Նորություններ

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հունվար 18, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Ծանր մետաղները չեն անհետանում, նրանք ուղղակի կուտակվում եւ հողի, եւ մարդկանց օրգանիզմի մեջ: Ոչ ոք չի հետազոտում` ինչ է կատարվում այդ մարդկանց մոտ: Մենք այնտեղ գնում ենք, տեսնում ենք փոքր երեխաներ, նույնիսկ ատամ չկա բերանի մեջ ու ոչ ոք չի ասում, սա ատամների հարց չէ, սա համակարգային հարց է»
ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼՈՒ Է
Հունվար 18, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
Բացի բակային տարածքների բարեկարգումից, Կենտրոնում որևէ այլ շինթույլտվություն սկզբունքորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որևէ շինարարություն չի լինելու։ Ինքնակամ և ապօրինի շինարարության ոլորտում նույնպես կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»
FACEBOOK-Ը ՄԻԱՎՈՐՎԵԼ Է ԸՆԴԴԵՄ  DENO GOLD MINING-Ի
Հունվար 18, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինտերնետ հանրությունը միավորվել է Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու Deno Gold Mining ընկերության ծրագրերի դեմ:
ԳԼՈԲԱԼ ԱՂԵՏՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ
Հունվար 17, 2011 | SOS
Ամեն ժամ համաշխարհային մամուլում հայտնվում են նորություններ գլոբալ աղետների մասին: Բրազիլիայում վերջին տվյալներով ջրհեղեղի արդյունքում զոհվել է 550 մարդ: Ոչ ոք չի համարձակվում գուշակել, թե որքան մարդկային մարմին է գտնվում է կավի շերտի տակ: Անօթեւան է մնացել ավելի քան 15 հազար մարդ:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԻ ԴԵՄ
Հունվար 17, 2011 | Քաղաքներ
Մի խումբ հայկական հասարակական կազմակերպություններ ծրագրում են հայց ներկայացնել Երեւանում բացված դելֆինարիումի դեմ՝ պնդելով, որ կենտրոնի յոթ ծովային կաթնասունները ենթարկվում են սխալ վերաբերմունքի
ՉԻՆԱՑԻՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ
Հունվար 17, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Չինական Fortune Oil-ի գործադիր տնօրեն Տի Կիամ Պունը հայտարարել է, որը Չինաստանում գրանցվում է ռեսուրսների պահանջարկի մշտական աճ եւ հայկական հանքավայրերի զգալի պաշարները համագործակցությունը գրավիչ են դարձնում եւ առաջիկա տարիներին այս դրական ներդրման շնորհիվ ընկերությունը թռիչքաձեւ առաջընթաց է սպասում:
ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ. ԿԱՊԱՆԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ
Հունվար 17, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Արդեն իսկ խոսակցություններ կան, որ հանքի սեփականատեր «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ հանքավայրը բաց եղանակով շահագործել, ինչն, ըստ բնապահպանների, հսկայական բնապահպանական և առողջապահական խնդիրներ կառաջացնի Սյունիքում։
FACEBOOK ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ` ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԲԱՑ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Հունվար 14, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Նախագծի իրականացման համար առաջին հերթին հատվելու է 50 հազար ծառ, այսինքն` բոլոր մրգատու ծառերը, որոնք ընկերությությունը գնել է բնակիչներից: Դրա համար անհրաժեշտ է միայն հողերի կատեգորիայի փոփոխման կառավարության որոշում: Որպես կանոն, որոշումն ընդունվում է հետեւյալ ձեւակերպմամբ` հանրային գերակա շահ ճանաչել հողատարածքը:
ՍԵՎԱՆԻ ԵՎ «ԳԵԳԱՄԵՏ ՊԼՅՈՒՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՕԳՈՒՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ Է
Հունվար 14, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանության նախարարությունը կարծում է, որ Սեւանա լճի ավազանում վերամշակման արտադրություն ծավալող «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը չի խախտում բնապահպանական օրենսդրությունը:
ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՌՉՆԱՆԿՈՒՄԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Հունվար 14, 2011 | Կենսաբազմազանություն
Դեկտեմբեր ամսին ահազանգեր էին ստացվում Ամերիկայից, եվրոպական մի շարք երկրներից, ինչպես նաև` մեր տարածաշրջանից` մասնավորապես Թուրքիայից, թռչունների զանգվածային, անհասկանալի և անսպասելի անկման մասին: Թռչունների անկումը շարունակվեց նաև հունվարին: Հունվարի 7-ին ահազանգ ստացվեց Իտալիայից, որտեղ ֆաենցա քաղաքում միանգամից մի քանի հարյուր տատրակներ սատկեցին: Հակասական մեկնաբանություններն այդպես էլ չեն պարզաբանել իրավիճակը:
Հունվար 14, 2011 | Քաղաքներ
Գեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքում արդեն ավանդույթ է դարձել այգիներում գտնվող ծառերի հաշվին բարեգործություն անելն ու մանկապարտեզներ ջեռուցելը։
ՎԱՆԴԱԼԻԶՄ ՎԻՇԱՊՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ
Հունվար 13, 2011 | Քաղաքներ
Երեք հազարամյա վիշապաքարը գցել են, Վիշապների այգում անօրինական կառույցի դեմ ստորագրահավաքի պաստառը պատռել: Ակտիվիստ-էկոլոգները սա վանդալիզմ են համարում: