Հուլիս 16, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հանքը նախկինում պատկանում էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Կառավարությունը նրան զրկել էր հանքը շահագործելու լիցենզիայից:
Հուլիս 16, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
30000.0 հազար դրամ տրամադրվելու է «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին` «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմագործառնական էքսկավատորի ամբողջական լրակազմի ձեռքբերման և տեղափոխման ծախսը ֆինանսավորելու և «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով
Հուլիս 16, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հանքերի թթվային քամուկը (հանքերից քամվող ջուրը) հանքահանման հետևանքով առաջացած ամենալուրջ սպառնալիքներից մեկն է` տեղանքի ջրերին: Թթվային այդ քամուկը կարող է հարյուրավոր տարիներ (իսկ «նպաստավոր» պայմաններում` հազարավոր տարիներ) ավերել (կայուն աղտոտել) գետերը, գետակները և ջրակենցաղը:
Հուլիս 16, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Իրավիճակն այս ոլորտում իսկապես ստվերով է ծածկված: Առավել եւս, որ 90 տոկոսից ավելին արտահանվում է, եւ հասարակությունը տեղեկություն չունի բնական պաշարների, դրանց արդյունահանման, ինքնարժեքի եւ այլնի իրական ծավալների մասին, որոնցով կարելի կլիներ գնահատել, թե ով է աստղաբաշխական օգուտներ ստանում «ժողովրդական ընդերքից»:
Հուլիս 16, 2010 | Միջուկային էներգետիկա
Գերմանիայի բնության պահպանության միության (BUND) տվյալներով՝ բնակչության մոտ 60%-ը դեմ է ատոմային էլեկտրոկայանների շահագործման ժամկետների երկարացմանը:
Հուլիս 16, 2010 | Քաղաքներ
Մայրաքաղաքի եզակի այգիներից մեկը, որը հանրային սեփականություն է, շուտով կվերածվի հերթական vip օբյեկտին: Խոսքը Մաշտոցի պողոտայից մինչեւ Սարյան փողոց ձգվող հատվածի այգու մասին էՙ սկիզբը «Մալիբու» սրճարանից:
Հուլիս 15, 2010 | Միջուկային էներգետիկա
Անդրադառնալով Սյունիքի մարզում ուրանի արդյունահանման խնդիրներին՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ միայն պաշարները ճշտելուց հետո կորոշեն՝ արդյունավե՞տ է հանքավայրի շահագործումը, թե՞ ոչ։
Հուլիս 15, 2010 | Միջուկային էներգետիկա
Հայաստանի ամենահարավային շրջանի բնակիչները սպառնում են փակել գլխավոր միջպետական ճանապարհը, եթե կառավարությունը շարունակի ուրանի արդյունահանման ծրագիրը տարածաշրջանում:
Հուլիս 15, 2010 | Միջուկային էներգետիկա
Թերեւս նախապես իմանալով քննարկման մասնակիցների տրամադրվածության մասին, հուլիսի 2-ի հիշյալ միջոցառումը կազմակերպվել էր ոչ թե որպես հասարակական լսում, այլեւ իբրեւ հանդիպում-քննարկում, քանի որ հասարակական լսումների պարագայում պարտադիր է արձանագրության կազմումը, իսկ հասարակության ներկայացուցիչների մերժողական դիրքորոշումն արտահայտող արձանագրությունը, բնականաբար, ձեռնտու չէ ծրագրի իրագործմամբ շահագրգռված կողմին:
Հուլիս 15, 2010 | Սևան
Արգիճի գետի կամ նրա վտակ Գայլաձոր գետակի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը սպառնում է Սեւանա լճի առանց այն էլ վտանգված էնդեմիկ ձկնատեսակների գոյությանը։ Ընդ որում, նշվածը միակ սպառնալիքը չէ, որ բխում է այդ ձեռնարկից։
Հուլիս 14, 2010 | Սևան
Սեւանա լճի ջրի մաքրությունը, որակը գնալով տագնապի տեղիք է տալիս։ Ճիշտ է, հաճախ է ասվում, որ հանձին Սեւանա լճի, ունենք Հայաստանում ու տարածաշրջանում քաղցրահամ ջրի եզակի պաշար, սակայն լճի ջուրը վաղուց չունի այն մաքրությունը, որը թույլ էր տալիս նույնիսկ առանց մշակելու կամ ֆիլտրացնելու խմել այն։
Հուլիս 14, 2010 | Քաղաքներ
«Երևանը կիսաանապատացված և բետոնային քաղաք է դառնում, և նրա ոչ մի շինարարություն չի համապատասխանում շինարարական և ոչ մի նորմերի»
Հուլիս 14, 2010 | Քաղաքներ
Հաշվի առնելով մարդու առողջությանը մահաբեր վնաս հասցնող բնապահպանական ծանր իրավիճակը, որ ստեղծվել է Երևանում՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը երևանցիների և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրում է հետևյալ փաստերի վրա. Երևանում բացարձակապես չեն խնամվում այն զբոսայգիները, որոնցում տեղադրված չեն սրճարաններ և չեն արվել մասնավոր ներդրումներ:
Հուլիս 14, 2010 | Թափոններ
«Գերեզմանոցի ջրահեռացման համակարգը ջրամեկուսացված չէ, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում, որ անձրեւաջրերի հետ միասին թափոնակուտակիչում պարունակվող մկնդեղը եւ մնացած վտանգավոր տարրերը կներծծվեն ջրերի հետ դեպի ստորին հորիզոններ եւ, ի վերջո, կհայտնվեն Լալվար գետակում, այնտեղից էլ կանցնեն դեպի Դեբեդ»,- նշեց Ա. Սաղաթելյանը:
Հուլիս 14, 2010 | Քաղաքներ
Ավան թաղամասի Նարեկացի 44, 41, 35 շենքերի բնակիչները անհանգստացած են իրենց մշակած այգիների համար: Այս շենքերի տակ է գտնվում ՀՀԿ տեղական նշանակության շտաբը: Բնակիչները կարծում են, որ ինչպես ծառերը արմատախիլ արվեցին ու դրանց տեղում կառուցվեց շտաբը, այնպես էլ ծառահատումներ են գնալու ավտոմեքենաների կայանատեղի սարքելու համար:
Հուլիս 14, 2010 | Սևան
նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձաժողովի` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված նամակում, որում Վայոց ձորի Աղնջաձոր համայնքնին տրված ջրօգտագործման թույլտվությունը ջրատնտեսական տեսանկյունից համարում է ոչ հիմնավոր
Հուլիս 13, 2010 | SOS
Մենք աջակցում ենք հանուն Ուսանողական այգու փրկության նախաձեռնությանը եւ նաեւ այլ՝ Դալմայի այգիների փրկության, Օղակաձեւ զբոսայգին եւ Օպերայի տարածքը, Հաղթանակի զբոսայգին, Հրազդանի կիրճն անօրինական շինություններից ազատելու նախաձեռնություններին, ինչպես նաեւ կոչ ենք անում անտեսել այն միջոցառումները, որոնք անցկացվում են գրավված գոտիներում կառուցված հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներում:
Հուլիս 13, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Արամ Հարությունյանը խիստ կարևորել է կանաչ էկոնոմիկայի ներդրումը Հայաստանում և նշել է, թե ակնկալում է ՄԱԿ ԲԾ համապատասխան աջակցությունն ու փորձը: