Նորություններ

ԳԼՈԲԱԼ ՋԵՐՄԱՑՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ՎՏԱՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբեր 30, 2010 | Անտառ
Բավական է նշել, որ ջերմաստիճանի բարձրացումը հանրապետությունում ընդամենը 2 աստիճանով կարող է հանգեցնել անապատացման մասշտաբների 33 տոկոսով աճի, տեղումների 10 տոկոսով նվազման, կաթնասունների թվի 28-33 տոկոսով կրճատման, բերքատվության 8-14 տոկոսով կրճատման: Բացի այդ, ալպիական գոտիները կկրճատվեն 22 տոկոսով, իսկ լանդշաֆտային գոտիների սահմանները 100-150 մետրով վեր կբարձրանան:
ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ
Սեպտեմբեր 30, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Իրականացված օպերատիվ-հետախուզական և վերահսկողական աշխատանքների արդյունքում հանքավայրի ապօրինի շահագործման և հանքաքարի վաճառքի դեպք է արձանագրվել:
ԱՆՏԱՌԻ ՄՈՒՏՔԸ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԿՓԱԿԵ՞Ն
Սեպտեմբեր 30, 2010 | Անտառ
«Օրը փայտով բեռնված 5-ից մինչեւ 20 մեքենա է դուրս գալիս անտառից: Բայց հայտարարում են, իբր անտառը եթե հատվում էլ է, դա միայն տեղի բնակչությունն է կտրում»,- ասում է կիրանցի Վաղինակ Մելքոնյանը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԵԼՖԻՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Սեպտեմբեր 29, 2010 | Կենսաբազմազանություն
«Ոչ լսում են արել, ոչ մի բանից գաղափար չունեն: Կեդանաբանության ինստիտուտը պետք է չիմանա՞ր դրա մասին: Մեր կլիմայական պայմանները թույլ չեն տալիս այստեղ դելֆինարիա կառուցել, դրա համար էքսպերտիզա է պետք, էքսպերտի կարծիք է պետք»,- ասաց Սիլվա Ադամյանը եւ հավելեց,- դա կենդանիների շահագործում է»
2020Թ. ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԱՆՏԱՌ ՉԼԻՆԻ
Սեպտեմբեր 29, 2010 | Անտառ
Սեպտեմբերի 28-ին «Հենարան» ակումբում Հայաստանի անտառների խնդիրների վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրվել: Բանախոսներն էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ստորեւ ներկայացնում ենք մամուլում հրապարակված հոդվածները:
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԱՂԲԻ ԽՆԴՐՈՎ
Սեպտեմբեր 29, 2010 | Թափոններ
Կառավարության ներկայացրած «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն լիովին արդարացված անհանգստություն է առաջացրել հասարակության շրջանում` աղբի մաքրման սակագնի հնարավոր բարձրացմամբ, դարձել է նաեւ ազգի ընտրյալների լուրջ անհանգստության պատճառը, որն արտահայտվեց չորեքշաբթի` խորհրդարանական լսումների ժամանակ:
Սեպտեմբեր 29, 2010 | Թափոններ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին:
«ՇՈՂ» ՅՈՒՂԻ ԵՎ ՁԵԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 100 000 ԴՐԱՄՈՎ
Սեպտեմբեր 29, 2010 | Օդ
Սեպտեմբերի 18-ից Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Շող» յուղի եւ ձեթի գործարանի գործունեությունը դադարեցված է: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստուգումներ են իրականացվել գործարանում:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԿԳՈՐԾԻ ԴԵԼՖԻՆԱՐԻԱ
Սեպտեմբեր 29, 2010 | Կենսաբազմազանություն
Մեկ ծովառյուծ, երկու ծովաային կատու ու չորս դելֆին. կենդանական այս կազմը շուտով կհամալրի երեւանի դելֆինարիան, որի կառույցն ինչպես հավաստիացրին պատասխանատուները, ընդամենը երկու ամսից պատրաստ կլինի:
ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՃՃՎՈՒՄ
Սեպտեմբեր 29, 2010 | Կենսաբազմազանություն
Խոսրովի արգելոցի հանելուկները ոչ միայն չեն գուշակվում, այլ ավելի են խճճվում: «ԷկոԼուր»-ը նամակ ստացավ «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» խմբի անունից, որտեղ մասնավորապես ասված է. «Մենք արդեն քանի օր է` տարակուսանքի մեջ ենք եւ չգիտենք ինչպես հայտնել մեր վրդովմունքը սեպտեմբերի 24-ին մի շարք լրատվամիջոցներում տեղադրված Խոսրովի արգելոց կատարած մեր խմբի այցի մասին հոդվածի կապակցությամբ:… հոդվածագիրը, տպագրելով վերոհիշյալ հոդվածը, չի համաձայնեցրել այն մեր խմբի անդամների հետ: … հոդվածում բարձրացրել են այնպիսի հարցեր, որոնք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը…» եւ այլն:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ. 18 ՎԱՐՉԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ` 1.31 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ
Սեպտեմբեր 28, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22.09 - 25.09.10թթ ընկած ժամանակահատվածում կայացվել է 18 վարչական որոշում 1.31 մլն.դր գումարով և հաշվարկվել 1.37 մլն. դր բնությանը պատճառված վնաս:
40 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ԳԻՀՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԸ
Սեպտեմբեր 28, 2010 | Անտառ
40 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում ներդրվում է գիհու անտառների վերականգնման փորձը: Առաջին 7 հազար տնկիները տնկվել են Սյունիքի մարզում` ՄԱԿ ԶԾ կլիմայի փոփոխման հետևանքներին լեռնանտառային էկոհամակարգերի հարմարեցման մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում:
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԻ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ ՎԵՐԱԴԱՍԻՆ
Սեպտեմբեր 28, 2010 | Անտառ
Վերջին անգամ Գուգարքի անտառտնտեսությունում պետական ստուգումներ են անցկացվել 2010-ի մայիսին։ Արդյունքների վերաբերյալ Բնապահպանական պետական տեսչության Լոռու մարզային բաժնից որևէ տեղեկատվություն չտրամադրեցին՝ պատճառաբանելով, թե նման տվյալներ չունեն:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ
Սեպտեմբեր 28, 2010 | Միջուկային էներգետիկա
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն Արմավիրի մարզպետարանի հետ միասին ս.թ. օգոստոսի 24-ին Արմավիրի մարզպետարանում անցկացրեցին հանրային լսումներ` Հայկական ատոմային էլեկտրակայանի հրապարակում, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հարևանությամբ կառուցվելիք Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ:
ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑ` ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ԹԵ ՉԵՆ ԿՐԱԿՈՒՄ, ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՆ, ԹԵ ՉԵՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ՊԵՏՔ Է ԱՅՆ ՄԵԶ, ԹԵ   ՊԵՏՔ ՉԷ
Սեպտեմբեր 27, 2010 | Կենսաբազմազանություն
Խոսրովի անտառի շուրջ թեթեւակիորեն հանդատված կրքերը նորից թեժացան: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները հայտնեցին, որ Խոսրովի անտառի Գիլան տեղամասում, որը վարձակալության է տրված «Հովազաձոր» ընկերությանը, կրկին անհասկանալի ակտիվություն է նկատվում, եւ «ինչ-որ պահակներ են հայտնվել»: