Դեկտեմբեր 01, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ ընդունեց Շահումյան բանավանի սեփականատերերի նոր հայցն ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության: Բնակիչները պահանջում են Շահումյան բանավանում դադարեցնել ընկերության՝ իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող գործունեությունը եւ փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար:
Դեկտեմբեր 01, 2009 | Թափոններ
Անցյալ դարի 80-ականների սկզբին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի Լեն-հանքեր կոչվող տեղամասից մոտ 1կմ հեռավորության վրա կառուցված «գերեզմանոցում» թաղված են խորհրդային տարիներին կոմբինատի արտադրության ընթացքում առաջացած մկնդեղի թափոնները: Բնակիչներն այս վայրը նաեւ անվանում են «մագիլնիկ»:
Դեկտեմբեր 01, 2009 | Սևան
« Սեւանի մակարդակի՝ տարեկան 20սմ-ով բարձրացման գրաֆիկը, որը ներկայացվել է ՀՀ նախագահին, գիտականորեն եւ տնտեսապես հիմնավորված չէ եւ կարող է ունենալ շատ բացասական հետեւանքներ»,- Էկոլուրին հայտնեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Դեկտեմբեր 01, 2009 | SOS
Երեւանի կանաչ գոտիները կրկին հայտնել են հարվածի տակ: Նոյեմբերի վերջին օրերին ԷկոԼուրը միաժամանակ մի քանի ահազանգ ստացավ հասարակական կանաչ պարեկային խմբից այն մասին, որ տարբեր օբյեկտների տերեր ձեռնամուխ են եղել ծառերի հատմանը՝ իրենց համար տարածք ազատելով:
Նոյեմբեր 27, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ընկերությունը գերազանցում է բնապահպանական նորմերը, իսկ հանքի շահագործման ծավալների մեծացմամբ կավելանա նաև փոշին: Բնապահպանի գնահատմամբ, շատ վատ վիճակ է տեխնիկայի անվտանգության առումով:
Նոյեմբեր 27, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Դրա վառ օրինակը, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն է, որ մեր երկիրը տխուր ժառանգություն է ստացել նախկին կարգերից: Ժամանակին այս պահեստարանը կառուցվել է սողանքային գոտում եւ այժմ դրա ճաքերով պատված ու խարխուլ պատերը սպառնում են 500 տոննա թույն արտանետել շրջական միջավայր:
Նոյեմբեր 27, 2009 | Անտառ
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ գալիք տարում կիրականացվի «Անտառների վերականգնում եւ անտառապատում» 432 հազար դոլար արժողությամբ ծրագիրը: Այն նպատակաուղղված է հիմնականում Հրազդանի տարածաշրջանի գյուղական վայրերի տնտեսական զարգացմանն ու նոր աշխատեղերի ստեղծմանը:
Նոյեմբեր 27, 2009 | Թեղուտ
Թեղուտի պաշտպանության խմբի անդամներ Արփինեն ու Վարդանը մասնակցել են Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս գրուպ» խմբի ընկերությունների կողմից Թեղուտում կազմակերպված ծառատունկին. «Դա PR ակցիա էր իրենց համար, ոչ թե բնապահպանական միջոցառում, ուսանողների մոտ ավելի շատ զվարճանալու տրամադրություն կար, իրար հարցնում էին, թե մեզ ինչու են այստեղ բերել»,- կարծում է Արփինե Գալաֆյանը:
Նոյեմբեր 27, 2009 | Կենսաբազմազանություն
Հայաստանի Կենդանիների եւ Բույսերի Կարմիր գրքերի հրատարակմամբ առայժմ ոչ մի կազմակերպություն չի զբաղվել: Չնայած դեռ նոյեմբերի 5-ին գնումների պետական գործակալությունում հայտարարվել էր մրցույթ, սակայն այն այդպես էլ չէր կայացել, որովհետեւ որեւէ կազմակերպություն չէր ներկայացել:
Նոյեմբեր 27, 2009 | Սևան
Սեւանա լճում ձկնագողերի դեմ պայքարն իրականացնում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Բնապահպանության պետական տեսչության ներկայացուցիչները, սակայն նրանց ուժերը չեն բավականացնում: Սեւանա լճի մակերեսի շրջակայքում բնակվում է մոտ 300 հազար մարդ, և շատերը իրար մեջ բաժանել են լճի տարածքն ու ապօրինի ձուկ են որսում:
Նոյեմբեր 26, 2009 | SOS
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում: Առաջին հերթին դա կապված է գետերի ջրային հաշվեկշռի խախտման հետ, երկրորդ հերթին՝ գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների պահպանման հետ, երրորդ hերթին՝ գյուղական համայնքներին ոռոգման ջրի մատակարարման պակասեցման հետ, որոնց հողերը գտնվում են ՀԷԿ-երի համար ջուր վերցնելու տարածքում:
Նոյեմբեր 26, 2009 | Միջուկային էներգետիկա
Հայաստանում ուրանի հանքավայրի գոյության և դրա հարստացման հնարավորության մասին սկսել են խոսել դեռևս մի քանի տարի առաջ, երբ մեր իշխանությունները նախ փորձեցին հանքավայրի հետախուզումն ու շահագործումը կազմակերպել սեփական ուժերով, ապա նախագծում ընգրկեցին ռուսական կողմին:
Նոյեմբեր 26, 2009 | Ջուր
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Ազնիվ Թորոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզում խմելու ջուրը չի քլորացվում եւ ռեալ վտանգ կա համաճարակի բռնկման համար:
Նոյեմբեր 26, 2009 | Ջուր
Մեկ ամիս անց «Ամերիաբանկը» կսկսի վերականգնվող էներգիայի ոլորտում նախագծերի վարկավորման ծրագիրը: Այդ մասին հայտնեց «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ բանկային գծով բաժանմունքի տնօրեն Լեւոն Արեւշատյանը էներգետիկ սեկտորի ընկերությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Նոյեմբեր 26, 2009 | Անտառ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսությունում շարունակվում են անտառվերականգնման աշխատանքները: Դրանք ընդգրկել են Ճոճկանում 26 հեկտար, Թումանյանում` 17, Սանահինում` 12, Շամլուղում` 5 հա:
Նոյեմբեր 24, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Deno Gold Mining ընկերության դեմ հայցը մերժելու Սյունիքի մարզային դատարանի վճիռն առաջվա պես բազմաթիվ հարցեր է հարուցում: Հիշեցնենք, որ հայցը ներկայացրել էր «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը ներկայացնում է DGM կողմից մշակվող Շահումյանի հանքավայրի մերձակայքում ապրող 34 սեփականատերերի շահերը:
Նոյեմբեր 24, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի չքնաղ բնաշխարհում հանքահումքային արդյունաբերությունն անարգել ծավալվում է: Այստեղ պղնձի եւ ոսկու հարուստ պաշարները վերահսկում են Հայաստանի 3 խոշոր կազմակերպություններ: Թեղուտի հանքավայրը պատկանում է «Վալլեքս գրուպ»-ին, Շամլուղի 12 հանքավայրերըգ «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային, իսկ Մղարթի ոսկու հանքավայրըգ «Մուլտի գրուպ»-ին:
Նոյեմբեր 20, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Հնարավոր է՝ EBRD-ն չի տիրապետում Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ «Deno Gold Mining» ընկերության գործունեության հետեւանքով առաջացած իրական իրավիճակի մասին տեղեկատվությանը: Էկոլոգների գնահատականների համաձայն՝ արդեն երեք համայնքներ՝ Գեղանուշը, Սյունիքը եւ Շահումյանը, կանգնած են էկոլոգիական եւ սոցիալական աղետի շեմին»,- հայտնեց Ինգա Զարաֆյանը: