Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷԿՈ-ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Ապրիլ 21, 2008 | Թեղուտ | Լոռի
Ի պաշտպանության Թեղուտի անտառի, որի տարածքում սկսել է պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, ապրիլի 14-ին երիտասարդ էկո-ակտիվիստների մի խումբ կազմակերպել էր հեծանվարշավ:
ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԴԻՄԱՑ ACP-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 1 ՔՄ ԴԻՄԱՑ 35 ԴՐԱՄ ԾԻԾԱՂԵԼԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ապրիլ 08, 2008 | Թեղուտ | Լոռի
Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի յուրացման դիմաց Armenian Copper Progamme (ACP) ընկերությունն առաջարկում է 1 քմ դիմաց 35 դրամ ծիծաղելի փոխհատուցում: Թեղուտ այցելած էկոլոգիական կազմակերպությունների խմբին այդ մասին պատմել են Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները:
Ապրիլ 08, 2008 | Թեղուտ | Լոռի
Հայաստանի Բնապահպանության նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է փաստաթուղթ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում անտառահատման ընթացքին հետևելու և անտառի վերականգնման աշխատանքների մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
ՙԱՐԱՐԱՏ ՍԱՖԱՐԻՍ՚-Ը ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐԵԼՈՒ 10-15 ԻՏԱԼԱՑԻ ԹՌՉՆՈՐՍՆԵՐԻ
Ապրիլ 07, 2008 | Կենսաբազմազանություն
«Հետքըե վերջերս անդրադարձել էր «Արարատ Սաֆարիսե ընկերության շուրջ բարձրացած աղմուկին: Հայտնի էր դարձել, որ այս ընկերությունն արտասահմանցի որսորդներին հրավիրում է Հայաստան` թռչնաորսի:
Ապրիլ 05, 2008 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանը թվայնացնում է օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ փաստաթղթերը: Հանքավայրերի երկրաբանահետախուզական հետազոտություններով և շահագործմամբ շահագրգռված ընկերություններին այդ նյութերից օգտվելու հնարավորություն կընձեռվի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱԾ. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ապրիլ 04, 2008 | Կենսաբազմազանություն
Հայաստանում որս կազմակերպող իտալական ընկերության մասին տեղեկություններն առաջ բերեցին բնապահպանների տագնապը, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում դա կարող է հանգեցնել որոշ թռչնատեսակների ոչնչացմանը:
Ապրիլ 03, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Սյունիք
Վերջին նախազգուշացում է արվել Կապանի ՙԴինո Գոլդ Մայնինգ Քոմփանի՚ լեռնարդյունահանման ձեռնարկությանը, որը բազմիցս տուգանվել է շրջակա միջավայր թունավոր նյութերի արտանետման համար:
Ապրիլ 02, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Ջի Էմ Մաղարոե ՓԲԸ-ն գործարար Գագիկ Ծառուկյանի` երեք տասնյակն անցնող ընկերություններից մեկն է: Ընկերության միակ բաժնետերը Գ. Ծառուկյանն է: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն այս ընկերությանը 2006 թ. մարտին տվել է Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի նկատմամբ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա:
ՙԷԿՈԼՈՒՐ ՚ -Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՈՐՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մարտ 29, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Արարատ
Հարգելի գործընկերներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր կազմակերպության՝ ՙԷկոԼուր՚-ի կողմից իրականացվող տեղեկատվական մոնիտորինգի արդյունքները ՙՍՈՍ-Թռչունների որս՚ ահազանգի վերաբերյալ:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԸՆԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՅՐԻ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱՅԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԵՏՔԻ ՎՐԱ
Մարտ 28, 2008 | Կենսաբազմազանություն | Արարատ
Հայ-իտալական ընկերության կողմից կազմակերպված (“Արարատ Սաֆարի”) վայրի թռչունների անօրինական որսի նկատմամբ Հայաստանի հասարակայնության անհանգստությունը հաստատվեց:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ
Փետրվար 06, 2008 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Ռուսաստանը կմասնակցի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար հայտարարված մրցույթին, որի աշխատանքները հնարավոր է սկսվեն 2010-2011թթ: Այսօր այդ մասին հայտարարեց «Ռոատոմե-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՒՄ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փետրվար 06, 2008 | Միջուկային էներգետիկա | Երեւան
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են պարիտետային հիմքերի վրա Հայաստանում ուրանի երկրաբանական հետախուզման եւ արդյունահանման համատեղ ձեռնակություն ստեղծելու մասին, չորեքշաբթի հայտարարել է ՙՌոսատոմի՚ գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Հունվար 30, 2008 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Հայաստանում նոր ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցումը կսկսվի 2010թ. վերջին, հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Հունվար 24, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Սյունիք
ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2008թ.-ին նախատեսվում է իրականացնել մի քանի լուրջ ծրագրեր` ուղղված երկրում հանքարդյունաբերության զարգացմանը: