Նորություններ

ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՆՔԱՆՅՈՒԹ ԵՆ ՀԱՆՈՒՄ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՈՒՐԱՆ ՊԱՐՈՒՆԱԿԵԼ
Դեկտեմբեր 03, 2010 | Միջուկային էներգետիկա
Չնայած հասարակական բողոքին` Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողները, միեւնույնն է, անցել են ուրանի հետախուզման հորատաման աշխատանքներին եւ սկսել են Լեռնաձոր գյուղի վերեւում 140 մ խորությամբ հորատանցքեր փորել: Դա նշանակում է, որ արդեն մակերես են հանվում հանքանյութի նմուշներ, որոնք կարող են ուրան պարունակել: Բայց հորատման աշխատանքների ընթացքում գոյություն ունի ավելի մեծ վտանգ:
ԱՊՐԵՔ ՌԱԴԻԱՑԻԱՅԻ ՀԵՏ, ԴԱ ՎԱԽԵՆԱԼՈՒ ՉԷ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ
Դեկտեմբեր 03, 2010 | Միջուկային էներգետիկա
Ճառագայթային անվտանգության պետական կոմիտեն պնդում է, որ Լեռնաձորում ռադիացիոն ֆոնը նորմալ է: Տեղի աշխատողները ֆոնը ստուգում են դոզիմետրով, որն արձանագրում է 40 միլիռենտգեն: Նրանց համոզել են եւ նրանք կրկնում են, որ դա Հայաստանի համար վտանգավոր չէ, եւ որ մենք կարող ենք ապրել նման ռադիացիայի պայմաններում:
ՔԱՋԱՐԱՆ. Ե՞ՐԲ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԵՎ ԻՆՉՔԱ՞Ն Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՎԵԼ ՎԹԱՐԸ
Դեկտեմբեր 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սյունիքի բնապահպանական պետական տեսչության պետ Լեւոն Պետրոսյանից հարցրեցինք, թե ճշտվել է արդյոք կենդանական աշխարհին հասցված վնասը: Նա պատասխանեց, թե իրենք միայն ջրային ավազանին հասցված վնասն են հաշվարկում, իսկ կենդանական աշխարհի վերաբերյալ դիտարկում չեն անում, քանի որ այն ծավալի արտանետումներ չեն եղել, որ ձկները վնասվեն: Եվ օրինակ էլ բերեց, թե տարիներով նույն թափոններով Արծվանիկի պոչամբարում ձկներ են աճում
ՁԵՌՔՆԵՐԸ ՋԵՐՄՈՒԿԻՆ ԷԼ ՀԱՍԱՎ
Դեկտեմբեր 03, 2010 | Անտառ
Այս օրերին Ջերմուկում ոչնչացվում են ծառերը: Տպավորություն է, որ վերադարձել են մութ ու ցուրտ 90-ականները: Մենք դեռ չգիտենք, ով եւ ինչու է որոշել հատել Ջերմուկը:
ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԿԲԵՌՆԱԹԱՓՎԻ՞ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ
Դեկտեմբեր 03, 2010 | Քաղաքներ
Հնարավոր է նաեւ Օղակաձեւ զբոսայգու որոշ գերբեռնված հատվածներ բեռնաթափվեն սրճարաններից։ Բնականաբար` քար ու բետոնից: Հավելեմ, որ ժամանակին Օղակաձեւ զբոսայգում նախատեսվում էր տեղադրել մեր մեծերի արձանները. մասնավորապես, շուրջ 20 տարի է, որ Դերենիկ Դեմիրճյանի արձանը պիտի տեղադրվի, բայց ինչ-ինչ պաստճռներով չի դրվում:
Դեկտեմբեր 03, 2010 | Թափոններ
Ժամանակն է, որ մեր կառավությունը և/կամ մեծահարուստները մտածեն թափոնների վերամշակման համար միջոցներ հատկացնելու, այս գործը Հայաստանում հիմնադրելու մասին:
ԱՆՏԱՌ ՀԱՏՈՂՆ ՈՒ «ՊԱՇՏՊԱՆՈՂԸ» ՆՈՒՅՆ ՄԱՐԴՆ Է
Դեկտեմբեր 03, 2010 | Անտառ
«Անտառում ապօրինի ծառ կտրել ու տանել անհնար է, ամեն ինչ արվում է հենց իրենց համար, իհարկե այդ ապօրինի ծառահատողները ամեն օր 500-1000 դրամով իրենց համար աշխատողներն են: Եթե առաջ հատում էին ընդհանուր, հիմա դժբախտաբար հատում են մայրացու ծառեր, լավորակ փայտանյութն արտահանում և իրենց տեղերում թողնում փտած, ծերացած ծառերը»
ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ` ՊԱՏՈՒՀԱՍ ԱՆՏԱՌԻ ԳԼԽԻՆ
Դեկտեմբեր 03, 2010 | Անտառ
«Գազի գնի թանկացումով ձմռան նախաշեմին միանշանակ կավելանան ապօրինի ծառահատման դեպքերը, ես հիմա գալիս եմ Մարտունուց և Սյունիքից և աչքովս տեսա, որ մարդիկ 700-ից 1000 դոլար ծախսել են ու բաքսի տեղադրել, սակայն այս ձմեռվա համար արդեն փայտի փնտրտուքներ են սկսել, որովհետև հնարավորություն չունեն այդ գազն օգտագործելու»
