Նորություններ

ԿԵՍ ԴԱՐ ԴՐԱԿԱՆ ՎԻՃԱԿ 1000 ՏԱՐՎԱ ԲԱՑԱՍԱԿԱՆԻ ԴԵ՞Մ
Փետրվար 17, 2011 | Թեղուտ | Լոռի
«ACP» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ, ի շնորհիվ նրանց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների, արտադրության թունավոր թափոնների Դեբեդ գետ ընկնելը, որի մեջ թափվում է ամբարտակով փակված գետը, բացառվում է: Սակայն պետք չէ մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, որ դա սկզբունքորեն անհնար է: Մարդու ստեղծած սարքավորումները ծառայելու սահմանափակ ժամկետ ունեն:
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔ` IFC-Ի ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 17, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Բայց, ցավոք, ոչ տեղեկատուում, ոչ «Lidian International»-ի պաշտոնական կայքում, որը «Գեոթիմ» ընկերության 100 %-անոց բաժնետերն է, ասված չէ, թե այդ նմուշներում ինչ է հայտնաբերվել: Իսկ դա կարեւոր է, քանի որ նմուշների պարունակության շնորհիվ կարելի է ենթադրել, թե ստույգ ինչ է արտանետվելու շրջակա միջավայր, երբ սկսվի հանքավայրի բաց եղանակով շահագործումը:
Փետրվար 17, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Այվազյանի գնահատմամբ, այս օրենսդրության ամենալուրջ բացթողումներից մեկն այն է, որ ընդհանրապես սահմանված չէ թափոն հասկացությունը, և որևէ վճարում չի կատարվում թափոնների դիմաց
ԱՆՏԱՌԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Փետրվար 16, 2011 | Անտառ
Իսկ ինչո՞ւ անտառահատումները չպետք է շարունակվեին, ի՞նչ է, մեր վիճակն այդքան լավացե՞լ է. գազը թանկանում է, ժողովուրդը սոված է, ֆինանսավորումը քիչ է, ինչո՞ւ չպետք է շարունակվի:
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՑՎԵԼՈՒ Է
Փետրվար 16, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Մենք պետք է այնպիսի դաշտ ստեղծենք, որը միջազգային նորմատիվներին է ենթարկվում և հրապուրիչ է ներդրողների համար, թե չէ բարձր հարկեր դնելը դեռ չի նշանակում, որ խնդիրները լուծված են: Պետք է ապահովել միջազգային ստանդարտները, հակառակ դեպքում ոչ ոք չի գա Հայաստան ներդրումներ անելու»
ԳՈՆԵ 4 ՏԱՐՈՎ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 16, 2011 | Սևան | Գեղարքունիք
Բնապահպանների համոզմամբ` ձկնորսության արգելքը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններ փաստել են, որ Սևանա լճում արդյունագործական ձկնապաշար չկա:
ԸՆԴԵՐՔԻ ՀԱՄԱՐ` ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ
Փետրվար 16, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
Գալստյանը տեղեկացրեց, որ օրենսգրքում փորձ է արվել կիրառել մեկ պատուհանի սկզբունքը, ընդերքօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը պարզեցվել է, բոլոր տիպի օգտակար հանածոների համար սահմանվել է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման նույն մոտեցումը:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏԻ ԿԻՐՃՈՒՄ ՆՈՐ ՀԱՏՎԱԾ ԾԱՌԵՐ ՉԻ ՏԵՍԵԼ
Փետրվար 16, 2011 | Անտառ | Կոտայք
«Ազատի կիրճում գտնվող Հացավանի պոմպակայանից 200-250 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են նախկինում հատված ծառակոճղեր եւ վերնամասը կտրված մեկ ընկուզենի: Տվյալ վայրը մտնում է Գառնու համայնքի վարչական տարածքի մեջ, եւ 0,33 հա հողատարածք սեփականաշնորհված է»
ՇՆԱԳԱՅԼԵՐ ԳԱՅԼԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԳԱՅԼԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՀԱՐՄԱՆ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Փետրվար 15, 2011 | Կենսաբազմազանություն
Գայլերի գնդակահարման մասին որոշումը պայքար է հետեւանքների դեմ, այլ ոչ պատճառների: Այս կարծիքին է WWF-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյան: «Իհարկե, տեղի բնակիչներին կարելի է հասկանալ, նրանք տուժում են գայլերի հարձակումներից: Բայց դա միայն ժամանակավոր լուծում է: Պետք է պատճառների դեմ պայքարել, այլապես կարելի է ծանր հետեւանքների սպասել»
ՖԱԼԵՏՏԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԷԼԵԿՏՐԱՇՈԿ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈ՞ՒՆ ԷՐ ՏԵՍՆՈՒՄ
Փետրվար 15, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Ռոբերտ Ֆալետտան անհնազանդ հանքագործների հանդեպ էլեկտրաշոկ կիրառելու պատրաստություն էր տեսնում: Այդ մասին փոքր-ինչ ուշացումով է տեղեկացվել ընկերության սեփականատերը, ինչը եւ դարձել է առանձնահատուկ քննարկման առարկա:
ՍԵՎԱՆԻ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԱՔՐՎՈՒՄ ԵՆ ԴԱՆԴԱՂ ԵՎ ԱՆՈՐԱԿ
Փետրվար 15, 2011 | Սևան | Գեղարքունիք
Նոր տեխնիկայով և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ընդհանուր առմամբ, 2010 թվականին մաքրվել են 138 հեկտար ջրածածկ տարածքներ` խոստացված 600 հա-ի փոխարեն:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ
Փետրվար 15, 2011 | Սևան | Գեղարքունիք
ԲՆ տարեկան հաշվետվության համաձայն` եթե Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխվող ջրաքանակը 2008-ին կազմել է 178.4 մլն խմ, 2009-ին 203.8, ապա 2010 թվականին ջրաքանակը կազմել է 237 մլն.խմ: Իսկ ոռոգման նպատակով լճից բաց թողնվող ջրի չափաքանակը եթե 2008 թվականին կազմել է 303 մլն. խմ, իսկ 2009-ին 126.1, ապա 2010 թվականին կազմել է 157.2 մլն. խմ:
Փետրվար 15, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Գլոբալ Գոլդ Մայնինգ» միջազգային ընկերությունը (որը լինելով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից լիցենզավորված ընկերությունների մասնակից, բաժնետեր և ներդրող, Հայաստանում զբաղվում է օգտակար հանածոների հանքարդյունահանմամբ) դիմել է ՀՀ վարչական դատարան
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ DENO GOLD MINING-Ի ԴԻՄՈՒՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ
Փետրվար 14, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) խոստանում է, որ եթե «Deno Gold Mining Cоmpany»-ն ներկայացնի Կապանում Շահումյանի հանքավայրի շահագործման նախագիծ, ապա հասարակական լսումներ կանցկացվեն:
Փետրվար 14, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն ակտիվորեն մասնակցում է Ագարակ քաղաքի սոցիալական և տնտեսական կենսագործունեությանը: 2010 թվականին քաղաքի աջակցման բյուջեն կազմեց ոչ պակաս, քան 200 հազար դոլար: