Նորություններ

Հուլիս 06, 2010 | Միջուկային էներգետիկա
Հուլիսի 2-ին Կապան համայնքի ավագանին միաձայն հաստատեց ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ կառավարությանն ուղարկվելիք ուղերձը: Ուղերձում մասնավորապես նշված է.
ԴԻՄՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Հուլիս 06, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հաշվի առնելով Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ազգային ռազմավարական առաջնահերթությունը, ինչպես նաեւ այն, որ Սեւանի ավազանում «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը չի համապատասխանում ազգային օրենսդրության դրույթներին, չի անցել հասարակական լսումներ, շինարարություն է ծավալելու շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացության բացակայության պայմաններում` առաջարկում ենք`
ՍԵՎԱՆԱ ԼԻՃ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԵՏԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Հուլիս 06, 2010 | Սևան
Արգիճին Սևանը սնուցող 28 գետերից ամենախոշորն է: Այն տարեկան 12 սանտիմետրով ապահովում է Սևանի ջրի մակարդակի բարձրացումը և շրջակա վեց գյուղերի շուրջ 30000 բնակիչների կողմից օգտագործվում ոռոգման նպատակով: Այժմ Արգիճին սնուցող Գայլաձոր վտակի հունը փոխելու ծրագիրն իրականացնելու դեպքում ջրերի մի մասը կուղղվի դեպի Վայոց ձոր, որը Սևանի հակառակ կողմում է:
ՄԱՀ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՆՔՈՒՄ
Հուլիս 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում բարձր լարման հոսանքալարի վնասման հետեւանքով էլեկտրահարվել է 30-ամյա Ղազար Առաքելյանը: Հարազատները հավաստիացնում են, որ տղան, որը կոմբինատում աշխատել է որպես գծային էլեկտրիկ, զոհ է գնացել կոմբինատում բացակայող տեխնիկական անվտանգության պայմաններին:
Հուլիս 03, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանի կառավարության, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի, Վայրի բնության պահպանության հիմնադրամի հետ համատեղ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի մշակում» ծրագրով Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում կստեղծվեն բնության հատուկ պահպանվող գոտիներ՝ «Գնիշիկ» արգելավայր (Վայոց ձոր, 20 000 հեկտար) եւ «Խուստուփ» արգելավայր՝ (Սյունիք, 12 000 հեկտար):
ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
Հուլիս 01, 2010 | Միջուկային էներգետիկա
Հուլիսի 2-ին՝ ժամը 13:00-ին, Կապանի քաղաքապետարանում, տեղի կունենա Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը նվիրված հանրային քննարկում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:
«ԳԵԳԱՄԵՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ
Հուլիս 01, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Պետական կառույցները չէին հասցրել մերժել «Գեգամետ պլյուս» ընկերությանը Սեւանի ավազանում վերամշակող ձեռնարկության շինարարության նախագծի դիտարկման հարցում, երբ ընկերությունը նորից շինարարության հայտ է ներկայացրել: Նախագծի փաստաթղթերի փաթեթը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական բնապահպանական փորձաքննությանը եւ ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին:
ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՉ ԱՍԵԼ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Հունիս 30, 2010 | Միջուկային էներգետիկա
Սյունիքի մի շարք հասարակական կազմակերպություններ եւ Կապանի Օրհուս կենտրոնը դիմում են ուղղել Քաջարան քաղաքային համայնքի եւ Լեռնաձոր համայնքի ղեկավարությանը՝ առաջարկելով ավագանու արտահերթ նիստ հրավիրել եւ վերջնականապես ոչ ասել ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման եւ շահագործման ամբողջ գործընթացին:
Հունիս 30, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, խոսելով Նուբարաշենի թունաքիմիկատների մասին, ասաց, որ այսօր խնդրի առաջին անվտանգության փուլը լուծվել է, տարածքը ծածկվել և շրջափակվել է:
ԻՆՉՊԻՍԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԱՌԱՋ ԿԿԱՆԳՆԵՆՔ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԼՎԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՈՒՐԱՆ  ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵՆ
Հունիս 29, 2010 | Միջուկային էներգետիկա
Հայաստանի կանաչների միության ԱՄՆ-ի համակարգող Անահիտ Շիրինյանը «ԷկոԼուր»-ին է ուղարկել տարալվացման եղանակով ուրանի արդյունահանման վերաբերյալ մի նյութ: Նյութը ներկայացնում է այդ եղանակով ուրանի հանքաքարը վերամշակելու հետեւանքները: Նշենք, որ Հայաստանում ուրանի բավականաչափ պաշարների հաստատման դեպքում, հենց այս եղանակով է կատարվելու ուրանի հանքանյութի կորզումը:
ՄԵՆՔ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞ՆՔ
Հունիս 29, 2010 | Միջուկային էներգետիկա
Սարերում փորված 1 (կամ 2) կմ երկարությամբ թունելը տանում է դեպի բունկեր: Բունկերը մտնում է 150մ-ից ոչ պակաս խորությամբ հողի մեջ: Ի՞նչ է դա: Դա ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների ապագա գերեզմանոց է, որի համար տարածք է փնտրում Երեւանի պետական համալսարանի «Երկրաբանական հետազոտությունների կենտրոն»-ը:
ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ՝  ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
Հունիս 29, 2010 | Կենսաբազմազանություն
Ներկայումս «Խոսրովի անտառ» պետական արգելոցում շինարարությունը դադարեցված է: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հաղորդեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Հունիս 29, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ Կառավարությունը հունիսի 24-ի նիստում վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և նախորդ տարիներին հիմնադրված անտառի խնամքն իրականացնելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 69,930.0 հազար դրամ:
ԾԱՆՐ ՏԵԽՆԻԿԱՆ ԿՐԾՈՒՄ Է ԱՐՏԱՆԻՇ ԹԵՐԱԿՂԶԻՆ
Հունիս 29, 2010 | Սևան
Սեւանա լիճը կարող է դառնալ անճանաչելի: Արտանիշ թերակղզին, որը «Սեւան» ազգային պարկի արգելոցային գոտին է, բոլոր հնարավորություններն ունի` վերանալու քարտեզից եւ վերածվելու հարթ դաշտավայրի: Թերակղզին դարձել է գիպսատար բնահողի արդյունահանման վայր: Այդ բնահողը հրաշալի շինանյութ է ցեմենտի արտադրության համար, որը անխնայորեն տանում են տարբեր կազմակերպություններ: Ծանր տեխնիկան աշխատում է՝ կրծելով Արտանիշի լեռնաշղթան, իսկ հումքը երկաթգծով տեղափոխվում է ցեմենտի գործարան:
ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԸ ԳՆԱԼՈՒՑԱՌԱՋ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հունիս 29, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սակայն հանքարդյունաբերության հարկման օրենսդրությունը Հայաստանում շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան աշխարհի շատ երկրներում: Մշակվող նոր օրենսգրքի միջոցով հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել մի քանի ուղղություններով, պատշաճ կերպով կգնահատվի շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը` բնական ռեսուրսների, առաջին հերթին անտառների պահպանմանը համահունչ Հայաստանի պատշաճ զարգացումը ապահովելու նպատակով
ԱՐԳԵԼԱՎԱՅՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ
Հունիս 29, 2010 | Կենսաբազմազանություն
Էկոտուրիզմի սիրահար Հովիկ Աբրահամյանի պլանները կարծես թե ձախողվում են: Ճիշտ է, բնապահպանության նախարարությունը վերջնական արգելք չի դրել «Գիլան» արգելավայրում ընթացող շինարարությանը, սակայն նախարար Արամ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է ստեղծվի հանձնաժողով շինարարության վերաբերյալ, իսկ մինչ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը չպետք է շարունակվեն շինաշխատանքները: Թե ինչպիսին կլինի նախարարության վերջնական դիրքորոշումը, պարզ չէ: