Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՂՏՈՏՄԱՆ ՌԻՍԿԵՐ
Փետրվար 14, 2011 | Միջուկային էներգետիկա | Գեղարքունիք | Սյունիք
«Երեւան քաղաքի հողերը աղտոտված են, եւ բնակչության 57 տոկոսն ապրում է ծանր աղտոտման պայմաններում, եւ հենց այդ պայմաններում էլ աճեցնում են գյուղմթերքը»
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵ՞Ղ ԵՆ ՍԱՐՔԵԼ
Փետրվար 14, 2011 | Ջուր
Ադրբեջանցիները պնդում են, որ հայերը բացել են Սարսանգի ջրամբարի ամբարտակները, ինչի հետեւանքով Ադրբեջանում ջրհեղեղ է առաջացել։ Իսկ որոշ ադրբեջանցի մասնագետներ էլ ասում են, որ Սարսանգից դուրս եկեղ ջրերում քիմիական նյութեր են խառնված:
NO COMMENT` ԱՆՏԱՌԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՁԱՅՆԸ
Փետրվար 11, 2011 | Անտառ | Լոռի
«Հիմա մեծ կորպորացիաներ շինանյութերի հաշվին փող են աշխատում, մեզ մոտ ողջ անտառը տանում են, իսկ պատժում են նրան, ով կտրում է, կամ մեքենա է վարում: Մեծ տուգանքներ են նշանակում` 400 հազար դրամ: Բայց նրանց, ովքեր հրամայում են, չեն պատժում: Ի՞նչ կասեք սրան»
ԳԱՅԼԵՐ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ
Փետրվար 11, 2011 | Կենսաբազմազանություն
«Մեր երկրի սոցիալական ծանր իրավիճակի պայմաններում, երբ ամեն մի գայլի համար կառավարությունը 100 հազար դրամ է խոստանում, գայլերի որսը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողության սահմաններից»
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ. WIKILEAKS-Ի ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է. ԵՍ ԿԱՇԱՌՔ ՉԵՄ ՎԵՐՑՐԵԼ
Փետրվար 11, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Բնապահպանության նախկին նախարար, այժմ տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը «Ազգ»-ի հետ զրույցում հերքեց WikiLeaks-ում հրապարակված տեղեկատվությունը, որ նա կաշառք է պահանջել Global Gold Corporation-ից ոսկու հանքերի մշակման արտոնագիր ստանալու համար:
ԻՆՉՈՒ ԱՆՆԿԱՏ ՄՆՄՆԱՑԻՆ ՉԻՆԱԿԱՆ «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ»
Փետրվար 11, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հունվարի 12-ին Հոնգկոնգում տեղակայված չինական Fortune Oil ընկերությունը ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35% մասնաբաժինը: Լոնդոնի բորսայի www.londonstockexchange.com կայքի տեղեկացմամբ՝ գործարքի արժեքը կազմել է 24 մլն դոլար: Այս գործարքին Հայաստանի Կառավառությունը չարձագանքեց: Եթե հաշվի առնենք, որ նման դեպքերում մեր Կառավարության արձագանքը շատ բուռն է լինում, ապա առնվազն տարօրինակ է, որ ոչ միայն չեն արձագանքում, այլ նաեւ գործարքից անտեղյակ են ձեւանում
Փետրվար 11, 2011 | Պաշտոնական աղբյուրներ
տեսչության կողմից կայացվել է 510 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում, հաշվարկվել է 653.13 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ
Փետրվար 11, 2011 | Կենսաբազմազանություն | Կոտայք
Խոսրովի արգելոցի շուրջ սկանդալի պատճառով Հայաստանը կարող է դուրս գալ Օրհուսի կոնվենցիայից: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Փետրվար 10, 2011 at 04:37 | Ջուր | Արարատ
Անհրաժեշտ համարելով Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը` վարչապետ Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար կիրառվելու են ջրաչափիչ սարքերի տեղադրման անհատական տեխնիկական չափորոշիչներ
ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՄԱԳԱՏԷ-Ի ՆՈՐՄԵՐԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Փետրվար 10, 2011 | Միջուկային էներգետիկա | Արարատ
Զանգակատուն եւ Ուրցալանջ գյուղերի (Արարատի մարզ) տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների գերեզմանոցի կառուցման համար հարմար վայր գտնելու երկրաբանահետախուզական աշխատանքների նախնական արդյունքները ներկայացվել են «Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ին:
WIKILEAKS-Ը` ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ 3 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿԱՇԱՌՔ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Փետրվար 10, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն
Փետրվարի 8-ին Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դիվանագետները պատմել են 2005թ. Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի մասին, ով ոսկի արդյունահանող Global Gold Corporation միջազգային կազմակերպությունից պահանջել էր 3 միլիոն դոլար կաշառք
DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՄԱՀԱՑԵԼ Է` ՄՆԱԼՈՎ ՄԵՔԵՆԱՅԻ ԵՎ ՊԱՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Փետրվար 10, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից հայտնեցին, որ դժբախտ պատահարի հետեւանքով մահացած Deno Gold Mining ընկերության բանվոր, 34-ամյա Արմեն Եղիազարյանը մահացել է` մնալով «ՄոԱԶ» մակնիշի ինքնագնաց ավտոմեքենայի եւ պատի արանքում:
ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՄԲՈՒԹՍՄԵՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՊԱՐԶԵՑ, ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ, ԻՆՉՈՒ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Փետրվար 09, 2011 | Կենսաբազմազանություն | Կոտայք
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է S.O.S Խոսրով աշխատանքային խմբի գրավոր դիմումին, որով պահանջվում էր չեղյալ համարել «Գիլան» արգելավայրի ստեղծման մասին որոշումը
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՆՔԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ
Փետրվար 09, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
«Ջրի պակասը միայն տեղումների բացակայության հետ է կապված, Գեղիի հանքին մենք ջուր չենք տալիս: Սուտ է, որ հանքի պատճառով է Կապանին մատակարարվող խմելու ջրի գրաֆիկը խախտվել»
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Փետրվար 09, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Կոտայք
Պարզվում է՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեծ սեր ունի թանկարժեք մետաղների` հատկապես ոսկու նկատմամբ: 2010 թվականին ԱԺ նախագահին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է հանքարդյունահանման լիցենզիա: