Նորություններ

Մաքուր շաբաթ. Երևանի քաղաքապետարանը համաքաղաքային շաբաթօրյակ է իրականացնում
Մայիս 24, 2011 at 12:46 | Քաղաքներ | Երեւան
Երևանում իրականացված ծառատունկի աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ընդհանուր առմամբ 29.800 ծառ, որից 9500-ը` մշտադալար, իսկ մնացածը` տերևավոր:
Արմեն Մովսիսյանը պատգամավորին պատասխանել է
Մայիս 24, 2011 at 12:37 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող Բարձրավանի հանքային դաշտի (հանքային դաշտի տարածքը կազմում է 40 քառ. կմ, որը ներառում է Բարձրավանի, Շինուհայրի, Տաթեւի, Տարձատափի համայքների որոշակի տարածքներ եւ Հալիձոր համայնքի տարածքից 9,27 քռ.կմ) ուսումնասիրության թիվ 43 հատուկ լիցենզիան 2008 թ.-ի ապրիլի 23-ին տրամադրվել է «Արեկլա Լոկալ Թրեյդինգ» ՓԲ ընկերությանը
Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքը ավելացել է
Մայիս 24, 2011 at 12:24 | Անտառ
Վերջին օրերին Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքն ավելացել է 11 հազար հա-ով: Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է մոտ 500 հրդեհի բռնկման օջախներ: Բարդ իրավիճակում են գտնվում Հեռավոր Արևելքը և Սիբիրը:
Գեղ կանգնի, գերան կկոտրի
Մայիս 24, 2011 at 12:17 | Քաղաքներ | Երեւան
բնակիչների հատուկ հրավերը չընդունեց ո՛չ ինքը՝ բնապահպանության նախարարը, ո՛չ էլ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը
Արմեն Գեւորգյանը «GeoProMining»-ին առաջարկեց հանքաքարի մանրացման արտադրամասի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել հասանելի եւ քննարկել ոլորտի ՀԿ-ների հետ
Մայիս 24, 2011 at 11:55 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
Ընկերության ղեկավարությունը հավաստիացրեց, որ հանքանյութի մշակման արտադրական գործընթաց չի իրականացվում, ուստի իրենց գործունեությունը չի կարող հակասել օրենքի պահանջներին: Նրանք խոստացան, որ համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն իրավասու մարմիններին:
Ճապոնական «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում տեղի է ունեցել ռադիոակտիվ ջրի մասշտաբային արտահոսք
Մայիս 24, 2011 at 11:43 | Միջուկային էներգետիկա
«Ֆուկուսիմա 1» ճապոնական վթարային ատոմակայանի օպերատոր ընկերությունը հայտարարել է ռադիոակտիվ ջրի մասշտաբային արտահոսքի մասին, որի ռադիացիոն մակարդակը գերազանցում է թույլատրելի նորման 100 անգամ:
Հայկական ԱԷԿ-ի մոտ ականանետային արկեր են հայտնաբերվել
Մայիս 24, 2011 at 11:15 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Մայիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկատվություն է է ստացել Հայաստանի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից ոչ հեռու` հայկական ԱԷԿ-ից 800 մետր հեռավորության վրա, 82 մմ տրամաչափով երկու ականանետային արկերի հայտնաբերման մասին:
Սեւանա լճից ջրառը կկազմի 170 մլն խորանարդ մետր
Մայիս 23, 2011 at 17:34 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստում գործադիրը որոշեց ոռոգման նպատակով Սևանա լճից 2011թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը
Անկախ խորհրդատվական ընկերությունն էկոլոգիական ռիսկեր չի հայտնաբերել Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի շահագործման նախագծում
Մայիս 23, 2011 at 16:51 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Wardell Armstrong անկախ խորհրդատվական ընկերությունն էկոլոգիական ռիսկեր չի հայտնաբերել Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի շահագործման նախագծում: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Յան Լյուիսը`ներկայացնելով հանքավայրին կից գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետարանում հանրային լսումների ժամանակ նախագծի գնատականը:
Ո՞վ է նախագահի գլխից «թռնում» և արտերկրի ներդրումների առաջը փակում
Մայիս 23, 2011 at 16:37 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կանադայի քաղաքացի Ազատ Վարդանյանը, ով մեծ ջանքեր է դրել Հայաստան- Կանադա գործարար կապեր ստեղծելու, դեպի մեր երկիր ներդրումներ ապահովելու և Հայաստանի վիճակը բարելավելու համար, այսօր եկել է մի եզրահանգման. երկրորդ աստիճանի օղակներում գտնվող ինչ-որ անձանց հովանավորությամբ մի խումբ մարդիկ` «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տնօրեն Վան Գրիգորյանը
Հիմա էլ Հայաստանում նավթ ու գազ են փնտրելու
Մայիս 23, 2011 at 16:28 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կառավարությունը իր մայիսի 20-ի նիստում որոշել է Հայաստանի տարածքում նավթի և գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության արտոնագրերը տրամադրել մրցութային կարգով։
Բնակիչները «ԱվագՇին» ՍՊԸ-ից պահանջում են դադարեցնել շինարարական աշխատանքները
Մայիս 23, 2011 at 10:57 | Քաղաքներ | Երեւան
Պահանջում ենք նաև տարածքից հանել դեռևս չհաստատված շինարարական ծրագրի նախագիծը պատկերող ցուցապաստառը՝ մինչև պատկան մարմինների կողմից վերջնականապես չմշակվեն և չհամաձայնեցվեն տարածքի բարեկարգմանն առնչվող համապատասխան փաստաթղթերը:
Նախարարության ներկայացուցիչը դատարանին ասել է, որ եթե իրենք տուգանեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, վերջինս կթանկացնի ջրի սակագինը
Մայիս 23, 2011 at 10:41 | Ջուր | Սյունիք
ՀՀ բնապահպանության նախարարությունը չի կարողացել բավարար փաստաթղթերով ապացուցել, որ հետեւում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքին:
Հանքավայրեր. պատերազմները տարվում են հենց այդ տարածքների համար
Մայիս 20, 2011 at 18:10 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանում նախատեսվում է վերսկսել նավթի ու գազի պաշարների հետախուզումը: Այս նապատակով մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստում Էներգետիկայի և բնական պաաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կներկայացնի մի նախագիծ