Թեղուտ

VALLEX GROUP-Ը ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵԽԽՎ-ՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՀԵՐՔՄԱՄԲ
Հոկտեմբեր 16, 2009 | Թեղուտ
2009թ. Սեպտեմբերի 30-ին` ԵԽԽՎ-ում, հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ մարդու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի պաշտպանությամբ եւ կասկածի տակ դրեց Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը: Ի պատասխան` «Վալլեքս» խմբի ընկերությունները` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արտոնգրի սեփականատերը, հանդես եկավ պատգամավորի զեկույցի հերքմամբ:
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Հոկտեմբեր 06, 2009 | Թեղուտ
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը եվրոպացի իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել Թեղուտի հանքավայրի շահագործման խնդրի վրա:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԷԿՈԴԱՐ» ՀԿ-ՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵՑ
Սեպտեմբեր 28, 2009 | Թեղուտ
ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» Հկ-ների՝ ՀՀ վարչական դատարանի 28.07.2009թ. «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:
ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ
Սեպտեմբեր 23, 2009 | Թեղուտ
Թեղուտում սկսվել է անտառահատումը: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպտեմբեր 22, 2009 | Թեղուտ
Հայաստանում չեն պահպանվում Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնական սկզբունքներից երկուսը` հասարակայնության մասնակցությունը էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործնթացին եւ արդարադատության մատչելիությունը: Այդ մասին ասված է Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանն ուղղված երեք հասարակական կազմակերպությունների` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի, «Էկոդար»-ի, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի 2009թ. սեպտեմբերի 15-ի դիմումում:
Սեպտեմբեր 03, 2009 | Թեղուտ
Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով շինարարական աշխատանքներ են ընթանալու 357 հա տարածքում: Այդ կապակցությամբ կհատվեն մեծաթիվ ծառեր, իսկ հանքավայրի տարածքում գտնվող և պատմամշակութային հուշարձան հանդիսացող մատուռը այլ վայր կտեղափոխվի:
ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Հուլիս 31, 2009 | Թեղուտ
Ալավերդու Օրհուս կենտրոնը հուլիսի 25-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում «Թեղուտը եւ մենք» թեմայով տեղեկատվական հանդիպում էր կազմակերպել Ալավերդու եւ Թումանյանի տարածաշրջանի երիտասարդական միության մի խումբ անդամների համար:
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հուլիս 24, 2009 | Թեղուտ
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, հասարակական կազմակերպությունները բողոքարկել են ՀՀ վարչական դատարանի՝ Թեղուտի հայցի մերժումը:
Հուլիս 06, 2009 | Թեղուտ
Եվրախորհդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը հնարավարություն չի ունեցել ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանի ժամանակ անդրադառնալ բնապահպանական խնդիրներին, մասնավորապես` Սեւանա լճին եւ Թեղուտի անտառին:
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑՆ ԱՅՍՕՐ ԴԱՏԱՐԱՆ ԿՄՏՆԻ
Հուլիս 06, 2009 | Թեղուտ
Այսօր` հուլիսի 6-ին, Երեւանի Վարչական դատարան կմտնի Թեղուտի պաշտպանության շարժման հայցադիմումը, որի նպատակն է արգելել Թեղուտի հանքավայրի շահագործումը:
5000 ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՄԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հուլիս 03, 2009 | Թեղուտ
Հունիսի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանը բնապահպանների կողմից ոչ թե ծննդյան առթիվ շնորհավորանքներ ստացավ, այլ դիմում-պահանջագիր` Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու պահանջով:
ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ. Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳ
Հուլիս 03, 2009 | Թեղուտ
Թեղուտի պաշտպանության` SOS Թեղուտի ակտիվիստներին մարզային հասարակական կազմակերպությունները մեղադրում են ծայրահեղականության մեջ: Լոռու մարզի մի քանի կազմակերպություններ տարածել են հաղորդագրություն, որում իրենց զայրույթն են արտահայտում Թեղուտի պաշտպանների գործողությունների եւ մասնավորապես վերջին ստորագրահավաքի վերաբերյալ:
Հունիս 24, 2009 | Թեղուտ
Վերջին օրերին տարբեր լրատվական միջոցներով լայն շրջանառության մեջ է դրվել և տարբեր հակասական արձագանքների պատճառ դարձել «Բաց նամակ – պահանջագիր» վերնագրված մի փաստաթուղթ` հասցեագրված ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին:
ԾՎԻՑ՝ ԾՈՎ ԱՆԱՊԱՏ
Հունիս 12, 2009 | Թեղուտ
Երբ Հայաստանն անկախացավ, նրա իշխանավորներն ու մեծահարուստները սկսեցին այցելել հարեւան երկրներ ու համոզվեցին, որ անապատն այնքան էլ սարսափելի չէ, որքան որ վախեցնում էր օտար քարոզչությունը:
ԵՐԿԱԿԻ ՔԱՅԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ. ԻՆՉԻ՞Ն ԵՆ ԴԵՄ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆԱՅՔ
Հունիս 09, 2009 | Թեղուտ
Հայաստանի նախկին և ներկա առաջին տիկնայք ուրախացրին բնապահպաններին` ըստ էության միանալով նրանց կողմից երկար ժամանակ մղվող պայքարին և ստորագրելով մի դիմումի տակ, որը դեմ է կարևոր արդյունաբերական ծրագրի, որը, ըստ բնապահպանների, աղետալի հետևանքներ ունի: Սակայն մի քանի օր անց հասկացան, որ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որի էությունը լավ չէին հասկացել:
«ՄԵՐԿ ԵՎ ԱՆՍԻՐՏ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Հունիս 09, 2009 | Թեղուտ
Շրջակա միջավայրի պահպանության օրը Թեղուտի անտառների պաշտպանության խումբը նախաձեռնել էր երթ, որին «մասնակցեցին» ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները: Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջնորդեցին երթը: