Նոյեմբեր 12, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գործադուլավորները չորեքշաբթի` նոյեմբերի 12-ին, կեսօին մոտ վերսկսեցին աշխատանքը:
Նոյեմբեր 12, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հարցազրույց “Էյ-Սի-Փի” ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի հետ
Նոյեմբեր 11, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Բնապահպանական հասարակական կազմակերպություններն անհանգստացած են վերջին շրջանում մամուլում եւ պետական ատյաններում հնչող այն տեսակետից, թե իրենց գործունեությունը սպառնում է ազգային անվտանգությանը:
Նոյեմբեր 11, 2008 | Սևան
11.11.2008թ. Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ կայացած խորհրդակցությունը անդրադարձավ 2008թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում Սևանա լճում արդյունագործական ձկնորսության դադարեցմանը նվիրված միջոցառումներին:
Նոյեմբեր 10, 2008 | SOS
«Գոլոս Արմենիի» թերթում (2008թ. նոյեմբերի 1-ին) հայտնվեց ոմն Ա. Վարդանյանի «ЗЕЛЕНАЯ ЛАВОЧКА ПО ТОРГОВЛЕ РОДИНОЙ» («Հայրենիքի վաճառման կանաչ կրպակ») հոդվածը՝ ուղղված էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դեմ:
Նոյեմբեր 10, 2008 | Թեղուտ
«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բոլոր բացասական հետևանքների թվում կա Հայաստանի համար միայն մեկ լուսավոր կետ. կարծում եմ, մեզ կհաջողվի փրկել Թեղուտը, և նոր հանքավայրն այդպես էլ չի շահագործվի»: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ԱԺ ներկայացված 2009 թվականի Հայաստանի բյուջեի նախագիծը:
Նոյեմբեր 10, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) 1526 աշխատակիցների մեծ մասը նոյեմբերի 8-ից հայտարարել է անժամկետ գործադուլ: Պատճառը ձեռնարկության տնօրեն Ռոբերտ Ֆալետայի նոյեմբերի 7-ի հայտարարությունն է, ըստ որի միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման պատճառով նախատեսվում է կրճատել ձեռնարկության աշխատակիցների 60%-ին, իսկ մյուսների աշատավարձն էլ 40%-ով իջեցնել:
Նոյեմբեր 10, 2008 | Միջուկային էներգետիկա
Լեռնաձոր գյուղի բնակիչները, իմանալով, որ շուտով իրենց գյուղում նորից ուրան են փնտրելու, խուճապի են մատնվել` վերհիշելով, թե ինչպես մոտ 40 տարի առաջ գյուղ եկան ռուս երկրաբաններ եւ իրենց բնակավայրի մոտակայքում հայտնաբերեցին ուրանի հանք:
Նոյեմբեր 10, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ամիսներ առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասաց, որ երազում է Հայաստանում երկաթի արտադրության մասին:
Նոյեմբեր 10, 2008 | Սևան
Նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների և խեցգետնի որսը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարության կենսառեսուրսների պահպանության գործակալության պետ Արտաշես Զիրոյանը:
Նոյեմբեր 07, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Հետաքննող լրագրողների ինտերնետային կայքի (http://today.hetq.am) հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ին ավարտվեց դեռ նախորդ օրը սկսված Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 600 աշխատակիցների բողոքի ցույցը:
Նոյեմբեր 06, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր «Մեթալ Փրինս» ընկերության ռուս սեփականատերերը անցած շաբաթ գտնվում էին Ախթալայում…
Նոյեմբեր 05, 2008 | Կենսաբազմազանություն
«Էրեբունի» արգելոցը առաջին հայացքից սովորական դաշտ է թվում, այնինչ իր նշանակությամբ այն համարվում է միջազգային կարեւորության հատուկ պահպանվող տարածք. այստեղ պահպանվում է աշխարհում հայտնի վայրի ցորենի չորս տեսակներից երեքը…
Նոյեմբեր 05, 2008 | Կենսաբազմազանություն
2007թ. ընթացքում նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող Դսեղի, Կապանի, Սևքարի, Ճամբարակի և Արծվաբերդի անտառտնտեսություններում կատարած ստուգումներով արձանագրել է ապօրինի ծառահատումներով պետությանը պատճառված շուրջ 10 միլիոն 100 հազար դրամի վնաս, սակայն վնասները չեն վերականգնվել, և այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, վնասի բռնագանձման վերաբերյալ դատարան հայցեր չեն հարուցվել:
Նոյեմբեր 04, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Սյունիքի մարզի Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» միշտ փակ է լրագրողների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ Երեւանից կոմբինատ են այցելում բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նոյեմբեր 04, 2008 | Կենսաբազմազանություն | Սյունիք
Սյունիքի մարզում ստեղծվում է Կովկասում առաջին արգելոցը, որը կգտնվի տեղական համայնքի կառավարման ներքո:
Նոյեմբեր 03, 2008 | Սևան | Գեղարքունիք
S.O.S. Սեւան կամպանիան թափ է հավաքում: Կարդացե՛ք «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության եվ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի եվ Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի» WECF միջազգային ցանցի կոչին ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի արձագանքը:
Նոյեմբեր 03, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Շիկահողի արգելոցը վերցրել են «լեռնահանքային» օղակի մեջ: Ինչպես պարզ դարձավ ԱրմԻնֆոյի թղթակցին, երկաբանական հետազոտությունների նպատակով ինչ-որ ընկերություն վարձակալել է Սյունիքի մարզի 4 գյուղերի՝ Ծավի, Սրաշենի, Ճակատենի եվ Շիկահողի հողակտորները: Դրա հետ մեկտեղ վարձակալության արժեքը մեկ հեկտարի համար կազմում է 4 հազար դրամ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 4 տարի ժամկետով վարձակալության է հանձնված ավելի քան 1700 հա: