Հունիս 28, 2010 | Միջուկային էներգետիկա
Հունիսի 29-ին` ժամը 11:00-ին, Կապանի քաղաքապետարանում, տեղի կունենան ուրանային ծրագրի նոր հանրային քննարկումներ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Սյունիքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, համայնքների, որոնց տարածքում տեղի են ունենում հետախուզական աշխատանքները, ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հունիս 28, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պետք է հետեւի, որպեսզի մինչեւ փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում շինարարության դադարեցման մասին իր ցուցումները կատարվեն: Այսպիսին է հունիսի 25-ին` Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած էկոլոգիական հասարակայնության աշխատանքային խորհրդակցության արդյունքներից մեկը:
Հունիս 28, 2010 | Միջուկային էներգետիկա
«ԷկոԼուր»-ին հենց նոր Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից տեղեկացրեցին, որ հունիսի 29-ին` ժամը 11:00-ին, Կապանի քաղաքապետարանում, տեղի ունենալիք ուրանային ծրագրի նոր հանրային քննարկումներն անորոշ ժամանակով հետաձգվել են:
Հունիս 28, 2010 | Միջուկային էներգետիկա
ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով հերթական դատական նիստը:
Հունիս 28, 2010 | Անտառ
Անտառահատումներ, ճիշտ է, հիմա էլ չեն բացառվում, բայց մասնագետների հավաստմամբ անտառը քիչ-քիչ ոտքի է կանգնում։
Հունիս 25, 2010 | SOS
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրն առաջինը բարձրացրած, այդ մասին բազմիցս ահազանգած «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը վերջերս ստացել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի թիվ ՀՔ/4135-10 պատասխան նամակը: Դրանում հիշյալ գերեզմանոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ առողջապահության նախարարության կատարած հետազոտությունների վերաբերյալ հայտնված է հետեւյալը.
Հունիս 25, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և հանձնաժողովի նախագահի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը։
Հունիս 25, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
«ԷկոԼուր»-ի այն ահազանգին, որ Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու արդյունքում Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներ` Գեղհովիտը, Մադինան, Վերին Գետաշենը, Ներքին Գետաշենը, Վաղաշենը կարող են մնալ առանց ջրի, պատասխան է ստացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից:
Հունիս 25, 2010 | Անտառ
Թե Հայաստանի քանի տոկոսն է անտառածածկ, ոչ ոք ստույգ չգիտի: Պետական իրավասու մարմիններն անգամ չեն կարող վստահ պնդել, թե իրականում հանրապետության քանի տոկոսն է անտառածածկ: Բայց այդ անորոշությունը բոլորովին չի խանգարում կառավարության ներկայացուցիչներին խոստանալու, որ 2050թ. Հայաստանի 20.1 տոկոսը լինելու է անտառածածկ:
Հունիս 25, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Մասնագետների գնահատականով` մինչեւ 2029թ. Սեւանա լճի մակարդակը ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչեւ 1905մ: Այդ մասին Գեղարքունիքի մարզում` ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ, ասաց Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը:
Հունիս 24, 2010 | Սևան
«Սեւանի հարցը շատ սուր է: Գումարներ են ծախսվում, ճանապարհներ են տեղափոխվում, անտառներ են հատվում: Ամեն ինչ արվում է, որպեսզի Սեւանը փրկվի: Վայոց Ձորից թունել կառուցեցին (Արփա-Սեւան), որպեսզի Սեւանին ջուր տան, իսկ այստեղ ինչ-որ մեկը գետը Սեւանից շեղում է դեպի Կասպից ծով»
Հունիս 23, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանին հանձնարարեց կատեգորիկ արգելել Գիլան արգելավայրում կատարվող կապիտալ կառույցի շինարարության ընթացքը:
Հունիս 23, 2010 | Միջուկային էներգետիկա
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր մի քանի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դեռ պարզ չէ` Հայաստանում ուրան կա՞, թե՞ ոչ:
Հունիս 23, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ըստ մեր հավաստի տեղեկությունների` Սերոբ Տեր-Պողոսյանին տրված է փակ հանքավայրի շահագործման լիցենզիա, սակայն ՀՀ վարչապետի խորհրդականն իրեն իրավունք է վերապահել կատարել հանքավայրի կառուցման ռեժիմի խախտում եւ օրենքի բազմաթիվ այլ խախտումներով Շամլուղում շահագործել բաց հանքավայր:
Հունիս 23, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Լիարժեք, մանրակրկիտ վերահսկողություն իրականացնելու համար, բավարար չէ, բայց մեր ունեցած ռեսուրսներն այդքան են, եթե ուզում ենք, որ գերազանց լինի, մեզ, իհարկե, պետք են ավելի շատ աշխատակիցներ, բայց այդ թիվը բավարար է վերահսկողություն իրականացնելու համար:
Հունիս 23, 2010 | Սևան
Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանը խոստացել է ցանկացած գնով մտցնել Սևանա լճում ձկնորսության եռամյա արգելքը:
Հունիս 21, 2010 | Սևան
Համայնքապետերն իրենց մտահոգությունը հայտնեցին Արգիճիի վերին հոսանքներում իրականացվող ՓՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ, ներկայացրեցին հստակ փաստեր առանց ջուր մնացող բնակչության թվի և համայնքների ոռոգվող տարածքների մասին
Հունիս 21, 2010 | Սևան
Ըստ բնապահապանության փորձագետների` Հայասատանի տարածքի 80 տոկոսին սպառնում է անապատացումը: Սակայն բնապահպանները նշում են, որ իրավիճակը շտկելու ուղղությամբ պետության կողմից գրեթե ոչինչ չի ձեռնարկվում, և ցանկացած ջանքեր անտեսանելի են մնում ընդերքն անխնա շահագործելու պատճառով: