Հուլիս 13, 2010 | Անտառ
Տավուշի մարզի նախկին Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում, շարունակվում է անխնայորեն ոչնչացվել անտառը: Այս ահազանգը հնչեցրեց գրող, մշակութաբան Վահրամ Թաթիկյանը:
Հուլիս 13, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Նախատեսված է, որ մինչեւ 2029 թվականը լճի մակարդակը պետք է հասնի 1903.5 մետր նիշի, որից այն կողմ հնարավոր չէ ապահովել լճի բարձրացումը, քանի որ Արփա-Սեւան ջրատարի ելքային մասը գտնվում է 1903.5 մետր նիշի վրա, այդ նիշից վերեւ գտնվելու դեպքում լճի ջրերը կարող են հոսել դեպի Կեչուտի ջրամբար:
Հուլիս 13, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հետաքրքրվելով իմացա, որ սույն ընկերությունը Տավուշի մարզի Սեւքար գյուղի տարածքում արդեն 7-8 տարի կարմիր գույնի քար է արդյունահանում: Հավաստի տեղեկատվությամբ, այս ընկերությունը Սեւքար համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չի կատարում:
Հուլիս 09, 2010 | Անտառ
Համաձայն «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տվյալների` Հայաստանում անտառահատումները շարունակվում են` հասնելով աղետալի ծավալների: Անտառների կորուստը առաջացնում է տնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնց թվում են հողերի վտանգավոր չափերի հասնող էրոզիան, սելավները և սողանքները, տեղանքի կլիմայի փոփոխությունը, հողերի բերրիության անկումը, բերքատվության նվազումը, կենասաբազմանության կորուստը, աղտոտված օդը և այլն:
Հուլիս 09, 2010 | SOS
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը պետք է տեղափովի իր ներկայիս վայրից, քանի որ այն գտնվում է սողանքային գոտում։ Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգությունը հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ միջավայրի» ՀԿ փոխտնօրեն Լիլիկ Սիմոնյան։
Հուլիս 09, 2010 | Միջուկային էներգետիկա
«ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի կողմից անցկացված էկոլոգիական թեժ կետերի հասարակական մոնիտորինգը ցույց տվեց, որ ոսկու բազմամետաղային հանքավայրերի բաց եղանակով շահագործման, ինչպես նաև խորը հորատմամբ ուղեկցվող երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման վայրերում գոյություն ունի ճառագայթման ռիսկերի մեծ հավանականություն:
Հուլիս 09, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
«Մենք ունենք բավականին հետաքրքիր նախագծեր, առաջարկություններ, ամենաժամանակակից տեխնոլոգիաները, որ պոչամբարներից ազատվենք, պրծնենք»:
Հուլիս 09, 2010 | Միջուկային էներգետիկա
Սյունիքում ուրանի ծրագրի դեմ հավաքվել է 7000-ից ավելի ստորագրություն: Ստորագրահավաքը կազմակերպել են Կապանի «Ազատամարտ» կոմիտեն եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը: Առայժմ ստորագրությունները հավաքվել են Կապանում եւ Լեռնաձորում, շուտով ստորագրահավաքին կմիանան Քաջարանը եւ Մեղրին:
Հուլիս 09, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Գործադիրն իր որոշմամբ հաստատել է Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմանից դուրս` մարզի վարչական սահմանում գտնվող «Ողջի» կոչվող տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և պետական սեփականություն հանդիսացող 207,4 հեկտար հողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա։
Հուլիս 09, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 24 վարչական որոշում 1,81 մլն դրամ գումարով և հաշվարկվել է 3.223 մլն դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Հուլիս 09, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի կողմից պետական մակարդակով առաջարկություն եղել է` համագործակցել կլիմայի փոփոխության ոլորտում ուսումնասիրության շրջանակներում, բայց դեռ գործընթացը չի սկսվել: «Թուրքիային այս պահին ձեռնտու է որևէ չեզոք թեմայի շուրջ համագործակցել, ինքը կողմ կլինի, մտածում է, թե ինչի շուրջ ասի` այո»:
Հուլիս 08, 2010 | Միջուկային էներգետիկա
Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում շարունակվում են Հայաստանի կառավարության 2008թ. թիվ 234-Ն որոշմամբ նախատեսված ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքները։
Հուլիս 08, 2010 | Թափոններ
Մոտ երկու ամիս առաջ հանրության ու պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեց Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը: Մայիսի վեցին մեր երկրի կառավարությունը 31 մլն դրամ է հատկացրել` խնդրի առաջին փուլի աշխատանքնները սկսելու համար:
Հուլիս 07, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց` տեղում ծանոթանալու չեզոքացման աշխատանքներին։
Հուլիս 07, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Կոպենհագեն` տապալում, թե հնարավորություն: Այս վիճելի հարցը իր ելույթի ժամանակ շոշափեց Հ. Բյոլլի անվան հիմնադրամի` էներգիայի և կլիմայի միջազգային քաղաքականության դեպարտամենտի վարիչ Թիլման Սանտարիուսը, հունիսի 29-ին՝ Բերլինում, «Կուլտուրա և Կլիմա» ամառային ակադեմիայի ընթացքում:
Հուլիս 07, 2010 | Անտառ
«Հայանտառ»-ի «Կապան անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կատարված սեզոնային եւ ախտաբանական հետազոտությունները նպատակ ունեն պարզել և գնահատել անտառների սանիտարահիգիենիկ վիճակը։ Անցումային հատումներ են սկսվել Առաջաձորի, Նորաշենիկի եւ Սյունիքի անտառպետություններում։ «Հատվում են այն ծառերը, որոնք կորցրել են կենսունակությունը, ու հետաքրքիր է, որ հիվանդ ծառեր չկան»,-ասում է մասնաճյուղի ավագ անտառապետ Սերյոժա Ազարյանը։
Հուլիս 07, 2010 | Սևան
Արգիճի գետի վրա փոքր ՀԵԿ-ի կառուցման շուրջ աղմուկն ավելի մեծ ծավալներ է ստանում: Կառուցումը սկսվել է Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղական համայքի հողերի ոռոգման թուլատվության հիման վրա: Սա դեռ ոչինչ կլիներ, սակայն թուլատվության ժամկետը լրացել է դեռ 2009թ. աշնանը, ինչը շինարարությունն ապօրինի է դարձնում:
Հուլիս 06, 2010 | Միջուկային էներգետիկա
«Այո ես, համամիտ եմ, որ պետք է կանգնեցնել, եթե ես ունենամ տրամաբանական փաստեր, պրոֆեսիոնալ փաստեր, որ այս որոնողական աշխատանքների արդյունքում մենք վնաս ենք հասցնելու առողջությանը, մարդուն եւ էկոլոգիային»