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Դեկտեմբեր 02, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով օրերս տարածված «Վիշապի այգի» կոչվող տարածքում շինարարության առիթով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից իբր արված հայտարարության մասին տեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ներկայացվել է խեղաթյուրված եւ չի համապատասխանում իրականությանը:
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊՈԱԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Դեկտեմբեր 02, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Խորհուրդը քննարկեց և հավանության աժանացրեց «ՀՀ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է լճի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ստեղծել հիմնադրամ` լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար։ Այն սահմանված կարգով կներկայացվի կառավարություն։
ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ԿԱՊԱՆՈՒՄ
Դեկտեմբեր 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ նոր ձեռնարկության` Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման համալիրի բացման արարողությունը: Լեռնահանքային նոր ձեռնարկությունը գտնվում է Կապանից 50 կմ հեռավորությամբ` Գեղի գյուղի մոտ:
ՄԵՂՐՈՒ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՐՈՒԴՄԲՈՑԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
Դեկտեմբեր 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Սիփան-1»-ը փորձում է կրկին ապօրինի ճանաչել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հերթական հրամանը: ՀՀ վարչական դատարանը ս.թ. նոյեմբերի 9-ին սկսել է «Սիփան-1» ՍՊԸ հայցի քննարկումը: Դատական գործընթացը շարունակվում է
ՍԵՐԳԵՅ ՊՈԼՈՎԻՆԿԻՆ. «ՉԼԻՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԸ, ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՈՒՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԻՆՔ ՃԳՆԱԺԱՄԸ »
Դեկտեմբեր 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Արաքսին առնչվող հարցը մեզ շատ է մտահոգում. դեռեւս արտանետումներ են լինում Արաքսի մեջ, թեեւ դրանք պարբերաբար բնույթ չեն կրում: Բայց հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիան այնպիսին է, որ հնարավոր չէ խուսափել վթարներից: Ֆաբրիկան հնացել է, բնականաբար, չենք կարող խուսափել վթարներից, ինչը նույնպես բնապահպանական խնդիրներ է երբեմն հարուցում
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ ՈՒՐԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Դեկտեմբեր 01, 2010 | Միջուկային էներգետիկա
Սյունիքում վերսկսվել են ուրանի հանքաքարերի որոնման աշխատանքները: Այս մասին «ԷկոԼուր»-ին տեղեկացնում է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 100 ԾԱՌ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ՝ «ՎԻՇԱՊԻ ԿՈԹՈՂՆԵՐ» ԱՅԳՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Դեկտեմբեր 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Դեկտեմբերի 2-ին «Վիշապի կոթողներ» այգում ծառատունկ կիրականացվի: ՀՀ բնապահպանության նախարարությունը ծառատունկի համար 100 ծառ է տրամադրում:
ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Դեկտեմբեր 01, 2010 | Քաղաքներ
«Շարունակվում են Երեւանի բետոնապատումն ու հանրային զբոսայգիների ոչնչացումը: Քաղաքաշինության նախարարությունն էլ շարունակում է իր անդեմ կեցվածքը՝ անկարող լինելով անգամ բացահայտ ապօրինի մի կցակառույց ապամոնտաժել»
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԻ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
Դեկտեմբեր 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն նոյեմբերի 30-ին ծանոթացավ Արարատյան դաշտավայրի արտեզյան հորերի վերազինման աշխատանքներին, որոնք իրականացվում են ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան՚-ի ծրագրերի շրջանակում: