Կենսաբազմազանություն

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ»-Ի ԳՈՅՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԽՆԴՐԻ ՎՐԱ
Օգոստոս 13, 2010 | Կենսաբազմազանություն
Մեծարգո պարոն նախագահ` Բնապահպանական խնդիրներով հետամուտ թվով 45 հասարակական կազմակերպություններից բաղկացած էկոլոգիական հասարակական դաշինքը (այսուհետ` Դաշինք) Ձեր ուշադրությունն է հրավիրում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդրի վրա:
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԽՆԴՐԻՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՓՈՐՁ
Օգոստոս 13, 2010 | Կենսաբազմազանություն
Բնապահպանական հասարակական դաշինքը այդպիսի նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը գնահատում է որպես Դաշինքին մտահոգող, Խոսրովի արգելոցում անօրինականորեն Գիլան արգելավայր ստեղծելու հարցից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ:
Օգոստոս 13, 2010 | Կենսաբազմազանություն
«Խոսրովի վրա այդքան դողում ենք, պարզվում է Խոսրովը մեջ-մեջ են անում: Եթե մենք Խոսրովից կարող ենք այս կտորը կտրել, ապա ինչո՞ւ չենք կարող մյուս կտորը կտրել. այնքան լավ կտորներ կան` բոլոր կողմերում»
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ  ԴԻՄՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻՆ. «ԳԻԼԱՆԻ» ԽՆԴԻՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍՎԻ»
Օգոստոս 06, 2010 | Կենսաբազմազանություն
Էկոլոգիական հասարակական դաշինքի «SOS Խոսրով» աշխատանքային խմբի անդամներն օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ մտադիր են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ու այլ պաշտոնյաների դիմում-նամակ հանձնել:
Օգոստոս 06, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության տարածքի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսահանդակներում թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը`
ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ 2 ՀԵԿՏԱՐ ՏԱՐԱԾՔ Է ԱՅՐՎԵԼ
Օգոստոս 05, 2010 | Կենսաբազմազանություն
Օգոստոսի 4-5-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում այրվել է 1000 քմ մակերեսով խաղողի այգի և 8000 քմ մակերեսով ցորենի հնձած դաշտ:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Օգոստոս 03, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից Սևան ազգային պարկում է եղել հրդեհի դեպք` հանգստացողների կողմից կրակի հետ անփույթ վերաբերմունքի արդյունք. վնասվել է մի քանի հա տարածք, այրվել են գիհենու ծառեր:
Հուլիս 26, 2010 | Կենսաբազմազանություն
Բալթիկ ծովի ֆլորան ու ֆաունան ոչնչացման եզրին են աննորմալ շոգ եղանակի պատճառով, ավելի ճիշտ՝ թունավոր ֆիտոպլանկտոնի պատճառով, որը այս եղանակին աճել է հազարավոր կիլոմետրերով։ Այս մասին ահազանգում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Գերմանիայի մասնաճյուղի բնապահպանները։
Հուլիս 20, 2010 | Կենսաբազմազանություն
Բնապահպանության նախարարությունը դեռ այս տարվա մարտին կառավարությանը պետք է ներկայացներ Ջերմուկի եւ Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի սահմանների նկարագրերը, հատակագծերն ու տարածքների չափերը: Սակայն կառավարության որոշումն այդպես էլ չի կատարվել
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԻ՞ ԵՂԵԼ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Հուլիս 15, 2010 | Կենսաբազմազանություն
Արգիճի գետի կամ նրա վտակ Գայլաձոր գետակի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը սպառնում է Սեւանա լճի առանց այն էլ վտանգված էնդեմիկ ձկնատեսակների գոյությանը։ Ընդ որում, նշվածը միակ սպառնալիքը չէ, որ բխում է այդ ձեռնարկից։
Հուլիս 09, 2010 | Կենսաբազմազանություն
Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 24 վարչական որոշում 1,81 մլն դրամ գումարով և հաշվարկվել է 3.223 մլն դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Հուլիս 03, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանի կառավարության, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի, Վայրի բնության պահպանության հիմնադրամի հետ համատեղ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի մշակում» ծրագրով Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում կստեղծվեն բնության հատուկ պահպանվող գոտիներ՝ «Գնիշիկ» արգելավայր (Վայոց ձոր, 20 000 հեկտար) եւ «Խուստուփ» արգելավայր՝ (Սյունիք, 12 000 հեկտար):
ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ՝  ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
Հունիս 29, 2010 | Կենսաբազմազանություն
Ներկայումս «Խոսրովի անտառ» պետական արգելոցում շինարարությունը դադարեցված է: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հաղորդեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ
Հունիս 29, 2010 | Կենսաբազմազանություն
Էկոտուրիզմի սիրահար Հովիկ Աբրահամյանի պլանները կարծես թե ձախողվում են: Ճիշտ է, բնապահպանության նախարարությունը վերջնական արգելք չի դրել «Գիլան» արգելավայրում ընթացող շինարարությանը, սակայն նախարար Արամ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է ստեղծվի հանձնաժողով շինարարության վերաբերյալ, իսկ մինչ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը չպետք է շարունակվեն շինաշխատանքները: Թե ինչպիսին կլինի նախարարության վերջնական դիրքորոշումը, պարզ չէ:
ԳԻԼԱՆԸ ԵՎ ՈՒՐՑԱՍԱՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻՆ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ
Հունիս 28, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պետք է հետեւի, որպեսզի մինչեւ փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում շինարարության դադարեցման մասին իր ցուցումները կատարվեն: Այսպիսին է հունիսի 25-ին` Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած էկոլոգիական հասարակայնության աշխատանքային խորհրդակցության արդյունքներից մեկը:
ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ԳԻԼԱՆԻ ԱՐԳԵԼԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՊԻՏԱԼ ԿԱՌՈՒՅՑԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՎԱՐՏԸ
Հունիս 23, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանին հանձնարարեց կատեգորիկ արգելել Գիլան արգելավայրում կատարվող կապիտալ կառույցի շինարարության ընթացքը:
WWF-ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՓԱԹԵԹ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Հունիս 18, 2010 | Կենսաբազմազանություն
«Մենք անհանգստացած ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ճակատագրով եւ արգելոցի վերաբերյալ առաջարկների փաթեթ ենք պատրաստվում ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը»,- «ԷկոԼուր»-ին հայտնեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը