Հոկտեմբեր 27, 2010 | Կենսաբազմազանություն
Այս տարի հանրապետության տարածքի որսահանդակներում, բացի հատուկ պահպանվող տարածքներից, գայլի ու շնագայլի որսն անսահմանափակ է: Իսկ որսի սիրահարները, նոյեմբերի 1-ից կարող են որսալ վայրի խոզ, նապաստակ, քարակաքավ, կզաքիս, գայլ ու շնագայլ` բնապահպանության նախարարի` 2010 թվականի որսի շրջանի վերաբերյալ հրամանի համաձայն:
Հոկտեմբեր 27, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարության 2011 թվականի բյուջեն կկազմի 887,9 մլն դրամ: Այս մասին ԱԺ-ում հայտնել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ պետբյուջեի նախագծի շուրջ ընթացող լսումների ժամանակ: Այս տարվա համեմատությամբ՝ այդ թիվը նվազել է 12,2%-ով:
Հոկտեմբեր 27, 2010 | Սևան
Վերջին օրերին Սևանա լճի մակարդակը նկատելիորեն իջել է: Դա տեսանելի է անգամ անզեն աչքով: Մասնագետներն ահազանգում են, որ եթե այս տարի խիստ ձմեռ լինի, լճի մակարդակը կարող է ավելի իջնել:
Հոկտեմբեր 26, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանական պետական տեսչությունը 2010թ. հոկտեմբերի 11-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կայացրել է 35 վարչական որոշում 2.53 մլն դրամ գումարով և հաշվարկել է շրջակա միջավայրին պատճառված վնաս` 4 մլն 903 հազ. դրամի չափով:
Հոկտեմբեր 26, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը այլևս հրաժարվում է գնալ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունք՝ ցուցմունք տալու:
Հոկտեմբեր 26, 2010 | Անտառ
Հետո ոստիկանները սկսեցին ինձ համոզել, որ որեւէ թիվ չհրապարակեմ, որ դրանով «անտառապետի տունն եմ քանդում», որ անտառապետին դատեն, ե՞ս եմ իրա երեխեքին պահելու, ու նման բաներ։ Իսկ երբ տեղեկացրի, որ ես արդեն հեռախոսով հրապարակել եմ թվերը, ասացին. «Շուտ զանգի հանել տուր, թիվ ընդհանրապես չդնես, կարող ա՞ ուզում ես դուշման հետ գցես», ու խոսակցությունը ստանում էր սպառնալիքների բնույթ։
Հոկտեմբեր 26, 2010 | Քաղաքներ
«Մենք այնտեղ ունենք Պանթեոն, այն միայն իր պատերով չի սահմանափակվում. Պետք է աուրա ունենա, ներս մտնողը պետք է իմանա, որ ինքը մոտենում է մի սրբավայրի»
Հոկտեմբեր 26, 2010 | Քաղաքներ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունի դրամական եկամուտները 2009 թ. ավելացել են մոտ 45 անգամ` 2008-ի համեմատ:
Հոկտեմբեր 26, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Լոռու մարզի Մղարթ գյուղի խմելու ջուրը գալիս է «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրի տարածքից: Այն վատ համ ու հոտ ունի:
Հոկտեմբեր 26, 2010 | Սևան
Մինչ լճի մակարդակի բարձրացումը ափամերձ հատվածներում կառուցված հյուրանոցներն ու օբյեկտները համարվում էին VIP, եւ պարզ է, որ դրանց կառուցման եւ այդ տարածքը գնելու համար VIP գումարներ են վճարվել իշխանության մեջ գտնվող համապատասխան անձանց:
Հոկտեմբեր 26, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
մեր 19.10.2010թ. թիվ 01/08/2554-10 գրությամբ ժամկետ է տրվել (մեկ ամիս) ընկերությանն իր միջոցներով ապամոնտաժելու կիսակառույց ինքնակամ շինությունները եւ վերականգնելու քանդված տարածքը` այն բերելով նախկին տեսքին:
Հոկտեմբեր 26, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Պարոն նախարար, Արգիճիի ՀԷԿ-ի հետ կապված հստակ հայտարարեցիք, որ կառույցն ապօրինի է, պետք է ապամոնտաժվի: Բայց երեկվա դրությամբ ոչինչ չի արվել, իսկ մարզպետը չգիտես ինչու արձակուրդ է գնացել:
Հոկտեմբեր 25, 2010 | Անտառ
Հայաստանում ծայրահեղ դժվար է հասնել էկոլոգիական կայունության: Հայաստանում Հազարամյակի զարգացման նպատակների կատարման վերաբերյալ ազգային զեկույցում հնչած գնահատականը` նպատակը հեշտ իրագործելի է, չի համապատասխանում իրականությանը:
Հոկտեմբեր 25, 2010 | Անտառ
ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը թյուրիմացություն անվանեց համայնքների սահմանների ձեւափոխումը, որի արդյունքում 50 հազար հա անտառ դադարեց անտառ համարվել: Մենք արդեն պնդում ենք, որ դա պարզապես թյուրիմացություն չէր:
Հոկտեմբեր 25, 2010 | Թեղուտ
Հանրահավաքը տեղի ունեցավ, սակայն առանց միկրոֆոնների ու բարձրախոսների: Այգու հարակից սրճարանի տնօրինությունը խոստացել էր ապահովել էլեկտրաէներգիայով, սակայն առավոտյան պարզվել էր, որ ամբողջ օրը այգին հոսանքազրկված կլինի:
Հոկտեմբեր 25, 2010 | Թեղուտ
Միավորված ազգերի կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը նշում է որպես Գյուղի կանանց միջազգային օր` ի նշան նրանց նկատմամբ հարգանքի և մեծարման, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործում գյուղի կանանց մասնակցության կարևորության և նրանց դերի բարձրացման:
Հոկտեմբեր 25, 2010 | Կենսաբազմազանություն
Սեպտեմբեր ամսից հաճախակի դարձած գորշ արջերի այցելությունները Սյուինիքի մարզի Մեղրիի շրջանի համայնքների մրգատու այգիներ վնասներ են հասցրել տեղական բնակչությանը: Աշխարհի տարբեր մասերում «մարդ-արջ» հակամարտության նման օրինակները բազմաթիվ են հատկապես աշնանային բերքի ժամանակահատվածում:
Հոկտեմբեր 25, 2010 | Թեղուտ
«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչությունը բացառում է բնության ոչնչացումը: Նրանք խոստանում են կտրված անտառի փոխարեն կրկնակի տնկել: Կարեւոր չէ որտեղ, սակայն 134 հեկտար արդեն տնկել են եւ խոստանում են դեռ 5 տարի հետեւել տնկիներին: