Նորություններ

Սպասում են այգին քանդողներին
Մայիս 26, 2011 at 14:47 | Քաղաքներ
Բնակիչները հավատացնում են, որ ընկերությունը նախկին մանկապարտեզը քանդելուց եւ մի քանի հաստաբուն ծառեր հատելուց հետո այժմ քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ընտանիքին պատկանող փոքրիկ այգին է քանդել մտադրվել, որտեղ էլ բաց երկնքի տակ դրված են քանդակագործի աշխատանքները:
Ո՞վ է ձախողել Օրհուսի կոնվենցիան
Մայիս 26, 2011 at 14:38 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նկատեց, որ Կոնվենցիան ենթադրում է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որով երաշխավորվում է մարդու էկոլոգիական իրավունքների իրացումը:
Ջրվե՞ժ ունենանք, թե՞ էլեկտրաէներգիա
Մայիս 26, 2011 at 14:29 | Ջուր | Սյունիք
Նույնիսկ չգիտակցելով, որ Հայաստանի Հողային օրենսգիրքն է խախտել` «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի համասեփականատեր, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը 1998 թվականին հեշտ ու հանգիստ սեփականաշնորհել է Շաքիի ջրվեժի 14-16 հա տարածքը եւ ցանկապատել է բնության հուշարձանը:
Հրազդանցիներն այսօր հանդիպելու են Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ, մայիսի 26-ի բողոքի ակցիան տեղի չի ունենա
Մայիս 25, 2011 at 15:17 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
«Նախաձեռնող խումբը» երկխոսության առաջարկ է ստացել Չինաստանի դեսպանատնից եւ այսօր` մայիսի 25-ին, ժամը 16:00-ին, պետք է հանդիպի Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ
Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների պայքարի առաջին դրական արդյունքը
Մայիս 25, 2011 at 13:41 | Քաղաքներ | Երեւան
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումը ընդդեմ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպեսեւ բավարարել է հայցվորների միջնորդությունը եւ որպես հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանողներ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ներին, ինչպես նաեւ վերջիններիս աշխատակիցներին Երեւան քաղաքի Կոմիտաս պողոտա 5 հասցեում շինարարության իրականացումն ու ծառահատումները:
Պետական մտածելակերպի պակաս կա
Մայիս 25, 2011 at 12:55 | Երկխոսություն պաշտոնյաների հետ | Երեւան
«Եթե, օրինակ, որոշել են ինչ-որ հանքավայր շահագործել, հնարավորինս վաղ փուլում պետք է տեղեկացնեն հասարակությանը, և եթե մարդիկ դեմ են այդ նախաձեռնությանը, համապատասխան միջոցներ ձեռք առնվեն. ոչ թե որոշումը կայացվում է, հասարակությունն այդ մասին իմանում է արդեն նախագծի փուլում, երբ այլևս հնարավոր չէ շատ բան փոխել»
Հայաստանում ավելացել են անտառհատումները, պակասել` անտառտնկումները
Մայիս 25, 2011 at 12:44 | Պաշտոնական աղբյուրներ
Անտառվերականգնման աշխատանքների կրճատմանը զուգահեռ` ավելացել են ապօրինի ծառահատումները: Այսպես` 2010 թ. ապօրինի հատվել է 1322 ծառ` նախորդ տարվա 1310-ի համեմատ: Սակայն նշենք, որ 2007 թ. ապօրինի հատված ծառերի թիվն կրկնակի մեծ է եղել:
Քննարկվեցին Օրհուսի կոնվենցիայի շրջանակում համագործակցության հարցեր
Մայիս 25, 2011 at 12:28 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Փոխվարչապետը նշեց, որ հանձնարարվել է բնապահպանության նախարարին` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ աշխատանքներ իրականացնել`քննարկելու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առաջարկությունները` Օրհուսի հիմնադրամների ստեղծման եւ գործունեության, տեղական ներկայացուցչության, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կարծում է, որ սոցիալական եւ էկոլոգիական ռիսկեր պարունակող նախագծերի վարկավորման ընթացակարգը խստացնելը բյուրոկրատիա է
Մայիս 25, 2011 at 11:48 | Լեռնահանքային արդյունաբերություն
Իր հերթին բանկը, թեպետ հայտարարում է սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության մասին, բայց նախագծերի օերատորների նկատմամբ իր պահանջներում իրականում հետեւում է ներկայացված փաստաթղթերի միայն ֆինանսական կողմին: Որպես մեկնաբանություն կարող է ծառայել ՀԿ-ների հետ հանդիպման ընթացում EBRD-ի նախագահ Թոմաս Միրովի պատասխանը, որ նա ընթացակարգերի ուժեղացման կողմնակից չէ, որոնք ավելացնում են բյուրոկրատիան:
Դեմ են հանքավայրի բաց շահագործմանը
Մայիս 24, 2011 at 14:27 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Ինչպես նշեցին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ ներկայացուցիչները, ըստ մշակված նախագծի, Շահումյանի հանքավայրի հզորությունը նախատեսվում է տարեկան 600 հազար տոննա հանքաքարի հասցնել` 300 հազար տոննայի փոխարեն:
ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ - 2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ
Մայիս 24, 2011 at 14:18 | Պաշտոնական աղբյուրներ
2011թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 60.4 միլիոն դոլար մաքսային արժեքով 25 321 տոննա պղնձի հանքաքար և խտահանք: 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները նվազել են մոտ 8%-ով
Վիշապների պուրակ են ներխուժել
Մայիս 24, 2011 at 14:10 | Քաղաքներ | Երեւան
Մայիսի 20-ին նորից Վիշապների պուրակ են ժամանել ինչ որ ֆիրմայի ներկայացուցիչներ, որոնք ամիսներ շարունակ խաղում են բնակիչների համբերության հետ, և փորձում են կրկին շինարարություն սկսել՝ ասելով որ թույլտվություն ունեն։
Արտադրական աճ` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ում
Մայիս 24, 2011 at 14:00 | Պաշտոնական աղբյուրներ | Սյունիք
Այս տարվա առաջին եռամսյակում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն վերամշակել է 123 հազ. 862 տ հանքաքար եւ արտադրել է 1645 տ պղնձի, 3644 տ ցինկի խտանյութ:
Հասարակական կազմակերպությունները Հրազդանի քաղաքապետարանի հետ կազմակերպեցին աղբահավաք
Մայիս 24, 2011 at 13:50 | Թափոններ | Կոտայք
Աղբահավաքին մասնակցեց ավելի քան 40 երիտասարդ` որոնց ջանքերի շնորհիվ տարածքից հավաքվեց շուրջ 120 պարկ կենցաղային աղբ, որը տարիների ընթացքում կուտակվել էր անտառային գոտում: