Նորություններ

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՏԱՌՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
Մարտ 03, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
Այս տարի նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 283, 3 հա տարածքի մաքրում` Նորատուսի, Սեւանի, Մարտունու, Վարդենիկի ու Վարդենիսի հատվածներում: Տեղեկացվեց, որ 2010թ-ին մաքրվել է 174 հա, որից 167,3 հեկտարը` ամբողջությամբ, մնացած 6,7 հեկտարի մաքրման աշխատանքերն ընդգրկված են 2011թ. ծրագրում:
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊՐՈԳՐԵՍԻՎ ՀԱՐԿԱՄԱՆ ՏԱ՞Կ
Մարտ 03, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Վալլեքս» խմբի ընկերությունները համագործակցում են ինչպես «ՎՏԲ բանկի», այնպես էլ շատ այլ բանկերի հետ: «ՎՏԲ բանկի» հետ կնքված տարբեր վարկային համաձայնագրերի հիման վրա մենք արդյունավետորեն համագործակցել ենք նախկինում, համագործակցում ենք հիմա, և հուսով ենք, որ կհամագործակցենք նաև ապագայում:
«ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ». ՈՉ ՄԻ ԱՌԵՒՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՒԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱՅԳՈՒՄ՝ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մարտ 03, 2011 | Քաղաքներ | Երեւան
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դեմ է հանդես գալիս Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի միջեւ ընկած այգում որեւէ ստորգետնյա առեւտրի կենտրոն կառուցելուն:
Մարտ 03, 2011 | Անտառ | Լոռի
2010 թ. Գուգարքի անտառտնտեսությունում 19 անտառախախտման արձանագրություններից 10-ն ուղարկվել է ոստիկանության Գուգարքի բաժին (328 ծառ), ևս 9-ը՝ Լոռու մարզի բնապահպանական տեսչություն:
ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԲԻԶՆԵՍԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՍՆԵԼ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՆ
Մարտ 02, 2011 | Անտառ | Տավուշ
«Մենք արդյունաբերական նշանակության անտառներ չունենք: Իսկ ինչ վերաբերվում է սանիտարական հատումներին, ապա անտառային համայնքներից 5-6 կմ շառավղով տարածքում չի մնացել անտառ, որից կարելի է արդյունաբերական փայտանյութ ստանալ»
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱԽՏ
Մարտ 02, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Մենք չունենք որևէ նորմալ սոցիալական ծրագիր, որը լեռնահանքային արդյունաբերությունում նորմալ վաստակելու հնարավորություն տար մարդկանց: Մեր օրենքները գործում են ոչ թե մարդկանց, այլ ընկերությունների համար»
ՈՎ, ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ԹԵ՞ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Մարտ 02, 2011 | Քաղաքներ | Երեւան
Հատկանշական է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ միեւնուն օրը, երբ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացվեց ի պաշտպանություն Դալմայի այգիների վարձակալների իրավունքների:
ԱՆՏԱՌԱՏՆԿՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՑԱՆՔՍԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Մարտ 02, 2011 | Անտառ
Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած զեկույցի համաձայն` 2010թ. ընթացքում իրականացվել են 157 հա անտառատնկման և ցանքսի աշխատանքներ. դա մի քանի անգամ պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
ՏՈՒՐԻԶՄԸ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ, ՊՆԴՈՒՄ Է ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ
Մարտ 02, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Տնտեսական շահի և զարգացման տեսանկյունից զբոսաշրջությունն ավելի մրցունակ է, քան հանքարդյունաբերությունը: «Կապիտալի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը` ավելացնելով, որ կառավարությունը պետք է ընտրություն կատարի այդ երկու ոլորտների միջև:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 34000 ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
Մարտ 01, 2011 | Անտառ
Պարզ հաշվարկը վկայում է, որ 250-300 հազար խմ վառելափայտի ստացման համար ապօրինի ճանապարհով տարեկան հատվել է ավելի քան 34000 ծառ
ԷԼԻ ՄԻ ԿԵՂՏՈՏ ԳՈՐԾԱՐՔ
Մարտ 01, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Այս հանդիպումը, ըստ էության, վերջակետ է դնում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ հերթական կեղտոտ ու մութ մի գործարքի: Այդ գործարքով վերը նշված ընկերությունը 24 միլիոն դոլարով ձեռք է բերում ՀՀ տարածքում գտնվող միանգամից երեք երկաթահանքեր, որոնցում երկաթի պարունակությունը գնահատվում է ավելի քան 1.8 միլիարդ տոննա:
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԾԱՎԱԼՈՎ ՊՂԻՆՁ Է ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ
Մարտ 01, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Պղնձի հանքաքարի նման ծավալներով արտահանումը ռեկորդային է Հայաստանի պատմության ընթացքում։ Համեմատության համար՝ 2009 թ. արտահանվել էր ընդամենը 81,5 հազ. տոննա կամ մոտ 42 տոկոսով պակաս։
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ, ԻՍԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՉ
Մարտ 01, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Հայաստանի բնապահպանները մտահոգված են, որ Կապանում Շահումյանի բազմամետաղային հանքավայրի սեփականատեր «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ սկսել հանքի բաց շահագործումը, որը շատ ավելի էժան է տնտեսական առումով, սակայն վտանգավոր'''''''' բնապահպանական տեսանկյունից:
Մարտ 01, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Երեւան
Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման և անտառապատման աշխատանքների ծրագրերի մասին, որոնք հավանության են արժանացել խորհրդի անդամների կողմից:
Մարտ 01, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Գլոբալ Էկոնոմիկայի անցումը ցածրածխածնային եւ Էներգաարդյունավետ «ռելսերի» կարժենա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտավորապես 2 տոկոսը կամ տարեկան 1,3 տրիլիոն դոլար, ըստ որում դրա աճն արդեն 5 – 10 տարի հետո կարագանա: