Նորություններ

Մայիս 07, 2010 | SOS
«Պետք է շտապ ահազանգել, քիմիական նյութերը, անարգել անձրեւաջրերին խառնվելով, հոսում են ներքեւ»,- ահազանգում է բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ուզում հրապարակել իր անունը, ասում է` աշխատանքս կկորցնեմ:
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՕԴԸ
Մայիս 07, 2010 | SOS
Արդեն չորրորդ ամիսն է Երեւանի վրա կախված թունաքիմիկատները լուրջ վտանգ են ներկայացնում մայրաքաղաքին եւ Արարատյան դաշտին, բայց համապատասխան մարմինները ձեռքները գրպանները դրած սուլելով քայլում են եւ ինչ-ինչ ծրագրերից եւ առաջընթացից խոսում:
ԾԱՌԱՏՈՒՆԿ. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Մայիս 07, 2010 | Թեղուտ
Ուսանողները հատկապես վրդովվեցին այն իրողությունից, որ հանքի շահագործման տարածքում 15 պատմամշակութային հուշարձան կա, որոնց մի մասը պետք է տեղափոխվի այլ վայր: Դրանց թվում է և 10-12-րդ դարերի հիմքի վրա 17-18-րդ դարերում կառուցված Բովեր եկեղեցին: «Հայաստանում պատմամշակութային հուշարձանները շատ են, և եթե դրանք անհրաժեշտության դեպքում չտեղափոխենք, այս երկրում տնտեսական գործունեություն անհնար կլինի իրականացնել»,- հարցն ամփոփեց «Վալլեքս գրուպի» նախագահի ռեֆերենտ Վահրամ Ավագյանը:
ՍԵՎԱՆԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մայիս 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել էր ֆինանսատնտեսական ստուգում` պարզելու արդյոք Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների համար պետական բյուջեով հատկացված միջոցները նպատակային են օգտագործվել:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ «DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
Մայիս 06, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատել է այն փաստը, որ «Deno Gold Mining» ընկերությունը չունի անձնագիր եւ թափոնավայրի դասակարգում:
«ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՆ «ՀԱՅԵԼԻ» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Մայիս 05, 2010 | Կենսաբազմազանություն
«Հայելի» ակումբը հրավիրել էր պետական կառույցների եւ էկոլոգիական հասարակայնության ներկայացուցիչներին թեժ թեմայի` որսագողության քննարկմանը: Խնդիրը սերտորեն կապված է հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի, երկրում էկոտուրիզմի զարգացման եւ վայրի բնության պահպանման այլ ակտուալ հարցերի հետ:
Մայիս 05, 2010 | Ջուր
Գերմանա-հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակներում գերմանական KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել են նոր պայմանագրեր ծրագրի երկրորդ փուլի՝ 18 միլիոն եվրոյի վարկային եւ 1,5 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցների տրամադրման վերաբերյալ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԴԵՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մայիս 04, 2010 | SOS
Ստորագրահավաքին եւ այս հասարակական նախաձեռնությանը կարելի է միանալ Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ` մայիսի 3 - 7, ժամը` 18:00- 20:00: Խումբը նաեւ պատրաստ է պատասխանել [email protected] հասցեին ուղարկված հարցերին:
ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԵՎ «GEGАMET» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մայիս 04, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մինչ ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննությունը որոշում է, դրական եզրակացություն տա, թե չտա Սեւանի ավազանում վերամշակող գործարանի ստեղծմանը, գործարանի մի կորպուսն արդեն կառուցվել է:
Մայիս 04, 2010 | SOS
Չինովնիկներն ավիրված գերեզմանոցի տարածք ժամանեցին քիմիական պաշտպանության կոստյումներով, մոտակա գյուղերի բնակիչները նման կոտյումներ չունեն, նրանք ընդհանրապե ոչ մի կերպ պաշտպանված չեն իրենց գլխին թափված աղետից: Գրեթե երկու ամիս է անցել գերեզմանոցի ավիրման փաստի հայտնաբերումից, բայց ոչինչ արված չէ:
2010Թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Ապրիլ 30, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ընդ որում հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 202 կազմակերպությունների մոտ, որոնցից առավել խոշոր 10 կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ռուսալ Արմենալ», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Արմենիան քափըր փրոգրամ», «Սիթի պետրոլ գրուպ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան») մոտ իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ աճել է 21.3 մլրդ. դրամով:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՄԱ՞Ր. ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՏԱՌԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԴԱՐՁՆԵԼ ԱՌԱՆՑ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ
Ապրիլ 30, 2010 | Թեղուտ
Վտանգված անտառի մոտ բնակվող և դրա բարիքներն իր բիզնեսի համար օգտագործող մի գործարար այլընտրանքային ծրագիր է մշակել, որն ըստ նրա` կպաշտպանի երկրի կանաչ տարածքները:
ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆ ԱՊՕՐԻՆԻ Է ԵՂԵԼ
Ապրիլ 30, 2010 | Քաղաքներ
Տեղում պարզվել է, որ հատվել է թեղի տեսակի, 23-33 սմ տրամագծով 4 ծառ: Ծառահատումն իրականացրել է Էդգար Մարկոսյանը, ում նկատմամբ կիրառվել է 50 հազար դրամ վարչական տույժ, և բնությանը հասցրած վնասը հաշվարկվել է 380 հազար դրամ: Գումարն արդեն վճարվել է պետբյուջե: Էդգար Մարկոսյանը «Լևոն Ամիրխանյան» շինարարական կազմակերպության աշխատակիցն է:
ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՌՈՒՄԲ
Ապրիլ 30, 2010 | SOS
Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն այսօր սպառնում է բնակչությանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կառավարության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակել են ծրագիր` խնդրի լուծման համար:
ԴԻՄՈՒՄ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ, «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
Ապրիլ 29, 2010 | Միջուկային էներգետիկա
Հարգարժան պարոն Գալստյան, Հաշվի առնելով այն, որ պետությունը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի 50% բաժնետոմսերի սեփականատերն է եւ իր վրա պարտավորություն է վերցրել վերահսկելու «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գործունեությունը,
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ՆՈՐ S.O.S. ԵՐԵՎԱՆ»  ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
Ապրիլ 29, 2010 | SOS
Երեւանում անօրինական շինարարությունն անհավանական մասշտաբների է հասել` խախտելով բոլոր էկոլոգիական եւ քաղաքաշինական նորմերը: Ապրիլի 27-ին Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի եւ երիտասարդ ակտիվիստների խմբի համատեղ նիստում որոշում ընդունվեց հայտարարել «Նոր S.O.S. Երեւան» լայն հասարակական շարժում եւ այն սկսել Աբովյան փողոցի ուսանողական պուրակի փրկության կամպանիայով: