Նորություններ

ՊՈՉԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ
Դեկտեմբեր 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«150 հազար տոնա հումք մշակելու դեպքում «Նահատակ» պոչամբարը, որն ունի 2,5 մլն տոննա տարողություն, կարող է պոչանքներ ընդունել 15-20 տարի: Պոչամբարում արդեն շահագործման նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Խողովակներում ճնշումը ստուգելու նպատակով ջրով փորձարկումներ են կատարվել»
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԼՃԻ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ
Դեկտեմբեր 10, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Խնդիրն ավելի է բարդանում լճի մակարդակի բարձրացման պատճառով։ Ձվադրավայրերի ընդլայնման, կերային բազայի աճի, ջրաքիմիական ու այլ բնական պայմանների ընդհանուր բարելավման հետեւանքով առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվում լճում տարածված օտարածին տեսակների համար: Օտարածին տեսակների ճնշման ներքո էնդեմիկ տեսակների կենսապայմաններն ավելի են բարդանում, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել նրանց իսպառ վերացմանը:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԴԱՏԻ ԿՏԱ՞Ն
Դեկտեմբեր 10, 2010 | Քաղաքներ
«Կաէռ-Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրինությունը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կատարածն իրենց սեփականության հանդեպ համարում է բարբարոսություն:
Դեկտեմբեր 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
2010 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ օգտակար հանածոների տեխնոլոգիական (մետաղագործական) վերափոխման արդյունքում ստացվել է 6,858.2 տ սև պղինձ, 387.5 տ մոլիբդեն և 5,144.0 տ ֆերոմոլիբդեն:Մակաբացված ապարների ընդհանուր ծավալը կազմել է 3,941.4 հազ. խոր. մ, իսկ հանքահարստացման թափոններինը` 17,085.1 հազ. խոր. մ:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Դեկտեմբեր 09, 2010 | Միջուկային էներգետիկա
Հայաստանի Սյունիքի մարզում՝ Փխրուտ եւ Լեռնաձոր գյուղերի միջեւ ուրանի հանքեր են հայտնաբերվել: Այդ մասին ասված է էներգետիկայի եւ բնական պաշարների պատրաստած 600 էջանոց տեղեկանքում՝ ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
ՍԵՎԱՆԻ ՍԻԳԸ ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ Է, ՆՇՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Դեկտեմբեր 09, 2010 | Սևան
Սևանի սիգը որսագողության խիստ ճնշման տակ է, հայտարարել է Ռուսաստանի ԳԱ Ներքին ջրերի կենսաբանության ինստիտուտի ձկների էկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Յուրի Գերասիմովը դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում:
ԿԿԱՌՈՒՑՎԻ՞ ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԸ, ԹԵ` ՈՉ
Դեկտեմբեր 09, 2010 | Քաղաքներ
Մինչդեռ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը բացասական գնահատական է տալիս դելֆինարիումի շուրջ բարձրացված աղմուկին:
«ԳԵԳԱՄԵՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Դեկտեմբեր 09, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ըստ երեւույթին, հասարակայնության ակտիվ միջամտության պատճառով «Գեգամետ»-ն, այնուամենայնիվ, որոշեց խորամանկել` փաստաթղթերում փոխելով «վերամշակում» բառը «մանրացում եւ տեսակավորում» բառերով:
ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿՆԱՊԱՏՈՒՄ Է ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Դեկտեմբեր 09, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանը, որն իր տնտեսության զարգացումը տեսնում է հանքարդյունաբերության զարգացման մեջ եւ որտեղ օրեցօր նոր հանքեր են բացվում, դեռեւս չունի այդ ոլորտի ռացիոնալ շահագործման համար հաստատված տեխնոլոգիական նախագծման նորմեր, հանքավայրերի շահագործման տեխնիկական կանոններ և նորմատիվներ:
ՆՈՐ ՀՐԴԵՀՆԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Դեկտեմբեր 09, 2010 | Կենսաբազմազանություն
Խուստուփ լեռան այդ հատվածներում կան կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, կենդանատեսակներ, թռչուններ, որոնց կերի պաշարին վնասներ հասցրեց հրդեհը: Մեզ համար նաև շատ անհասկանալի ու զայրույթի պատճառ է մարդկանց անտարբերությունը, ովքեր, բռնկված հրդեհը տեսնելով, լռում են ու տեղյակ չեն պահում:
ԹԵՂՈՒՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՓԱՐՈՍԻ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ԱԺ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ
Դեկտեմբեր 09, 2010 | Թեղուտ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ կայացած ավանդական հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք ինչո՞ւ կառավարությունը չի կատարել Թեղուտի պաշտպանության խմբի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, ըստ որի՝ պետք է միջազգային փորձաքննություն անցկացներ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է Թեղուտը շահագործել։
ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԵԼ, ՈՐ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՐԿՎԵՆ
Դեկտեմբեր 09, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հարց է բարձրացրել, թե պետական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ բնական պաշարներից ստացվում են գերշահույթներ, սակայն հարկման առումով պետությունը դեռ չունի մշակված մեխանիզմներ, որպեսզի կարողանա օգտվել դրանից։
ԿԵՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ՄԵԳԱՊՈԼԻՍԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Դեկտեմբեր 09, 2010 | Քաղաքներ
«Մենք այժմ այն փուլում ենք, երբ հարկավոր է անցնել էկոլոգիական քաղաքաշինության կողմը: Տվյալ խնդրի առնչությամբ իր խոսքն է ասում նաև կլիմայի փոփոխությունը, քանի որ Երևանում ջերմաստիճանի բարձրացումն ընթանում է ավելի ինտենսիվ, քան Հայաստանում` ամբողջությամբ վերցրած»
ԱՆՏԱՌՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՆ ԱՅՐՈՒՄ
Դեկտեմբեր 09, 2010 | Անտառ
Նախօրեի դրությամբ Լոռիում 13 հազար հա եւ ավելի չոր խոտածածկույթ էր այրվել, որի ընթացքում վնասվել են թփուտներ, նոր տնկած տնկիներ, հրդեհներից չեն կարողացել պաշտպանվել նաեւ անտառային կենդանիներն ու թռչունները, որոնք պարզապես վերացել են անտառներից։
2010Թ. ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂԵՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ
Դեկտեմբեր 09, 2010 | SOS
Կարիք չկա 10 կամ 15 տարի սպասել, որպեսզի ներկայացնել աղետները, որոնք մեզ սպասվում են կլիմայի փոփոխության արդյունքում: Հետազոտությունների համաձայն, որոնք հրապարակվել են Telegraph թերթում, 2010թ. առաջին 10 ամիսների ընթացքում կլիմայի փոփոխության արդյունքում մահացավ 29 000 մարդ:
ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ 1500 ՔՄ ՄԱԿԵՐԵՍ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ
Դեկտեմբեր 09, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վերացվել է մինչև 1500 քառ. մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը, իսկ բնապահպանական փորձաքննության համար պահանջվող առավելագույն ժամկետ սահմանվել 15 օրը։
ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ
Դեկտեմբեր 08, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից Ջերմուկի (Վայոց Ձորի մարզ) քաղաքային այգու տարածքում իրականացված ստուգումները ցույց են տվել, որ հատումների մեծ մասը կատարվել է քաղաքապետի հրամանով:
ԿԳՈՒՅՔԱԳՐՎԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ  ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԹԱՓՈՆՆԵՐԸ
Դեկտեմբեր 08, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
2011-2013թթ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ծրագրավորում է իրականացնել «Սևանա լճի ջրահավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում»: