Կենսաբազմազանություն

Հոկտեմբեր 09, 2009 | Կենսաբազմազանություն
Արմավիրի Եղեգնուտ, Արազափ եւ Ջրառատ համայնքներում ավարտվել է «Որդան կարմիր պետարգելավայրի տարածքի սահմանների նկարագիրն ու հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ծրագիրը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ «ՄՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՐ»
Հոկտեմբեր 09, 2009 | Կենսաբազմազանություն
«Ջրվեժ» անտառապարկից օտարված սոճու անտառը պետք է անհապաղ վերադարձվի անտառապարկին, իսկ կառավարության 684-Ն որոշումը վերանայվի անտառապարկի ամբողջականության օգտին: Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանի հետ հանդիպան եկած հասարակական կազմակերպությունների հստակ դիրքորոշումն էր` 21,76 հա տարածքը վերադարձնել «Ջրվեժ» անտառապարկին: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:
ՍՈՃԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻՆ ԱՉՔ ԵՆ ԴՐԵԼ
Հոկտեմբեր 07, 2009 | Կենսաբազմազանություն
Բնապահպանները վստահ են, որ սոճիների պուրակին աչք են դրել բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք արդեն ծրագրել են տեղում օբյեկտներ կառուցել:
ԻՆՉՈՒ՞ԵՆ ԼԱԼԻՍ ՋՐՎԵԺԻ ՍՈՃԻՆԵՐԸ
Հոկտեմբեր 07, 2009 | Կենսաբազմազանություն
Անտառապարկից հողատարածք օտարելու որոշանն ինչպես էլ նայես, թունդ կոռուպցիայի հոտ է գալիս:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՋՐՎԵԺԻ, ՀԱՆՈՒՆ ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔԻ
Հոկտեմբեր 06, 2009 | Կենսաբազմազանություն
Կենդանիների պաշտպանության միջազգային օրը՝ հոկտեմբերի 4-ին, «Հեծանիվ+», «Էկոդար» եւ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունները կազմակերպեցին հեծանվաերթ` ի պաշտպանություն «Ջրվեժ» անտառապարկի:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԸ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ «ՇՈՈՒՆ»
Հոկտեմբեր 05, 2009 | Կենսաբազմազանություն
«Եկեք շոու չսարքենք», այս արտահայտությամբ հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը Էկոլոգիական կազմակերպությունների դաշինքի հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ԽՆԴՐԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հոկտեմբեր 02, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է կազմակերպել «Ջրվեժ» անտառապարկից անտառային զանգվածի օտարման հարցին նվիրված հասարակական քննարկում:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՀՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ՋՐՎԵԺ ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՍՈՃՈՒ ԱՆՏԱՌԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԻՑ
Սեպտեմբեր 23, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ կառավարության՝ Ջրվեժ անտառապարկից ղրիմյան սոճու յուրահատուկ տարածքի օտարման մասին որոշումը առաջացրեց գիտական հասարակության վրդովմունքը: Հայկական Բուսաբանական ընկերությունը, որը կանգնած է Ջրվեժ անտառապարկի հիմնադրման ակունքներում, նամակ է գրել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որում ասվում է.
ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Սեպտեմբեր 10, 2009 | Կենսաբազմազանություն
Օգոստոսին «Գոլոս Արմենիի»-ում տպագրվեզ նյութ «Ջրվեժ» անտառապարկի մասին, որից, կառավարական որոշման համաձայն, օտարվել է 20 հեկտարնոց մի կտոր: Տարածքը, որը մասնակիորեն պատված է սոճու արհեստական անտառով, կառավարությանը ներկայացվել է որպես աղբանոց, որտեղ տեղի են ունենում սողանքային ակտիվ գործընթացներ: Սակայն մենք համոզվեցինք հակառակում, արհեստական անտառի շնորհիվ, որը հոգատարությամբ ջրվում է անտառապարկի աշխատակիցների կողմից, այստեղ սողանքներ չկան, իսկ տարածքը մշտապես մաքրվում է:
Սեպտեմբեր 09, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Սոսու պուրակ» պետարգելավայրում, որտեղ արդեն ավարտվել են սահմանների ճշտման եւ քարտեզագրման աշխատանքները, առաջիկայում կսկսվեն անտառվերականգնումները:
ՀԱՋՈՂ ՈՐՍ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԵԹԵ ՈՐՍԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՔ` ԱՍՈՒՄ Է ՏԵՍՈՒՉԸ
Սեպտեմբեր 09, 2009 | Կենսաբազմազանություն
Բնապահպանական պետական տեսչության գլխավոր մասնագետը հպարտությամբ հայտարարել է, որ այս տարվա սկզբից Հայաստանում որսագողության 60 դեպք է հայտնաբերվել: Պետբյուջե է վճարվել մոտ 30.000 դոլարի տուգանք:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻՑ 21,76 ՀԱ ՏԱՐԱԾՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ
Օգոստոս 28, 2009 | Կենսաբազմազանություն
Բնապահպանության նախարարությունը խոստովանեց «Ջրվեժ» անտառապարկից 21,76 հա տարածքի օտարումը: Ի պատասխան «ԷկոԼուր»-ի խնդրանքի` պարզաբանել` իսկապես «Ջրվեժ» անտառապարկից օտարվում է Գառնի-Երևան խճողու վրա գտնվող տարածք, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը (թիվ 5/22/1052 նամակ, 20.08.09թ.) մասնավորաբար տալիս է հետևյալ բացատրությունները.
Ո՞Վ Է ԱՉՔ ԴՐԵԼ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊՈՒՐԱԿԻ ՎՐԱ
Օգոստոս 21, 2009 | Կենսաբազմազանություն
Երևանի և նրան շրջապատող անտառային տարածքներն աստիճանաբար նվազում են։ Հերթը հասել է «Ջրվեժ» անտառապուրակին, որն ամբողջությամբ վտանգված է։
ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԳԱԶԱՆԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՋՐԱՍԱՄՈՒՅՐ Է ԵՂԵԼ
Օգոստոս 21, 2009 | Կենսաբազմազանություն
Դեբեդ գետի արտասովոր գազան-մուտանտը ջրասամույր է եղել: Լուրերը անսովոր կենդանու մասին, որոնք տարածել էին տեղի լրատվամիջոցները, «ԷկոԼուր» հետ զրույցում հերքեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը:
ՓՐԿԵ՛Ք ՋՐՎԵԺԸ, ՓՐԿԵ՛Ք ԵՐԵՎԱՆԸ, ՓՐԿԵ՛Ք ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Օգոստոս 12, 2009 | Կենսաբազմազանություն
«Ջրվեջ» անտառապարկը ձեռք է բերում նոր պաշտպաններ: Օգոստոսի 5-ին S.O.S. Թեղուտ երիտասարդական էկոլոգիական շարժումը, «Էկոդար» ՀԿ-ն եւ Իրավունքների ժողովրդավարացման ինստիտուտը, որոնք հայտնի են իրենց ակցիաներով, կազմակերպել էին այց դեպի «Ջրվեժ» անտառապարկ: