Սեպտեմբեր 24, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Արարատ | Կոտայք
ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքեց լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե Խոսրովի արգելավայրի տարածքում շինարարական աշխատանքներ են կատարվում, որոնք խախտում են արգելոցի կենսակարգը:
Սեպտեմբեր 01, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
GEOPROMINING՚ ընկերությունը էկոլոգներին կանգնեցրել է ՙտնտեսական անհրաժեշտության՚՝ Սոտքի ոսկու հանքավայրի մոտ նոր հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման առաջ:
Օգոստոս 30, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ըստ համաշխարհային վիճակագրության՝ մինչ օրս երկրագնդում արդյունահանվել է 150—ից 155 հազար տոննա ոսկի, իսկ ոսկու պաշարները, ըստ որոշ մասնագետների, կարծես թե նվազում են, եւ հետազոտված հանքավայրերում առկա պաշարները կբավականացնեն ընդամենը 10—11 տարի։
Օգոստոս 29, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
“GPMGold” ընկերությունը, (Արարատի ոսկու արդյունահանման նախկին ֆաբրիկա) որը “GeoProMining”ընկերության դուստր ձեռնարկությունն է, ցանկանում է ստանալ հասարակական կազմակերպությունների աջակցությունը` Սոդքի ոսկու հանքի վերամշակումը կազմակերպելու հարցում:
Օգոստոս 29, 2008 | Սևան | Գեղարքունիք
Սևանա լճից մինչև 360 մլն խմ ջրի բացթողումների ավելացման մասին որոշումն ընդունվեց ի օգուտ մի խումբ հարուստ մարդկանց, ովքեր փրկում են իրենց քոթեջներն ու հյուրանոցները ջրի տակ մնալուց, այսպիսի կարծիք հայտնեցին…
Օգոստոս 22, 2008 | Սևան | Գեղարքունիք
ՙՍևանը հայ ազգի սեփականությունն է: Այն քաղցրահամ ջրի մեր միակ պաշարն է, եվ պետք է նրա հետ զգուշությամբ վարվել՚,- հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Սերգեյ Համբարձումյանն ի պատասխան ՙԷկոԼուր՚-ի խնդրանքի՝ մեկնաբանել ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնելու վերաբերյալ:
Օգոստոս 22, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
Ավելացնելով Սևանից ջրառի ծավալները` Հայաստանի իշխանությունները փորձում են ջրասույզ լինելուց փրկել մի խումբ օլիգարխների անօրինական կառույցները:
Օգոստոս 19, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
2008 թվականի սկզբից Սևանա լճի մակարդակը բարձրացել է 43 սմ-ով: Այդ մասին այսօր ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Օգոստոս 18, 2008 | Քաղաքներ | Երեւան
2008 թ. օգոստոսի 16-ին Թամանյան 2 եվ Մաշտոցի պողոտա 39/12 հասցեի բնակիչները հավաքվել էին բակում, որպեսզի արգելեն ծառերի հատումը: Բուլդոզերն արդեն բակ էր մտել, եկել էին նաև Երևանի քաղաքային էլէկտրացանցի ներկայացուցիչները, հատուկ նշանակության ջոկատը և ոստիկանությունը՝ ավելի քան 15 մարդ:
Հուլիս 31, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
GEOPROMINING՚ ընկերությունը Սեւանի ավազանում նոր ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման աջակցության հարցում Էկոլոգիական եւ գիտական կազմակերպությունների կողմից հանդիպեց դժվարությունների: Այս մասին ՙԱ1+՚-ին հայտնեց ՙԷկոԼուր՚ տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ներկայումս ՙԷկոԼուր՚-ը անցկացնում է Սեւանում նոր ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված արշավ:
Հուլիս 22, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
Սևանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում ՙԷկոԼուր՚ տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հրավիրել է բնապահպան հասարակայնության ներկայացուցիչներին, քննարկելու ՙԱրարատի ոսկու արտահանման ձեռնարկության՚ (ԱՈԱՁ) նոր տերերի՝ ՙՄադնեուլի՚ բաժնետիրական ընկերության կողմից ոսկու նոր արտահանման ձեռնարկության կառուցման հարցը, եվ իր անհանգստությունը հայտնեց այդ կապակցությամբ:
Հուլիս 22, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
Սևանում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում ՙԷկոԼուր՚-ը հիշեցնում է. որ 2005թ. ևս կար նմանատիպ նախագիծ եվ առաջարկում է կարդալ Յուլիա Կուլեշովայի հոդվածը (Դելովոյ Էքսպրես, 2005թ. ապրիլ ):
Հուլիս 18, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների արտանետումների հետևանքով:
Հունիս 16, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Արարատ | Կոտայք | Լոռի | Շիրակ | Երեւան
ՀՀ քաղաքների մթնոլորտում եվ գետերի ջրերում 2008թ. ապրիլին գրանցվել է թունավոր նյութերի կոնցենտրացիայի թույլատրելի սահմանի աննշան գերազանցում:
Հունիս 13, 2008 | Սևան | Գեղարքունիք
Բնապահպանները զգուշացնում են, որ Սևանի ջրի բարձրացումը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին:
Բնապահպանները ոգևորությամբ արձանագրում են, որ Սևանա լճի մակարդակը զգալիորեն բարձրացել է` միաժամանակ ահազանգելով, որ ջրածածկ եղած անտառները ճահճացնում են լիճը:
Հունիս 12, 2008 | Թեղուտ | Լոռի
Թեղուտ եվ Շնող գյուղերի բնակիչները միացան Թեղուտի ծրագրի դեմ ուղղված հասարակական շարժմանը:
Հունիս 06, 2008 | Սևան | Գեղարքունիք
Եթե տարիներ առաջ Հայաստանի համար մեծագույն խնդիր էր Սևանա լճի մակարդակի իջեցումը, ապա այսօր, ըստ որոշ պաշտոնյաների, խնդիր է դարձել ճիշտ հակառակ պրոցեսը:
Հունիս 03, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բանակցություններ է վարում Դանդի Փրեշըս Մետալս ընկերության հետ` վերջինիս հատկացված վարկի ծավալը մեծացնելու ուղղությամբ: