանը:
Օգոստոս 22, 2007 at 06:07 | Թեղուտ | Լոռի
1,5 հազար միջազգային և տեղական կազմակերպութուն է արձագանքել տագնապի ակցիային`հանուն Լոռու մարզի Թեղուտի անտառի փրկության: Այդ մասին ‘ԱրմԻնֆո’-ի թղթակցին հաղորդել են ՙԷկոլուր՚ հասարակական կազմակերպությունում:
Հուլիս 06, 2007 | Թեղուտ | Լոռի
Երկու լրատվական ակումբների ներկայացուցիչները՝ տնտեսական եվ էկո լրագրողները, բողոքում են հանրապետության բանապահպանության նորանշանակ նախարարի՝ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործողությունների դեմ: