Հոկտեմբեր 14, 2010 | Անտառ
«Այսօր մեր երկիրը ունի վառելափայտի խնդիր: Անցած ու նախանցած տարի Արարատյան դաշտավայրը էդ խնդիրը չուներ, հիմա տեղեկություն ունենք, որ Արարատյան դաշտավայրի գյուղերը, որ գազաֆիկացված են, էնտեղ էլ են փայտանյութ պատրաստում»
Հոկտեմբեր 14, 2010 | Անտառ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ պտտվող լուրերը, թե նա առաջիկայում պաշտոնանկ է արվելու, զարմացրել են նախարարին: Նա ասում է, որ դրա հիմքեր չկան, եւ այս պահին էլ իր բնականոն աշխատանքով է զբաղված:
Հոկտեմբեր 14, 2010 | Անտառ
Ձերբակալվել է Զոլթան Բակոնին, Հունգարիայում գործարանի գործադիր տնօրենը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Հոկտեմբեր 14, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հարկ է նշել, որ էներգետիկայի հենց այս ուղղությունը, որը նախարարի կողմից ընդգծվեց որպես ձեռքբերում, առաջացնում է էկոլոգների լուրջ մտավախությունները, քանի որ այն կազմելով էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության ընդամենը 3%-ը, արդեն այսօր հանգեցնում է փոքր գետերի էկոհամակարգի ոչնչացմանը եւ Հայաստանը վերածում է անապատի:
Հոկտեմբեր 14, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Պղնձի եւ անագի մատակարարումների հետ կապված լարվածությունը հավանական է դարձնում, որ այդ մետաղների գները հաջորդ տարի ռեկորդներ կսահմանեն, այնինչ ալյումինի եւ նիկելի արտադրության աճը, ընդհակառակը, այդ շուկաներում լճացում կառաջացնի։
Հոկտեմբեր 13, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժինը «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի` Գառնու ձորում «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի ոչնչացման վերաբերյալ նամակի հիման վրա քրեական գործ է հարուցել:
Հոկտեմբեր 13, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ՀԲ աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով» Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման համար իրականացված միջազգային շինարարական մրցույթների արդյունքները։
Հոկտեմբեր 13, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն արձագանքեց էկոլոգների` դելֆինարիայի կառուցման դեմ դժգոհություններին:
Հոկտեմբեր 13, 2010 | Անտառ
Միջազգային փորձագետները Հայաստանի անտառների վիճակը գնահատել են ողբերգական: Ինգա Զառաֆյանն ասում է, որ անտառների դեպքում պաշտոնական եւ ոչ պաշտոնական թվերի միջեւ հակասություն կա: Ըստ պաշտոնականի` ՀՀ անտառածածկ տարածքը 11,2 տոկոս է, իսկ 2006թ. տիեզերքից կատարված հետազոտություններով` 7-8 տոկոս:
Հոկտեմբեր 13, 2010 | Միջուկային էներգետիկա
«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել Հայաստանում ուրանի հանքավայրերի շահագործման դեմ: Իր հայտարարության մեջ «Սարդարապատ»-ը մասնավորապես կոչ է անում «մտահոգ և սրտացավ բոլոր հայերին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին սատարել Զանգեզուրի բնակչությանը, վիժեցնելու համար այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերը»:
Հոկտեմբեր 13, 2010 | Ջուր
Արարատյան դաշտավայրի ընդերքից ձկնաբուծական նպատակով շռայլվող ջուրը գերազանցում է Սեւանա լիճ թափվող բոլոր գետերի ու Արփա-Սեւան թունելի հոսքերը միասին վերցրած (տարեկան մոտ 1 մլրդ խմ):
Հոկտեմբեր 13, 2010 | Թափոններ
Ալավերդու շրջակա միջավայրի համար լուրջ սպառնալիք է համարվում քաղաքի հյուսիսային հատվածում` Մադան (Լալվար) գետի ավազանում 1978-80 թթ. կառուցված, նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետևանքով առաջացած մկնդեղի պահեստավայրը, կամ ինչպես ալավերդցիներն են ասում` «մկնդեղի մագիլնիկը»:
Հոկտեմբեր 13, 2010 | Միջուկային էներգետիկա
Հոկտեմբերի 16-ից Մեծամորի ատոմակայանը 55 օրով կանգ կառնի՝ ամենամյա հերթական, ընթացիկ կանխարգելիչ վերանորոգման եւ միջուկային վառելիքի թարմ խմբաքանակով վերաբեռնման համար:
Հոկտեմբեր 13, 2010 | Քաղաքներ
ՀՀԿ-ն բազուկները երկարել ու ծառ ու ծաղիկ, բաղ ու բախչեքն է կացնում: Անցած տարվա մայիսին Հանրապետականի պարագլուխները Ավան համայնքի թաղապետարանի ստահակների աջակցությամբ ժամանեցին Նարեկացի 43 շենքին հարակից ընկույզի եւ ծիրանի այգիներ, արմատախիլ արեցին 30 տարեկան ծիրանենիները եւ տեղում սկսեցին կառուցել իրենց շտաբ-«հասարակաց տունը»:
Հոկտեմբեր 13, 2010 | Ջուր
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» (ԷԿՈԼՈԴԵՄՈ) ՀԿ-ն բազմիցս ահազանգել է, որ Կապանում ջրամատակարարման եւ ջրահեռացման հանրային ծառայություն մատուցող «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը խախտում է սպառողների հետ կնքած պայմանագրի կետերը։
Հոկտեմբեր 13, 2010 | Անտառ
Այսօր ՀՀ տարածքում տարեկան մոտ 750,000 կուբամետր ծառ է կտրվում: Սա, ըստ փորձագետների, կհանգեցնի նրան, որ 50 տարի անց Հայաստանը կլինի անապատացված տարածաշրջան:
Հոկտեմբեր 13, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (GEF) հետ համագործակցության հանձնաժողովի» անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Հոկտեմբեր 12, 2010 | Սևան
Սևանի էկոհամակարգի վրա խիստ բացասական կարող է անդրադառնալ Շորժայում «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը: Արդեն 3-րդ տարին ընկերությունն ափից 2 կմ հեռավորության վրա դունիտ-պերիդոտիտների և քրոմաքարի հումք է վերամշակում լեռնահարստացման կոմբինատում, ինչի արդյունքում ողջ փոշին անցնում է լիճ: