Նորություններ

ՖԱՐՍ ԹԵ՞ ԴԱՏ. ՔՆՆՎՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ
Մարտ 23, 2010 | Թեղուտ
ՀՀ Վարչական դատարանում ռեկորդային արագ ժամանակամիջոցում ավարտվեց ՀՀ կառավարության դեմ «Էկոդար» էկոլոգիական հասարակական կազմակերպության հայցի դատական գործընթացը:
Մարտ 23, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Բնապահպանական պետական տեսչության պետի արդեն նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ անցյալ տարվա հոկտեմբերին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում անցկացվել են ստուգումներ, որի արդյունքում արձանագրված խախտումներով բյուջե վճարման ենթակա վնասը հաշվարկվել է 202 մլն դրամի չափով:
ՄՐՑՈՒՅԹ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարտ 22, 2010 | Անտառ
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (ԲՀԻՕՀՀՄ) իր Քաղաքացիական հասարակություն ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար:
ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
Մարտ 22, 2010 | Թեղուտ
Մարտի 23-ին՝ ժամը 11.00-ին, Թեղուտի պաշտպանության խումբը ՀՀ կառավարության դեմ «Էկոդար» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ ՀՀ Վարչական դատարանի առաջին նիստին համընթաց Վարչական դատարանի մոտ ակցիա եւ միաժամանակ նաեւ հացադուլ է անելու «Հանուն արդարության վերակնգնման»:
ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶԱՎԹՈՒՄ. ԻՆՉ ԿԱՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Մարտ 22, 2010 | SOS
եւանի կանաչ տարածքի զավթման հերթական ահազանգը հնչեց Սպառողների ասոցիացիայից: Ազգային գրադարանի և Ագրարային պետական համալսարանի տարածքում` Վիկտոր Համբարձումյանի արձանի հարևանությամբ գտնվող պուրակում կատարվում է շինարարություն:
«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՔԱՄՓՆԻ»-Ն ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎՆԱՍԸ
Մարտ 22, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) պատրաստ է մինչև այս տարվա ապրիլի վերջը փոխհատուցել Շահումյան ավանի բնակիչների ծախսերը:
ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՎՃԱՐ ՋՈՒՐԸ, ՓՈԽԱՐԵՆԸ` ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՈՒՐԻՇԻ ՎՃԱՐՈՎԻՆ
Մարտ 18, 2010 | Թեղուտ | Լոռի
Մինչ այժմ Թեղուտի եւ Շնողի բնակիչները ջրի համար չեն վճարել, քանի որ օգտվել են տեղի լեռների ինքնահոս աղբյուրներից: Սակայն ջրագծի բերվելուց հետո, նրանք ստիպված կլինեն վճարել իրենց օգտագործած ջրի համար: «Ավելի լավ է վճարովի ունենալ, քան ընդհանրապես չունենալ»,- ասաց Հարություն Մելիքսեթյանը:
Մարտ 18, 2010 | Թեղուտ
Կոնգրեսի18-րդ նստաշրջանում հետևյալ հիմնահարցերը կլինեն ուշադրության կենտրոնում` մարդու իրավունքներ տեղական մակարդակում, կլիմայական փոփոխությունները և Եվրոպա-միջերկրական տարածաշրջան երկխոսություն:
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ
Մարտ 18, 2010 | Թափոններ
Ըստ a1+-ի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը որոշակի գումարներ կարող է հատկացնել վտանգավորություն ներկայացնող Էրեբունու թունաքիմիկատների գերեզմանոցում ուսումնասիրություններ իրականացնելու համար:
ԴԵԲԵԴԸ ՔԱՆԴԵԼ Է ԱԼԱՎԵՐԴՈՒ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԵՆԱՊԱՏԵՐԸ
Մարտ 18, 2010 | Ջուր
Լոռու մարզի տարբեր համայնքներում սաստիկ քամիները բավական մեծ ավերածություներ են առաջացրել, մասնավորապես Նոր Խաչակապ համայնքի մերձակայքում բարձրացել է Դեբեդ գետի ջրի մակարդակը, որի արդյունքում գետը փոխել է հունը և լցվելով երկաթգծի տակ, առաջացրել փլուզման վտանգ:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԿԱՆԱՉ ԱԿՈՒՄԲ», ՈՐՏԵՂ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ
Մարտ 18, 2010 | Ջուր
Երեւանում բացվեց «Կանաչ ակումբ», որտեղ կներկայացվեն բնապահպանական ֆիլմեր եւ կանցկացվեն դրանց քննարկումները: Ամեն շաբաթ օր` ժամը 16:30, Թումանյան 40 հասցեում հնարավոր կլինի դիտել հայ և օտարազգի հանրահայտ ռեժիսորների բնապահպանական գործերը, որոնք նվիրված են շրջակա միջավայրի պահպանման էական խնդիրներին:
ԱՆՏԵՍՎԱԾ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ
Մարտ 18, 2010 | Ջուր
Տարիներ առաջ արհեստական այդ ջրամբարի ափամերձ տարածքը, երբ վարձակալության տրվեց ամերիկյան իշխանություններին՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան նոր շենք կառուցելու համար, շատերը համոզված էին, որ մայրաքաղաքի այդ յուրահատուկ հանգստի վայրը կվերածնվի բառիս բուն իմաստով: Սակայն անցան տարիներ, դեսպանատունը կառուցվեց, կատարվեցին ջրամբարի եւ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ եւ դրանով ամեն ինչ ավարտվեց:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ
Մարտ 18, 2010 | Ջուր
Սույն թվականի մարտի 22-ին` ժամը 10:30, Թեքեյան կենտրոնում կմեկնարկի Ջրի համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղանը: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ:
ՈՉ ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՉԼՍՎԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԹԵՂՈՒՏԻՑ
Մարտ 18, 2010 | Թեղուտ
«Մենք «սեւ» ապագա չենք ցանկանում Թեղուտում: Մեզ պարզ է, թե ինչ ապագա է մեզ սպասվում հանքի փակումից հետո, երբ ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը: Մենք մտադիր ենք իրականացնել համալիր ծրագրեր, որպեսզի կանխարգելենք լուրջ հետեւանքները»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց «Թեղուտը սերունդների համար» ՀԿ-ի նախագահ, ինժեներ-շինարար Ռուբեն Շախկյանը: