Նորություններ

Մայիս 30, 2008 | Միջուկային էներգետիկա | Սյունիք
Սունիքում ուրանի հանքավայրերի հետախուզական աշխատանքները, որ պիտի սկսվեն առաջիկայում եւ որոնց արդյունքում առանց այն էլ մի քանի հանքարդյունաբերական ձեռնարկություն ունեցող տարածաշրջանում կսկսվի նաեւ ուրանիյ արդյունահանումը, մտահոգություններ է առաջացրել բնակչության շրջանում:
Մայիս 26, 2008 | Միջուկային էներգետիկա | Երեւան
Հայաստանի բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի «ԱտոմՌեդՄետԶոլոտո» ընկերության միջեւ այսօր պայմանագիր է կնքվել` Հայաստանում ուրանի հանքավայրերի ուսումնասիրության համար համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ: Նոր ընկերությունն արդեն սեպտեմբերին կսկսի հորատման աշխատանքները:
ԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳՐԻ ՆԱՆՈՏՈԿՈՍՆԵՐԸ
Մայիս 24, 2008 | Թեղուտ | Լոռի
Գաղտնիք չէ, որ հատկապես քաղաքական անկայուն իրավիճակում քաղաքական որոշումներն ավելացնում են ներդրումային ռիսկերը: ՙՎալլեքս Գրուպ՚ ընկերության հետ Թեղուտի Ծրագրի ռիսկերը որոշեց կիսել հայկական ֆինանսական շուկայում հիմնական դերակատարներից մեկը՝ ՙՎնեշտորբանկը՚:
Մայիս 20, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Չնայած ապրիլի 25-ից շահագործման է հանձնվել Կապանի նախկին լեռնահրստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության Գեղանուշի պոչամբարը, սակայն տեխնիկական որոշ հարցեր լուծելուց հետո, պոչամբարի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեքշաբթի:
ԸՍՏ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆի`ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԸ 24 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԲՅՈՒՋԵՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ` ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼՈՎ ԾՐԱԳԻՐԸ
Մայիս 16, 2008 | Միջուկային էներգետիկա
2007 թ.-ին էլեկտրաէներգիայի բնագավառում պետբյուջեից կատարված ծախսերը նախատեսված 4,1 մլրդ դրամի փոխարեն կազմել են 28,1 մլրդ դրամ եւ 24,5 մլրդ դրամով գերազանցել են 2006 թ.-ի ծախսերը:
ՈՒ՞Ր ԿՏԱՆԻ ԵՐԿԻՐԸ  «ՍԵՎ ՑՈՒԼԸ»
Մայիս 15, 2008 | Թեղուտ | Լոռի
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած «Սև ցուլի զոհերը» ֆիլմի շնորհանդեսը, որին հաջորդեց «Հյուսիսային Հայաստանի տեղեկատվական հայելի» ծրագրի շրջանակներում կազմակերպած կլոր սեղանը:
Մայիս 14, 2008 | Պաշտոնական աղբյուրներ
1979թ. ընդունված ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասինե կոնվենցիան առաջին միջազգային համաձայնագիրն է եղել, որով ընդունվել է, որ աշխարհագրական սահմաններից դուրս աղտոտված օդի տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ են երկրների համաձայնեցված ջանքեր և որոշումներ:
Մայիս 14, 2008 | Թեղուտ | Լոռի
Երեկ տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի արտադրած «Սև ցուլի զոհերը» ֆիլմի շնորհանդեսը, որը ներկայացնում է էկոլոգիապես «թեժ կետեր» համարվող Ալավերդու, Թեղուտի և Ախթալայի հիմնախնդիրները: Ֆիլմին հաջորդեց «Վտանգավոր գոտու կենտրոնում մարդն է» վերնագրով կլոր սեղան, որտեղ մասնակիցները քննարկեցին ֆիլմի առաջ քաշած հիմնախնդիրները:
Մայիս 14, 2008 | Թեղուտ | Լոռի
Թեղուտ եւ Շնող գյուղերի ներկայացուցիչներից շատերը Թեղուտի հանքավայրի շահագործումը համարում են գյուղի բնակչության ապրուստի իրական աղբյուր, իսկ բնապահպանները պնդում են, որ հանքավայրի շահագործումը լուրջ բնապահպանական աղետների է հանգեցնելու
ԱԷԿ-Ը ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՅԼ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Մայիս 14, 2008 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Թե՛ քաղաքական գործիչները եւ թե՛ տնտեսական ոլորտի մասնագետները միանշանակ փաստում են, որ միջուկային էներգետիկայի զարգացումը զուտ տնտեսական խնդիր չէ. քաղաքականությամբ է որոշվում՝ տվյալ երկրին թույլ տալ ունենալ ատոմակայան, թե ոչ։
Մայիս 08, 2008 | Միջուկային էներգետիկա | Սյունիք
Թռչնասերների կենտրոն՚ հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանն էլ ավելացնում է, որ ոչ մի նորագույն տեխնոլոգիա մեզ չի կարող փրկել, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է, իսկ աղտոտվածությունը մեծ տարածքներ է ընդգրկում: ՙՊատկերացնու՞մ եք, թե դա ինչ բնապահպանական խնդիր կարող է առաջացնել Զանգեզուրի տարածաշրջանում, Քաջարանի կոնբինատն էս կողմից, ուրանի հանքը՝ մյուս կողմից: Ո՞նց կարող է դա բնապահպանական խնդիր չառաջանցել՚,- մեզ հետ զրույցում ասում էր Սիլվա Ադամյանը:
Մայիս 05, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնինե հայտնում է, որ շահագործման է հանձնվել Գեղանուշի պոչամբարը: Մինչ այդ իրականացվել են պոչամբարի նախնական փորձարկումներ, որոնց նպատակն է եղել` հայտնաբերել հնարավոր թերությունները, որոնք վերացվել են:
ՁԿՆԱԽԱՂԵ՞Ր. ՄԱՆՐԱՁԿՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ՝ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ
Մայիս 02, 2008 | Սևան | Գեղարքունիք
Արդեն մի քանի օր է`Սևանի ավազանում կրակոցներ են հնչում: Սակայն դրանք անդորրը խախտող որսորդներ չեն, այլ բնապահպանության նախարարության (ԲՆ) նախաձեռնությամբ ձկների պաշտպանության ելած բնության բարեկամներ: Այս շաբաթ լիճ են բաց թողել ամառային իշխանի և գեղարքունի ձկնատեսակի մոտ 216.000 մանրաձկներ, որոնց ճայերի և որորների որսից պաշտպանելու համար «Սևան» ազգային պարկի տնօրինությունն օդ էր կրակում` ցրելու համար ձկնորս թռչուններին:
Մայիս 02, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Արարատ
Աշխարհում ոսկու գնի աննախադեպ աճին հավասար Արարատ քաղաքում աճում են բնապահպանական և առողջապահական խնդիրները: Որքան էլ այդ ոլորտների մասնագետները պնդում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցություն են գործում ավելի գլոբալ երևույթներ, որոնց դեմ անհնար է պայքարել, Արարատցիների մտահոգության առարկան շարունակում է մնալ արդյունաբերության պատճառած վնասներն ու այդ վնասների չափը:
ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՒՄԲԸ ՄԻՏԻՆԳ ԱՐԵՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՄԱՑ
Ապրիլ 30, 2008 | Թեղուտ | Լոռի
Այսօր ՀՀ Ազգային Ժողովի դիմաց բնապահպանական եվ երիտասարդական կազմակերպություններն անցկացրեցին բողոքի ակցիա՝ ուղղված Հայաստանի Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումն սկսելու դեմ:
«ԱՏՈՄՌԵԴՄԵՏԶՈԼՈՏՈ»-Ն ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՈՒՐԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ապրիլ 22, 2008 | Միջուկային էներգետիկա
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Ռուսաստանի «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիժովը ապրիլի 22-ին ստորագրեցին պայմանագիր` ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ապրիլ 22, 2008 | Միջուկային էներգետիկա | Երեւան
Այսօր Հայաստանը եվ Ռուսաստանը ստորագրեցին պայմանագիր ՀՀ տարածքում ուրանի երկրաբանական հետախուզության համատեղ ձեռնարկության ստեղծման մասին:
Ապրիլ 22, 2008 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պաշտոնապես հաստատեց այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը համաշխարհային համաձայնագիր է ստորագրել ոսկու արդյունահանմամբ զբաղվող Global Gold Mining LLC ընկերության հետ (Հայաստանում ամերիկյան Global Gold Corpopation ընկերության ներկայացուցիչ):