Նորություններ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Մարտ 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր` արգելելու անտառների ոչնչացումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՑՆՑՈՂ ԵՆ
Մարտ 21, 2011 | Անտառ | Տավուշ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի առաջարկած անտառային հատումների պլանները հիմնավորված չեն: Նրանցում սխալ են ներկայացված անտառածածկ տարածքները, սխալ է նշված անտառների կառուցվածքը, խիտ անտառային տարածքների փոխարեն ներկայացված է նոսր անտառ եւ ընդհակառակը:
Մարտ 21, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Քննարկման արդյունքում բնապահպանության նախարարն ու ԵԱՀԿ դեսպանը համաձայնություններ ձեռք բերեցին «Օրհուս» կենտրոնների կառավարման և ENVSEC-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի համակարգման վերաբերյալ:
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-Ը ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ
Մարտ 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
Եղանք շինհրապարակում: Տեղում տնօրենը` գլխավոր ինժեների և շինարարի ներկայությամբ ասաց, որ շինարարությունը սկսել են այս տարվա փետրվարի 15-ին, ավարտելու են մոտավորապես հունիսի կեսերին: Եվ երբ պահանջեցինք կառույցի նախագիծը, տնօրենն ասաց, որ նախագիծ դեռ չկա, այն պատրաստ կլինի այս տարվա մարտի 25-ից հետո:
Մարտ 21, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
Մարտի 16-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Այգուտ գյուղի ճանապարհին կանգնեցրել են 42-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է ապօրինի հատված 5 լորենի:
ԾԱՌԵՐԸ ՀԻՎԱՆԴ ԵՆ ԵՂԵԼ
Մարտ 21, 2011 | Քաղաքներ | Երեւան
Երեւանի Զաքյան փողոցի (Խորենացու փողոցից մինչեւ Գրիգոր Լուսավորիչ փողոց) երկու մայթեզրերի ծառներն արմատախիլ են արվել: Արդեն երկրորդ օրն է «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները ջանասիրաբար իրենց գործն են անում` հողի դուրս են բերում հատված ծառերի արմատները եւ փորձում կարգի բերել մայթերը:
FORTUNE OIL-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ`  ԱՅՍ ՀԱՆՔԵՐԻ ԶԳԱԼԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ  ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Մարտ 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Չինաստանում ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկը եւ այս հանքերի զգալի պաշարները խոստումնալից հնարավորություններ են ստեղծում», – ասել է Fortune Oil-ի գլխավոր տնօրեն Թի Քիամ Փունը:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳԱՂՏՆԱԳՐՎԱԾ Է
Մարտ 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ընթացակարգի պարզեցումը բերում է նրան, որ լրջորեն չի քննվում հանքավայրերի շահագործման նպատակահարմարության խնդիրը, իսկ թափոնները լցակույտ ներկայացնելով` հանքերը շահագործողներին արտոնվում է իրենց արտադրած թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց պետությանը հարկեր չվճարել:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտ 21, 2011 | Քաղաքներ | Երեւան
Տեղեկացնում ենք, որ կեղծված ստորագրությունների վերաբերյալ ներկայացվել է հանցագործության հաղորդում, և նախաձեռնության անդամները պատրաստ են ներկայացնել բոլոր համապատասխան փաստերը` նկարներ, տեսանյութեր և բնակիչների գրառումներ: Այս փաստերը պատրաստ ենք տրամադրել նաև Ձեզ:
ՏԱԹԵՎԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ
Մարտ 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա: Դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու: Հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Ինչպես հայտնի է, «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը զբոսաշրջության զարգացմանն է ուղղված: Ծրագիրն ընդգրկում է Տաթեւ վանական համալիրը շրջապատող գյուղերը, այդ թվում՝ Սվարանցը:
GREEN ALTERNATIVE` ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Մարտ 18, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Վրաստանի էկոլոգները հայտարարում են, որ պղնձի և մոլիբդենի հանքարդյունաբերությամբ զբաղվող Հայաստանի ընկերության (խոսքը «Vallex Group» ընկերության մասին է) գործեությունը, էկոլոգիական աղետ է ներկայացնում Վրաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Business Georgia»-ն, նման կարծիք է հայտնել «Green Alternative» ՀԿ-ի ղեկավար Մանանա Կոչլաձեն (Վրաստան):
WECF ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԵՄ ԿՈՉԻՆ
Մարտ 18, 2011 | Միջուկային էներգետիկա
WECF եվրոպական կանանց ցանցի (Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի) հայաստանյան գործընկերները` «ԷկոԼուր» տեղեկատվական, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ները միանում են WECF-ի կոչին` հանդես գալ ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրի դեմ:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԵՆ
Մարտ 18, 2011 | Թափոններ
Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ծրագիր կիրականացվի։ Այս մասին համաձայնագիրը կնքվեց մատի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և «Էկո ինջիներինգ» ընկերության տնօրեն Հարություն Պետրոսյանի միջև։
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ Է
Մարտ 18, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
Խոսրովի արգելոցի շուրջ ծավալված սկանդալը միակը չէ, որ փաստում է իրենց իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաների հանդեպ հայաստանյան իշխանությունների անպատասխանատվության մասին: Այս դեպքում խոսքը վերաբերում է
Մարտ 18, 2011 | Ջուր | Սյունիք
55 մլն դրամի շրջանակում վերջապես լուծում կստանա ավելի քան 7500 ք/մ մակերես ունեցող, տարիներ շարունակ չարչրկված` Որոտան գետի ջրային հայելիների մաքրման հարցը: