Նորություններ

Հունիս 10, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանի Հանրապետության բնապահանության նախարարությունում մշակված «Խոսրովի անտառ» պետարգելոցի բարելավման 2010 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն հունիսի վերջին, որոնց իրականացման համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է ավելի քան 6 մլն դրամ:
Հունիս 10, 2010 | Ջուր
Ինչպես հայտարարեց «Երևանջուր» ՓԲԸ վարձակալման պայմանագրի տնօրեն Վարազդատ Ավոյանը, ջրի կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 80 տոկոս, որի մի մասը տեխնիկական կորուստներն են, ինչը պայմանավորված է համակարգի վատ տեխնիկական վիճակով, որի բարենորոգման համար հսկայական ներդրումներ են հարկավոր:
ԳԻԼԱՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌՈՒՄ` ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Հունիս 10, 2010 | Կենսաբազմազանություն
Կարեն Մանվելյանը նշեց. «Շինարարության դադարեցումը, ինչպես նաեւ հատուկ պահպանվող տարածքների վերահսկողության եւ կառավարման մյուս գործառույթներն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Մեր կազմակերպությունը վերահսկում է միայն սեփական ծրագրերը, որոնք ուղղված են հատուկ պահպանվող տարածքների աջակցմանն ու ուժեղացմանը: Մասնավորապես, դա վերաբերում է ռեժիմի ուժեղացմանը, տրանսպորտային միջոցների, դիտարկման տեխնիկական միջոցների` հեռադիտակների, ռացիաների եւ այլնի տրամադրմանը»:
Հունիս 09, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Առաջվա Ղափանից մի կոմբինատ ա մնացել, էդ էլ ծախեցինք-պրծանք: Արտասահմանցու ի՞նչ վեջն ա, որ ղափանցին տուժում ա: Դե մերոնց գլուխներն էլ յուղում են, ասում են` մեր սեփականությունն ա, կարող ենք փակել-գնալ: Պաշտոններից վախեցած մարդիկ են»,- ասում են Կապանի կենտրոնական հրապարակում հավաքվածները:
Հունիս 09, 2010 | Ջուր
Շնորհիվ անձրեւային գարնան այս տարի մեր բնական եւ արհեստական ջրավազանները ամբողջությամբ լցված են ջրով: Ոռոգման սեզոնը նույնիսկ չի սկսվել, բայց ոռոգման համակարգի խնդիրները դրանից չեն պակասել: Համակարգերում կորուստները, ջուրն անօրինաբար վերցնելը, ջրի համար վերցվող վճարների հավաքման մակարդակը թվարկվող դեռ բոլոր խնդիրները չեն:
Հունիս 09, 2010 | Ջուր
Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Քաղցրահամ ջրերի առումով Հայաստանը համարվում է միջին չափով ապահովված երկիր, բայց սա բոլորովին չի նշանակում, թե պետք է պակաս ուշադրություն դարձնել այս ոլորտին։
Հունիս 09, 2010 | Անտառ
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (WWF) գերմանական KfW բանկից մեկուկես միլիոն եվրո է ստացել, որով Լոռու մարզում 630 հա նոր անտառ տնկվեց:
Հունիս 09, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հիմա մենք ամսեկան արտադրում ենք 550-600 տոննա պղինձ: Անցած տարի ձեռնարկությունը աշխատել է շահույթով: Աուդիտը դեռ չի ավարտվել, որպեսզի կարողանանք հաստատված շահույթի թիվը հրապարակել, բայց ընդհանուր առմամբ վնասաբեր չի եղել ընկերության գործունեությունը:
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՆԱՄԱԿ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «DENО GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Հունիս 08, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ բնապահպանության նախարարությունը www.mnp.am կայքի «Լուրեր» բաժնում տեղադրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերության տնօրեն Սասուն Մանուկյանի նամակը: Նամակում մասնավորապես աված է.
Հունիս 08, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Իշխանությունները հայտարարել են նոր համահանրապետական ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է աջակցել Հայաստանի քաղաքներում շրջակա միջավայրի մաքրմանը:
Հունիս 08, 2010 | Անտառ
Հայաստանի անտառային ֆոնդի հակահրդեհային պահպանությունն ուժեղացնելու, հրդեհները ժամանակին հայտնաբերելու եւ մարելու նպատակով հանրապետությունում սկսվել է իրականացվել «2010 թվականի հակահրդեհային ծրագիրը»:
Հունիս 08, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բնության համաշխարհային հիմնադրամի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տրամադրած 120 մլն դրամի շրջանակներում այս տարի անտառվերականգնման, անտառլրացման աշխատանքներ կիրականացվեն Գուգարքի 100 հա եւ Սյունիքի 25 հա անտառատարածքներում:
ԿԱՊԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒՆ ՍՏՈՒՅԳ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՄ
Հունիս 08, 2010 | Միջուկային էներգետիկա
Կապանի հասարակայնությունը դիմել է քաղաքի ղեկավարությանը` Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանին և ավգանու անդամներին ուրանի ծրագրի վերաբերյալ ավագանու արտահերթ նիստ հրավիրել և միանալ ուրանի ծրագրի իրականացման դեմ «Ազատամարտ» կոմիտեի և «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի կողմից կազմակերպված ստորագրահավքին: 2010թ. հունիսի 1-ի հայտարարության մեջ գրված է.
«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՈՉ ՖՈՐՄԱԼ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՄՏԱԴԻՐ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԱՏԱՐԱՆ
Հունիս 08, 2010 | SOS
«Մենք ենք մեր քաղաքի տերը» ոչ ֆորմալ միավորումը մտադիր է Երեւանի քաղաքապետարանի դեմ դատական հայց ներկայացնել դատարան այն դեպքում, եթե Ուսանողական պուրակում օբյեկտների կառուցումը չդադարեցվի:
Հունիս 08, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
2010 թվականի առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ:
Հունիս 08, 2010 | Քաղաքներ
Մարտիրոս Սարյանի արձանին հարակից այգում զբոսնելը կամ մոտակա սրճարանում նստելը պարզապես վտանգավոր է: Այգու հսկայական ծառերից մեկը չորացել է ու քամուց ճոճվելով՝ սպառնում է ընկնել անցորդների գլխին:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 66 ՍՄ-ՈՎ
Հունիս 08, 2010 | Սևան
Երեկ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 66 սմ-ով եւ հասել 1899 մ 91 սմ բարձրության։