Նորություններ

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ
Մարտ 31, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Իսկապե՞ս մեր ատոմակայանը «սպասվող արհավիրք» է տարածաշրջանի համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Շևարդնաձեն, փաստորեն, իրազեկված չէ և խնդրին լավ չի տիրապետում:
ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՍԸ ԿՎԵՐԱԾՎԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ, ԻՍԿ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ`ՀԱՆՔԱՄՆԱՑՈՒԿՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԻ, ԿԱՐԾՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԸ
Մարտ 31, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Շուտով Հայաստանի կեսը կվերածվի արդյունաբերական հանքավայրի, իսկ մյուս մասը` հանքամնացուկների պահեստարանի, հայտարարել է «Հանուն կայուն զարգացման Ացոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:
Մարտ 31, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Արագածոտն | Արարատ | Երեւան
«Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություններ ունեցող պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների» ցանկում ընդգրկված են 1301 կազմակերպություններ:
Մարտ 31, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
նախատեսվում է ստեղծել համապատասխան սարքավորումներով համալրված լաբորատորիա` շրջակա միջավայրի օբյեկտներում ու կենսամիջավայրում կայուն օրգանական աղտոտիչների անալիտիկ հետազոտությունների եւ փաստացի մակարդակների ուսումնասիրման նպատակով:
ԴԱՏԱՎՈՐԸ ՉԳԻՏԵՐ, ՈՐ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ 6-ՐԴ ԿԵՏ ՉՈՒՆԻ
Մարտ 30, 2011 | Քաղաքներ | Երեւան
«Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» ՀԿ-ները մարտի 28-ին դիմեցին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարան` բողոքարկելով Վարչական դատարանի դատավոր` Ռ.Հակոբյանի որոշումը ՀԿ-ների հայցը հետ վերադարձնելու մասին:
Մարտ 30, 2011 | Քաղաքներ | Երեւան
«Գիշերով, ժամը 5-ի սահմաններում, մի քանի հոգի «ջիփերով» էկել են, շատ արագ կտրել ու հեռացել: Մարդիկ կան, որ տեսել են, բայց վախենում են ձեն հանեն, եսիմ ինչ թափով մարդիկ են դրանք»
ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ ԱԷԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Մարտ 30, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն դիմել է Վրաստանի կառավարությանը` կոչ անելով անհապաղ բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ Մեծամորի ատոմային էլեկտրակայանից անվտանգությանն սպառնացող վտանգի առնչությամբ:
Մարտ 30, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Քննարկման մասնակիցները եկան այն եզրահանգման, որ Հայաստանում կառավարման մոդելը «մտավոր սկզբունքների հետ ոչ մի կապ չունի», և «համակարգը մտքի օգնությամբ մշակված սկզբունքներ չի կրում»:
Մարտ 30, 2011 | Անտառ | Արագածոտն | Արմավիր | Վայոց ձոր
Մարտի 26-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հարակից տարածքում: Այրվել է Հ.Պողոսյանի եւ Գ.Միրզոյանի համատեղ սեփականություն հանդիսացող այգու տարածքում 6000 քմ մակերեսով խոտածածկույթ եւ 20 խնձորի տնկի:
ԵԹԵ ՓՈՂ ՉՈՒՆԵՍ` ԴԵԼՖԻՆԻ ՏԵՂ ԿԱՏՈՒՆ ԷԼ ԿԱՆՑՆԻ
Մարտ 30, 2011 | Քաղաքներ | Երեւան
Դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանն էլ, անդրադառնալով բնապահպանական ՀԿ-ների պահանջին՝ իրենց տրամադրել այդ փորձաքննության եզրակացությունը, նշեց, որ էկոլոգներն իրավասու չեն նման պահանջներ ներկայացնելու, այդ իրավունքն ունի միայն բնապահպանության նախարարությունը, որն էլ իրենցից չի ուզել փորձաքննության եզրակացություն:
ՈՆՑ ԹԵ ԴՈՒ ՄԵՐ ՋՈՒՐԸ ԿՏՐԵՍ...
Մարտ 29, 2011 | Ջուր | Վայոց ձոր
Օրերս Եղեգնաձորի Շատին գյուղի բնակիչները գյուղի մոտակայքում փակել են Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի ճանապարհը: Նրանք մեզ փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը ցանկանում է Արփա գետի Եղեգիս վտակի վրա ՀԷԿ կառուցել, ինչի արդյունքում շրջակա մի քանի գյուղեր զրկվելու են ոռոգման ջրից: