Հուլիս 28, 2010 | Անտառ
Անտառներում ապօրինի հատումների ծավալները նվազեցնելու յուրօրինակ որոշում է ծրագրավորվում ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում։ Նախատեսվում է անտառամերձ բնակավայրերի բնակիչներին անտառանյութը վաճառել կես գնով:
Հուլիս 27, 2010 | Միջուկային էներգետիկա
Ինչ վերաբերում է ուրանի հանքավայրին, ապա դեսպանի համոզմամբ, այդ հանքավայրերի շահագործումը որոշ առումներով շահեկան է. կստեղծվեն նոր աշխատատեղեր, տնտեսական աճ կապահովվի։
Հուլիս 27, 2010 | Սևան
S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի անդամները համոզված են, որ ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ Արգիճի գետի վրա պարզապես վերանորոգում են խողովակներ, կեղծիք է:
Հուլիս 27, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՆԱՏՕ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի ժամանակակից սարքավորումներ՝ քիմիական լաբորատորիա ստեղծելու և շրջակա միջավայրի օբյեկտներում և կենսամիջավայրում օրգանական կայուն աղտոտիչների պարունակության վերլուծական հետազոտությունները և փաստացի մակարդակները ուսումնասիրելու նպատակով։
Հուլիս 27, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերաբերյալ ՀՀ գերատեսչությունների կայքերը ներկայացնում են իրարամերժ տեղեկատվություն:
Հուլիս 27, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Վահրամ Թաթիկյանի կողմից բարձրացված Տավուշում անտառային հատումների մասին ահազանգից հետո հայտնվեցին պաշտոնական կառույցների պատասխան հրապարակումներ:
Հուլիս 26, 2010 | Սևան
Այս տարվա հունիսի 11-ից ոռոգման նպատակներով Սեւանա լճից իրականացվող ջրբացթողումների հետեւանքով լճի մակարդակն այս տարվա առավելագույն նիշից` 1900,04 մետրից սկսել է իջնել:
Հուլիս 26, 2010 | Սևան
Մենք միլիարդներ ենք ծախսել ու ծախսում, որ Արփա, Որոտան գետերի ավազաններից ջուր բերենք եւ Սեւանա լճի մակարդակը 2029թ. բարձրացնենք 1903,5 մետր նիշի, այսինքն՝ հավաքենք 8 մլրդ խմ ջուր։ Մինչդեռ Գայլաձորից 87 լիտր ջուր վերցնելու պարագայում մինչեւ 2029թ. մենք 62 մլն խմ ջուր կկորցնենք։
Հուլիս 26, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին։
Հուլիս 26, 2010 | Սևան
Արգիճի գետի ՀԷԿ-ը բախման է ենթարկել երկու ընկերությունների`«Զանգեզուր Էքսիպ» ՍՊԸ-ի եւ «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի շահերը: Ինչպես պարզ դարձավ, երկու ընկերություններն էլ, ի դեպ մեկը մեկից անկախ, հիդրոէլեկտրակայանի շինարարության աշխատանքներ են իրականացնում միեւնույն գետի վրա:
Հուլիս 26, 2010 | Կենսաբազմազանություն
Բալթիկ ծովի ֆլորան ու ֆաունան ոչնչացման եզրին են աննորմալ շոգ եղանակի պատճառով, ավելի ճիշտ՝ թունավոր ֆիտոպլանկտոնի պատճառով, որը այս եղանակին աճել է հազարավոր կիլոմետրերով։ Այս մասին ահազանգում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Գերմանիայի մասնաճյուղի բնապահպանները։
Հուլիս 23, 2010 | SOS
Հայ հաստաքսակները պատրաստ են բետոնի մեջ թաղել մայրաքաղաքի ևս մեկ այգի:
Հուլիս 23, 2010 | Սևան
Այսօր լիճն ինքն է լուծում այդ խնդիրը: «ԷկոԼուր»-ի հերթական մոնիտորինգի ժամանակ մենք տեսանք, որ ջուրը հասել է ափամերձ գեղեցիկ շինություններին, լցվում է տները: (Տես ֆոտոռեպորտաժը)
Հուլիս 23, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Երբ սրանք դեռ սեփականաշնորհված չէին, ասենք, մի 10-12 տարի առաջ, խնդիր չկար, քանզի ամեն ինչ մնում էր պետությանը, այն է` հասարակությանը։ Սեփականաշնորհումից հետո ընդերքի շահագործումից առաջացող ռենտան, շահույթի և այլ եկամուտների հետ միասին յուրացնում է գործատուն։ Մինչդեռ այն պետք է հասցեագրվի հասարակությանը։
Հուլիս 23, 2010 | Սևան
Խնդրի առնչությամբ նախօրեին մարզ է գնացել նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որը Գեղարքունիքի ու Վայոց ձորի համայնքապետերի հետ խորհրդակցություն է ունեցել: Մենք Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանից փորձեցինք պարզել, թե ինչ են որոշել մարզպետը, նախարարն ու համայնքապետերը:
Հուլիս 23, 2010 | Սևան
Այո, 481-ից 263-ը «Լավանդա Սիթիի. տնակներն են, որն էլ իր միջոցներով արդեն սկսել է ապամոնտաժման եւ տեղափոխման աշխատանքները: Այս փուլում նա իր տնակները խտացնում է դեպի վերեւի նիշերը, ավելի քան 30 քոթեջ արդեն տեղափոխել է, եւ հիմա նրան պետք է 6-7 հա հողատարածք հատկացվի, որպեսզի նա ամբողջությամբ տեղափոխի իր տնակները:
Հուլիս 21, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Սակայն բնապահպանության նախարարը համայնքապետերին խոստացել է չեղյալ հայտարարել Արգիճի գետի հունի մոտ իրականացվող շինարարությունն ու հետաքննություն սկսել կառույցի օրինականության հիմքերը բացահայտելու ուղղությամբ:
Հուլիս 21, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպե՞ս պահպանել հավասարակշռությունը լեռնահանքային արդյունաբերության դրական և բացասական կողմերի միջև: Ինչպե՞ս գրավել, կամ ավելի շուտ չվախեցնել ներդրողներին, և ինչպե՞ս պահպանել շրջակա միջավայրը և բնակչությանը բացասական հետևանքներից: Ի՞նչ է տվել Հայաստանին տնտեսության լեռնահանքային սեկտորի զարգացումը, և ո՞վ պետք է պատասխանատվություն կրի ստեղծված իրավիճակի համար: